Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 39։1-8

39  Բաբելոնի+ թագավորը՝ Բալադանի որդի Մարոդաք-Բալադանը+, լսելով, որ Եզեկիան հիվանդ է եղել ու ապաքինվել է+, նամակներ և ընծա+ ուղարկեց նրան։  Այդ մարդկանց տեսնելով՝ Եզեկիան ուրախացավ+ ու ցույց տվեց իր գանձատունը+, արծաթը, ոսկին, բալասանի յուղը+ և ուրիշ թանկարժեք յուղեր, իր ողջ զինանոցը+ և այն ամենը, ինչ որ կար իր գանձերի մեջ։ Իր տան և իր ամբողջ տերության մեջ մի բան չմնաց, որ Եզեկիան ցույց չտար նրանց+։  Դրանից հետո Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ու հարցրեց+. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մոտ»+։  Ապա Եսայիան հարցրեց. «Ի՞նչ տեսան քո տանը»+։ «Ինչ որ կար իմ տանը, տեսան։ Իմ գանձերի մեջ մի բան չմնաց, որ ես նրանց ցույց չտայի»,– ասաց Եզեկիան։  Եվ Եսայիան ասաց Եզեկիային+. «Լսի՛ր Զորքերի Տեր Եհովայի խոսքը.  «Ահա օրեր են գալիս, երբ այն ամենը, ինչ կա տանդ մեջ, և ինչ որ մինչև այսօր կուտակել են քո հայրերը, պիտի տարվեն Բաբելոն+։ Ոչինչ չի մնալու+,– ասում է Եհովան։–  Քո որդիներից մի քանիսին, որոնք քեզանից են դուրս գալու, և որոնց հայրն ես լինելու, պիտի վերցնեն+ ու պալատականներ+ դարձնեն Բաբելոնի թագավորի պալատում»»+։  Ի պատասխան՝ Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Եհովայի խոսքը, որ դու ասացիր+,– և ավելացրեց,– որովհետև իմ օրերում խաղաղությունն ու ճշմարտությունը+ չեն դադարելու»+։

Ծանոթագրություններ