Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 38։1-22

38  Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ+։ Ամոզի որդի Եսայիան+ եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Պատվերներ տուր քո տան անդամներին+, քանի որ դու մեռնելու ես ու չես ապրելու»»+։  Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց+ ու աղոթեց Եհովային+՝  ասելով. «Աղաչում եմ քեզ, ո՛վ Եհովա, հիշիր+, խնդրում եմ, որ քո առաջ հավատարմությամբ+ ու լիակատար սրտով+ եմ քայլել+ և արել եմ այն, ինչը որ բարի է քո աչքում»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ+։  Եհովան խոսեց Եսայիայի հետ+.  «Գնա ու ասա Եզեկիային. «Այսպես է ասում Եհովան՝ քո հայր+ Դավթի Աստվածը. «Ես լսեցի քո աղոթքը+ և տեսա քո արցունքները+։ Տասնհինգ տարի կավելացնեմ քո օրերին+։  Ասորեստանի թագավորի ձեռքից կազատեմ քեզ ու այս քաղաքը և կպաշտպանեմ այն+։  Սա Եհովայի կողմից նշան կլինի, որ Եհովան կկատարի իր խոսքը+.  ես այնպես կանեմ, որ Աքազի աստիճանների վրա արևից+ ընկած ստվերը տասը աստիճան հետ դառնա»»»+։ Եվ արևը նույն աստիճաններով հետզհետե տասը աստիճան հետ դարձավ+։  Ահա այն գրությունը, որը Հուդայի Եզեկիա թագավորը գրեց, երբ հիվանդացել էր+ ու առողջացել իր հիվանդությունից+։ 10  Ես ասացի. «Իմ ծաղկուն տարիներին ես կմտնեմ գերեզմանի* դարպասներով+։ Կզրկվեմ մնացած+ տարիներիցս»։ 11  Ես ասացի. «Չեմ տեսնի Յահին, Յահին՝ ողջերի երկրում+։ Այլևս չեմ նայի մարդկանց. մահվան երկրի բնակիչների հետ կլինեմ։ 12  Իմ բնակությունը հովիվների վրանի պես հավաքել+ ու հեռացրել են ինձնից։ Ես փաթաթել եմ կյանքս, ինչպես ջուլհակը՝ պաստառը, Կտրվում եմ+ հենքաթելից։ Լուսաբացից մինչև գիշեր դու ինձ նեղությունների ես մատնում+։ 13  Ինքս ինձ մխիթարեցի մինչև առավոտ+։ Առյուծի նման նա կոտրում է իմ բոլոր ոսկորները+, Լուսաբացից մինչև գիշեր դու ինձ նեղությունների ես մատնում+։ 14  Մանգաղաթևի, սոխակի պես ծվծվում եմ+, Աղավնու պես ղունղունում եմ+։ Հյուծված աչքերով նայում եմ դեպի բարձունքը+։ Ո՜վ Եհովա, ես ճնշված եմ։ Ինձ առ քո պաշտպանության տակ+։ 15  Ի՞նչ կարող եմ ասել, և նա ի՞նչ պիտի ասի ինձ+։ Նա ասաց ու արեց+։ Կյանքիս բոլոր տարիներին ես խոնարհությամբ կքայլեմ դառնացած հոգով+։ 16  Ո՜վ Եհովա, քո խոսքերի շնորհիվ են մարդիկ ապրում, և ինչպես բոլորի, այնպես էլ իմ ոգին քո գործերի շնորհիվ է կենդանի+։ Դու կառողջացնես ու ողջ կթողնես ինձ+։ 17  Խաղաղության փոխարեն ես դառնություն, այո՛, դառնություն ճաշակեցի+։ Դու ջերմորեն կապվեցիր իմ հոգուն և այն հետ պահեցիր կործանման փոսից+։ Իմ բոլոր մեղքերը թիկունքիդ հետևը գցեցիր+։ 18  Գերեզմանը* չէ, որ գովերգում է քեզ+, մահը չէ, որ գովաբանում է քեզ+։ Փոսն իջնողները հույսով չեն նայում քո ճշմարտությանը+։ 19  Ապրողը, միայն ապրողն է գովերգում քեզ+, Ինչպես որ ես այսօր+։ Հայրն ինքը կարող է իր որդիներին գիտելիքներ տալ+ քո ճշմարտության մասին։ 20  Ո՜վ Եհովա, փրկիր ինձ+, և մենք լարային գործիքներով երաժշտություն կնվագենք+ Եհովայի տանը մեր կյանքի բոլոր օրերում»+։ 21  Եսայիան ասաց. «Թող չորացրած թզի բլիթ վերցնեն ու դնեն պալարի+ վրա, և նա կառողջանա»+։ 22  Եզեկիան հարցրեց Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի, որ ես կգնամ Եհովայի տուն»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։