Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 5։1-30

5  Ես երգ կերգեմ իմ սիրելիի համար, մի երգ՝ իմ սիրելիի ու նրա խաղողի այգու+ մասին։ Իմ սիրելին մի խաղողի այգի ուներ բլրի պտղաբեր լանջին։  Նա փորեց այն, մաքրեց քարերից, կարմիր խաղողի ընտիր որթ տնկեց ու մեջտեղում աշտարակ կառուցեց+։ Այնտեղ նաև մի հնձան փորեց+։ Նա հույս ուներ, որ այն լավ խաղող+ կտա, բայց վայրի խաղող տվեց+։  «Այժմ, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի մարդիկ, դատեք, խնդրեմ, իմ և իմ խաղողի այգու միջև+։  Էլ ի՞նչ կարելի էր անել իմ խաղողի այգու համար, որ ես չարեցի+։ Հույս ունեի, որ այն լավ խաղող կտա, բայց ինչո՞ւ վայրի խաղող տվեց։  Հիմա ձեզ կասեմ, թե ինչ կանեմ իմ խաղողի այգուն. նրա ցանկապատը+ կհեռացնեմ, և այն վառվելու ենթակա կլինի+, նրա քարե պարիսպը կքանդեմ, և այն կոխկռտվելու+ ենթակա կլինի։  Այն կործանված կթողնեմ+։ Նրան չեն էտի ու չեն փխրեցնի+, այնտեղ փշոտ թփեր ու մոլախոտեր կաճեն+։ Ես ամպերին հրաման կտամ, որ նրա վրա անձրև չտեղան+։  Զորքերի Տեր Եհովայի խաղողի այգին+ Իսրայելի տունն է, և Հուդայի մարդիկ՝ նրա սիրելի տունկը+։ Նա արդարադատություն էր ակնկալում+, բայց ահա՝ օրինազանցություն, արդարություն էր ակնկալում, բայց ահա՝ աղաղակ»+։  Վա՜յ նրանց, ովքեր տան վրա տուն են ավելացնում+, և ովքեր արտը արտին են կցում, այնպես որ այլևս տեղ չի մնում+. և հիմա միայն դուք եք ապրում այս երկրում։  Ես լսեցի, թե ինչպես Զորքերի Տեր Եհովան երդվեց, որ բազմաթիվ տներ, որոնք թեև մեծ են ու լավը, զարհուրելի տեսարան կդառնան ու կմնան առանց բնակիչների+։ 10  Տասը ակր*+ խաղողի այգին ընդամենը մեկ մար*+ կտա, և մեկ խոմեր* սերմը՝ ընդամենը մեկ արդու*+։ 11  Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ոգելից խմիչք փնտրելու+, ովքեր նստելով մինչև ուշ երեկո՝ բորբոքվում են գինով+։ 12  Նրանց խնջույքներին քնար ու տավիղ, դափ ու սրինգ կա, ինչպես նաև գինի+, բայց Եհովայի գործերին չեն նայում և նրա ձեռքի գործը չեն տեսնում+։ 13  Հետևաբար իմ ժողովուրդը գերության կգնա գիտելիքների պակասի պատճառով+, նրանց փառավոր մարդիկ սովի կմատնվեն+, և հասարակ ժողովուրդը ծարավից կչորանա+։ 14  Ահա թե ինչու է գերեզմանը* լայնացրել իր հոգին և լայն ու անսահման բացել իր երախը+։ Այնտեղ կիջնի քաղաքի շքեղությունը, նրա բազմությունը, նրա աղմուկն ու նրանում հրճվողը+։ 15  Մարդը կխոնարհվի, կնվաստանա, և բարձրաստիճան մարդկանց աչքերը կխոնարհվեն+։ 16  Զորքերի Տեր Եհովան դատաստան+ անելով կբարձրանա, և ճշմարիտ Աստվածը՝ Սուրբը+, արդարությամբ+ կսրբանա։ 17  Արու գառները կարածեն այնպես, ինչպես իրենց արոտավայրում են արածում, և պանդուխտները կսնվեն ամայացած վայրերում, որտեղ նախկինում պարարտ կենդանիներ էին արածում+։ 18  Վա՜յ նրանց, ովքեր ստության պարաններով քաշում են հանցանքը և սայլափոկերով՝ մեղքը+, 19  նրանց, ովքեր ասում են. «Թող շտապի ու արագացնի իր գործը, որ տեսնենք, թող Իսրայելի Սրբի նպատակը մոտենա և իրականանա, որ իմանանք»+։ 20  Վա՜յ նրանց, ովքեր բարուն ասում են չար և չարին՝ բարի+, խավարը լույս են համարում, լույսը՝ խավար, դառը քաղցր են համարում, քաղցրը՝ դառը+։ 21  Վա՜յ նրանց, ովքեր իմաստուն են իրենց աչքերում և իրենք իրենց խոհեմ են համարում+։ 22  Վա՜յ նրանց, ովքեր ուժեղ են գինի խմելու մեջ և ժրաջան՝ ոգելից խմիչք պատրաստելու հարցում+, 23  նրանց, ովքեր կաշառքի դիմաց ամբարշտին արդար են հայտարարում+ և արդարի արդարությունը խլում են նրանից+։ 24  Դրա համար ինչպես որ կրակի լեզվակն է լափում ծղոտը+, և բոցն է կուլ տալիս չորացած խոտը, այնպես էլ նրանց հիմնարմատը կնեխի+, նրանց ծաղիկը փոշի կդառնա, քանի որ մերժեցին Զորքերի Տեր Եհովայի օրենքը+ և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը+։ 25  Ահա թե ինչու է Եհովայի բարկությունը բորբոքվել իր ժողովրդի դեմ։ Նա կմեկնի իր ձեռքը նրանց դեմ և կհարվածի նրանց+։ Լեռները կցնցվեն+, և մարդկանց դիերը աղբի պես կլինեն փողոցներում+։ Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է։ 26  Նա նշանասյուն է կանգնեցրել մի մեծ ու հեռավոր ազգի համար+ և սուլելով կանչել է երկրի ծայրում բնակվողին+։ Ահա նա գալու է շտապելով և սրընթաց+։ 27  Նրանց մեջ ոչ ոք հոգնած չէ, և ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի նիրհում և ոչ էլ քնում է։ Նրանց մեջքի գոտին չի բացվի, և նրանց սանդալների կապերը չեն քանդվի։ 28  Նրանք սրել են իրենց նետերը և լարել բոլոր աղեղները+։ Նրանց ձիերի սմբակները կայծքարի պես են+, և նրանց կառքերի անիվները՝ մրրիկի+։ 29  Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի, հզոր առյուծի պես են մռնչում+։ Նրանք մռնչալով կճանկեն որսը ու կտանեն այն, և ազատող չի լինի+։ 30  Այդ օրը նրանք կմռնչան որսի վրա, ինչպես ծովը+, կնայեն այդ երկրին, բայց այնտեղ ճնշող խավար կլինի+, և նրա վրա թափվող անձրևի կաթիլների պատճառով նույնիսկ լույսը կխավարի։

Ծանոթագրություններ

Մոտ 4 հա։
Մոտ 22 լ.։
Մոտ 220 լ.։
Մոտ 22 լ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։