Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 49։1-26

49  Լսեցե՛ք ինձ, կղզինե՛ր+, ուշադրությո՛ւն դարձրեք, հեռավո՛ր ազգություններ+։ Եհովան կանչեց ինձ+, երբ դեռ մորս որովայնում էի+։ Նա հիշատակեց իմ անունը, երբ դեռ մորս ներսում էի+։  Բերանս սուր թրի պես դարձրեց+, իր ձեռքի ստվերում+ ծածկեց ինձ+, սրած նետ դարձրեց ու թաքցրեց ինձ իր կապարճում։  Նա ասաց. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել+, ես քեզնով ցույց կտամ իմ գեղեցկությունը»+։  Բայց ես ասացի. «Զուր տեղն եմ ծանր աշխատել+, ուժս դատարկության և ունայնության վրա եմ վատնել+։ Հիրավի, ինձ դատողը Եհովան է+, և իմ վարձը տվողը իմ Աստվածն է»+։  Եվ հիմա Եհովան, որը ձևավորել է ինձ որպես իր ծառայի, երբ դեռ մորս որովայնում էի+, ասում է, որ Հակոբին իրեն վերադարձնեմ+, որպեսզի Իսրայելը հավաքվի իր մոտ+։ Ես կփառավորվեմ Եհովայի աչքում, և իմ Աստվածը զորությունս կդառնա։  Նա ասաց. «Քեզ համար չնչին բան չէ իմ ծառան դառնալը, Հակոբի ցեղերը վերականգնելը և Իսրայելի փրկվածներին վերադարձնելը+։ Բացի այդ, ես քեզ լույս եմ դարձրել ազգերի համար+, որ իմ տված փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»+։  Եհովան՝ Իսրայելին Փրկագնողը+՝ նրա Սուրբը, այսպես է ասում կառավարիչների ծառային+՝ նրան, ում ամբողջ հոգով արհամարհում են+, ում ատում է ազգը+. «Թագավորները, նաև իշխանները կտեսնեն ու վեր կկենան+։ Եհովան, որը հավատարիմ է+, Իսրայելի Սուրբը, որն ընտրում է քեզ+, պատճառ կլինի, որ նրանք խոնարհվեն»։  Այսպես է ասում Եհովան. «Բարեհաճություն ցույց տալու ժամանակ ես պատասխանեցի քեզ+ և փրկության օրը օգնեցի+։ Քեզ պահպանեցի, որ ժողովրդի համար ուխտ դարձնեմ քեզ+, վերականգնեմ երկիրը+, ամայի դարձած ժառանգական կալվածքները կրկին տամ որպես սեփականություն+,  բանտարկյալներին ասեմ+՝ դո՛ւրս եկեք+, խավարի մեջ եղողներին+՝ հայտնվե՛ք+։ Նրանք կարածեն ճանապարհների մոտ, նրանց արոտավայրերը բոլոր արահետների մոտ կլինեն+։ 10  Նրանք սոված+ ու ծարավ չեն լինի+, և ոչ էլ տապը կայրի, կամ արևը կհարի նրանց+, քանի որ նրանց կառաջնորդի Նա, ով խղճում է նրանց+, և ջրերի աղբյուրների մոտ կտանի նրանց+։ 11  Իմ բոլոր լեռները ճանապարհ կդարձնեմ, ու իմ գլխավոր ճանապարհները կբարձրացվեն+։ 12  Ահա նրանք հեռվից կգան+՝ ոմանք հյուսիսից+ և արևմուտքից+, ոմանք էլ Սինիմ երկրից»։ 13  Ուրախ բացականչի՛ր, ո՛վ երկինք+, ու ցնծա՛, ո՛վ երկիր+։ Լեռները թող ուրախանան և ցնծությամբ բացականչեն+, որովհետև Եհովան մխիթարել է իր ժողովրդին+ ու խղճում է հարստահարվածներին+։ 14  Իսկ Սիոնն ասում էր. «Եհովան թողել է ինձ+, Եհովան մոռացել է ինձ»+։   15  Մի՞թե կինը կարող է մոռանալ իր կաթնակեր երեխային, որ չխղճա իր որովայնի որդուն+։ Նույնիսկ նա կարող է մոռանալ+, բայց ես չեմ մոռանա քեզ+։ 16  Տե՛ս, իմ ափերի վրա դրոշմել եմ քեզ+, քո պարիսպները միշտ իմ առաջ են+։ 17  Քո որդիները շտապում են։ Իսկ նրանք, ովքեր քանդում ու ամայացնում էին քեզ, կհեռանան քեզնից։ 18  Բարձրացրո՛ւ աչքերդ ու նայի՛ր շուրջբոլորդ։ Նրանք բոլորը հավաքվել+ ու եկել են քեզ մոտ։ «Կենդանի եմ ես,– ասում է Եհովան+,– դու նրանց զարդի պես կհագնես և ինչպես հարսնացուն+, կկապես քեզ վրա։ 19  Թեև ավերակի ու ամայի տեղերի ես վերածվել, և քո երկիրը ավերակ է դարձել+, դու հիմա իսկ նեղվածք ես քո բնակիչների համար, իսկ քեզ կուլ տվողները հեռու են+։ 20  Այն որդիները, որոնց ունեցար քո կորստի ժամանակ+, կասեն քեզ. «Մեզ համար այստեղ շատ նեղվածք է+, ապրելու տեղ տուր մեզ»+։ 21  Եվ դու սրտումդ կասես. «Հանուն ինձ ո՞վ նրանց հայրը դարձավ, չէ՞ որ ես զրկվել էի իմ զավակներից և ամուլ էի, աքսորվել էի ու գերության մեջ էի+։ Ո՞վ դաստիարակեց նրանց+, չէ՞ որ ես մենակ էի մնացել+։ Որտե՞ղ էին նրանք»»+։ 22  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կբարձրացնեմ իմ ձեռքն ազգերի համար+ ու ժողովուրդների համար իմ նշանասյունը կդնեմ+։ Նրանք իրենց գրկում կբերեն քո որդիներին և ուսերի վրա՝ քո աղջիկներին+։ 23  Թագավորները քո խնամակալները կլինեն+, և նրանց իշխանուհիները՝ քո դայակները։ Նրանք քո առաջ իրենց երեսը մինչև գետին պիտի խոնարհեն+ ու քո ոտքերի փոշին լիզեն+։ Եվ դու պիտի իմանաս, որ ես Եհովան եմ, ու նրանք, ովքեր հույս են դնում ինձ վրա, ամոթով չեն մնա»+։ 24  Հնարավո՞ր է հզոր մարդուց խլել նրանց, ում նա վերցրել է+, կամ հնարավո՞ր է, որ բռնավորի գերիները փրկվեն+։ 25  Այսպես է ասում Եհովան. «Նույնիսկ հզոր մարդուց կխլեն գերիներին+, ու նրանք, ում վերցրել է բռնավորը, կփրկվեն+։ Ես կպայքարեմ յուրաքանչյուրի դեմ, ով քո դեմ է պայքարում+, և կփրկեմ քո որդիներին+։ 26  Ես կստիպեմ, որ քեզ վատ վերաբերվողները իրենց իսկ մարմինը ուտեն։ Նրանք կհարբեն իրենց իսկ արյունով, ինչպես քաղցր գինով։ Ամեն մարմին կիմանա, որ ես՝ Եհովաս+, քո Փրկիչն եմ+, քեզ Փրկագնողն+ ու Հակոբի Հզորը»+։

Ծանոթագրություններ