Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 44։1-28

44  «Եվ հիմա լսիր, ո՛վ իմ ծառա Հակոբ+, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ+։  Այսպես է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողն+ ու Կազմավորողը+, որն օգնել է քեզ, երբ դեռ մորդ որովայնում էիր+. «Մի՛ վախեցիր+, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն*+, որին ես ընտրել եմ։  Ես ջուր կտամ ծարավին+ ու վտակներ՝ չոր տեղում+։ Իմ ոգին կթափեմ քո սերնդի վրա+ և իմ օրհնությունը՝ քո հետնորդների։  Նրանք պիտի աճեն կանաչ խոտի պես+, բարդիների+ պես, որ ջրափոսերի մոտ են։  Մեկը կասի. «Ես պատկանում եմ Եհովային»+։ Մյուսը իրեն Հակոբի անունով կկոչի+, մեկ ուրիշը իր ձեռքի վրա կգրի՝ Եհովայինն եմ, ինչ-որ մեկն էլ Իսրայելի անունով կկոչի իրեն»+։  Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Թագավորը+՝ նրան Փրկագնողը+՝ Զորքերի Տեր Եհովան. «Ես առաջինն եմ ու վերջինը+, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա+։  Ո՞վ է ինձ նման+։ Թող ձայն տա, որ ասի և իր ապացույցները ներկայացնի ինձ+։ Թող նրանք պատմեն գալիք բաների մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին հաստատելուց ի վեր+։  Մի՛ սարսափեք ու ապշահար մի՛ եղեք+։ Մի՞թե ես այն ժամանակվանից յուրաքանչյուրիդ լսել չեմ տվել։ Մի՞թե չեմ պատմել այդ մասին+։ Դուք իմ վկաներն եք+։ Ինձանից բացի, կա՞ Աստված+։ Ո՛չ, ուրիշ Վեմ չկա+։ Ես ոչ մեկին էլ չգիտեմ»»։  Բոլոր նրանք, ովքեր քանդակված պատկեր են շինում, դատարկություն են+, և նրանց ցանկալի կուռքերն օգուտ չեն տա+. որպես նրանց վկաներ՝ նրանք ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չգիտեն+։ Ուստի դրանք շինողներն ամոթահար կլինեն+։ 10  Ո՞վ է աստված շինել կամ ձուլածո պատկեր պատրաստել+. դրանք միանգամայն անօգուտ են+։ 11  Նրա բոլոր ընկերները կամաչեն+, չէ՞ որ արհեստավորներն ընդամենը մարդիկ են։ Նրանք բոլորը միասին կհավաքվեն+ ու կկանգնեն, կսարսափեն ու կամաչեն+։ 12  Երկաթի վրա կտրիչով փորագրողը շիկացած ածխի վրա մշակում է երկաթը և մուրճով ձև է տալիս դրան։ Նա աշխատում է իր զորավոր բազկով+։ Բայց երբ սովածանում է, կորցնում է իր ուժը, երբ ջուր չի խմում, հոգնում է։ 13  Փայտի վրա փորագրողը ձգում է չափման լարը, ուրվագծում է կարմիր կավիճով, աշխատում է հատիչով, գծում է կարկինով, աստիճանաբար մարդու կերպարանք է տալիս դրան+ և օժտում է մարդկային գեղեցկությամբ, որ կանգնեցնի տան մեջ+։ 14  Կա մարդ, որը մայրիներ է կտրում. իր համար նա որևէ տեսակի վիթխարի ծառ է ընտրում և թողնում է, որ անտառի ծառերի մեջ այն ամրանա+։ Նա դափնի է տնկում, և անձրևն աճեցնում է այն։ 15  Դա մարդու համար ծառայում է որպես վառելիք։ Նա վերցնում է դրա մի մասը, որ տաքանա, կրակ է անում ու հաց թխում։ Նաև աստված է շինում, որ խոնարհվի դրա առաջ+, փորագրված պատկեր է+ պատրաստում ու մինչև գետին խոնարհվում է դրա առաջ։ 16  Փայտի կեսը այրում է կրակով, իսկ մյուս կեսի վրա միս է խորովում, ուտում է ու կշտանում։ Նա նաև տաքանում է և ասում. «Օխա՜յ, տաքացա, նայում եմ բոցին»։ 17  Իսկ մնացած փայտով նա աստված՝ փորագրված պատկեր է շինում։ Մինչև գետին խոնարհվում է, ծնկի է գալիս դրա առաջ, աղոթում է ու ասում. «Ազատիր ինձ, որովհետև դու իմ աստվածն ես»+։ 18  Նրանք չգիտեն+ ու չեն հասկանում+, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որ չտեսնեն+, և նրանց սիրտը, որ չհասկանան+։ 19  Ոչ ոք իր սրտում+ չի մտածում, ոչ էլ գիտելիք ու հասկացողություն+ ունի, որ ասի. «Դրա կեսը ես կրակով այրեցի, և ածուխների վրա հաց թխեցի, միս խորովեցի ու կերա։ Հիմա մնացած փայտով գարշելի բա՞ն շինեմ+, մինչև գետին խոնարհվե՞մ ծառի չոր կտորի առաջ»։ 20  Նա մոխրով է սնվում+։ Նրա խաբված սիրտը մոլորեցրել է նրան+։ Նա չի ազատում իր հոգին, ոչ էլ ասում է. «Արդյոք չկա՞ ստություն իմ աջ ձեռքում»+։ 21  «Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ+, և դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես+։ Ես եմ ստեղծել քեզ+։ Որպես ծառա՝ դու ինձ ես պատկանում։ Ո՛վ Իսրայել, դու իմ կողմից մոռացված չես լինի+։ 22  Ես կջնջեմ քո օրինազանցությունները, ասես ամպով կծածկեմ դրանք+, և քո մեղքերը՝ ասես ամպակույտով։ Վերադարձի՛ր ինձ մոտ+, ու ես կփրկագնեմ քեզ+։ 23  Ուրախ բացականչի՛ր, ո՛վ երկինք+, որովհետև Եհովան գործի է անցել+։ Հաղթանակած ձայնարկե՛ք+, ո՛վ երկրի ցածր տեղեր+։ Հրճվե՛ք, ո՛վ լեռներ+, ուրախությունից գոչե՛ք, ո՛վ անտառ և բոլոր ծառեր, որովհետև Եհովան փրկագնել է Հակոբին և Իսրայելով ցույց է տալիս իր գեղեցկությունը»+։ 24  Այսպես է ասում Եհովան՝ քեզ Փրկագնողը+՝ մորդ որովայնից քեզ Կազմավորողը. «Ես՝ Եհովաս, անում եմ ամեն ինչ։ Ես սփռում եմ երկինքը+ և տարածում եմ երկիրը+։ Ո՞վ էր ինձ հետ։ 25  Ես ի չիք եմ դարձնում դատարկախոսների նշանները։ Ես Նա եմ, ով գուշակներին ստիպում է խենթորեն վարվել+, Նա եմ, ով շփոթության մեջ է գցում իմաստուններին և նրանց գիտելիքները հիմարության է վերածում+։ 26  Ես Նա եմ, ով այնպես է անում, որ իր ծառայի խոսքը կատարվի, ով իրականացնում է իր պատգամաբերների որոշումը+։ Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «այն կբնակեցվի»+ և Հուդայի քաղաքների մասին՝ «նրանք կվերակառուցվեն+, ու ես կվերականգնեմ նրա ամայի տեղերը»+։ 27  Ես Նա եմ, ով ջրերի անդունդին ասում է. «Գոլորշիացի՛ր. ես կցամաքեցնեմ քո բոլոր գետերը»+։ 28  Նա եմ, ով Կյուրոսի մասին ասում է+. «Նա իմ հովիվն է և լիովին կկատարի այն ամենը, ինչ ուզում եմ+։ Կկատարի նաև Երուսաղեմի մասին իմ ասածը, թե՝ «այն կվերակառուցվի» և տաճարի մասին, թե՝ «քո հիմքը կգցվի»»»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «ազնիվ»՝ Իսրայելի պատվավոր տիտղոսը։