Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 43։1-28

43  Այժմ այսպես է ասում Եհովան՝ քո Արարիչը+, ո՛վ Հակոբ, և քեզ Կազմավորողը+, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկագնել եմ քեզ+, քո անունով եմ կանչել քեզ+։ Դու իմն ես+։  Եթե անցնես ջրերի միջով+, ես քեզ հետ կլինեմ+, եթե անցնես գետերի միջով, դրանք քեզ չեն ծածկի+։ Եթե գնաս կրակի միջով, չես խանձվի, և բոցը քեզ չի այրի+,  որովհետև ես քո Աստված Եհովան եմ՝ Իսրայելի Սուրբը՝ քո Փրկիչը+։ Ես Եգիպտոսը փրկանք եմ տվել քեզ համար+, Եթովպիան+ ու Սեբան՝ քո փոխարեն։  Քանի որ դու թանկ ես իմ աչքերում+, ես պատվարժան եմ քեզ համարում ու սիրում եմ քեզ+։ Ես մարդկանց կտամ քո փոխարեն և ազգություններին՝ քո հոգու փոխարեն+։  Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ+։ Արևելքից* կբերեմ քո սերունդը և արևմուտքից* կհավաքեմ քեզ+։  Հյուսիսին կասեմ+՝ տո՛ւր, և հարավին. «Մի՛ բռնիր։ Հեռվից բեր իմ որդիներին ու երկրի ծայրից՝ իմ աղջիկներին+,  յուրաքանչյուրին, ով իմ անունով է կոչվում+, ում ես արարել եմ իմ փառքի համար+, ում ստեղծել ու ձևավորել եմ»+։  Բեր աչքեր ունեցող, բայց կույր ժողովրդին, և ականջներ ունեցող, բայց խուլ ժողովրդին+։  Թող բոլոր ազգերը հավաքվեն մեկտեղ, և ազգությունները ժողովվեն միասին+։ Նրանցից ո՞վ կարող է հայտնել դա+։ Կարո՞ղ են նրանք մեզ լսել տալ առաջիկայում կատարվելիք բաների մասին+։ Թող նրանք իրենց վկաներին բերեն+, որ կարողանան արդար հայտարարվել, կամ թող մարդիկ լսեն ու ասեն՝ ճիշտ է»+։ 10  «Դուք եք իմ վկաները+,– ասում է Եհովան,– իմ ծառան, որին ես ընտրել եմ+, որպեսզի իմանաք+ ու հավատաք+ ինձ և հասկանաք, որ ես նույնն եմ+։ Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել+ և ինձնից հետո էլ չի եղել+։ 11  Ես, ես Եհովան եմ+, և ինձանից բացի, ուրիշ փրկիչ չկա»+։ 12  «Ես ասացի ու փրկեցի և դրա մասին լսել տվեցի այն ժամանակ+, երբ ձեր մեջ օտար աստված չկար+։ Դուք իմ վկաներն եք+,– ասում է Եհովան,– իսկ ես Աստված եմ+։ 13  Ես միշտ նույնն եմ+, ու ոչ ոք չկա, որ ազատի իմ ձեռքից+։ Ես կսկսեմ գործել+. ո՞վ կարող է կասեցնել այն»+։ 14  Այսպես է ասում Եհովան՝ ձեզ Փրկագնողը+՝ Իսրայելի Սուրբը+. «Հանուն ձեզ ես նրանց Բաբելոն կուղարկեմ և կհանեմ բանտի նիգերը+, կհարվածեմ քաղդեացիներին նավերի վրա ու կստիպեմ նրանց աղիողորմ լաց լինել+։ 15  Ես Եհովան եմ՝ ձեր Սուրբը+՝ Իսրայելի Արարիչը+՝ ձեր Թագավորը»+։ 16  Այսպես է ասում Եհովան՝ Նա, ով ծովի միջով ճանապարհ է բացում և հուժկու ջրերի միջով՝ ուղի+, 17  Նա, ով միաժամանակ դուրս է բերում մարտակառքն ու ձին, զորքն ու զորավորներին+. «Նրանք կպառկեն+ ու վեր չեն կենա+, կոչնչանան+ և պատրույգի պես կհանգչեն»+։ 18  «Մի՛ հիշեք սկզբում եղած բաները և նախկին բաների մասին մի՛ մտածեք։ 19  Ահա ես նոր բան եմ անելու+։ Հիմա այն ի հայտ կգա։ Մի՞թե չեք իմանա այդ մասին+։ Ես անապատի միջով ճանապարհ կգցեմ+ և գետեր՝ ամայի տեղում+։ 20  Ինձ դաշտի գազանը կփառաբանի+, շնագայլերն ու ջայլամները+, քանի որ ես անապատում ջուր կտամ և ամայի տեղում՝ գետեր+, որ խմի իմ ժողովուրդը՝ իմ ընտրյալը+՝ 21  այն ժողովուրդը, որին ստեղծել եմ ինձ համար, որ պատմի գովաբանության արժանի իմ գործերը+։ 22  Բայց դու չկանչեցիր ինձ, ո՛վ Հակոբ+, որովհետև հոգնեցիր ինձնից, ո՛վ Իսրայել+։ 23  Դու ինձ ոչխարներ չբերեցիր ողջակեզների համար ու քո զոհերով չփառաբանեցիր ինձ+։ Ես չստիպեցի, որ ինձ ծառայես՝ նվերներ բերելով, և քեզ չհոգնեցրի՝ կնդրուկ խնդրելով+։ 24  Դու փող չծախսեցիր, որ ինձ համար քաղցր եղեգ+ գնես, և քո զոհերի ճարպով ինձ չկշտացրիր+։ Ընդհակառակը՝ քո մեղքերով ինձ ստիպեցիր քեզ ծառայել և քո հանցանքներով հոգնեցրիր ինձ+։ 25  Ես, ես եմ ջնջում+ քո օրինազանցությունները+ հանուն ինձ+. քո մեղքերը չեմ հիշելու+։ 26  Եկ իրար հետ դատ ունենանք+. հիշեցրու ինձ, խոսիր ու փաստիր, որ ճիշտ ես+։ 27  Քո հայրը՝ առաջին հայրը, մեղք գործեց+, և քո ներկայացուցիչներն անօրինաբար վարվեցին իմ հանդեպ+։ 28  Դրա համար էլ ես կպղծեմ սուրբ վայրի իշխաններին, Հակոբին կործանման կմատնեմ և Իսրայելին՝ նախատինքի»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «արևածագից»։
Կամ՝ «արևամուտից»։