Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 37։1-38

37  Երբ Եզեկիա թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հանդերձները, քուրձ հագավ+ ու Եհովայի տունը+ մտավ։  Նա Եղիակիմին+՝ տան վերակացուին, Սեբնա քարտուղարին+ և ավագ քահանաներին+ քուրձ հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայիա+ մարգարեի+ մոտ։  Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության+, կշտամբանքի և նախատինքի օր է+, որովհետև որդիները հասել են արգանդի բերանը, բայց ծնելու ուժ չկա+։  Թերևս քո Աստված Եհովան լսի ռաբսակի խոսքերը+, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորն է ուղարկել՝ կենդանի Աստծուն ծաղրելու+, ու թերևս նրանից հաշիվ պահանջի այն խոսքերի համար, որոնք քո Աստված Եհովան լսեց+։ Ուրեմն աղոթք արա+ այն մնացորդի համար, որը դեռ կենդանի է»»+։  Այս խոսքերով Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ+։  Եվ Եսայիան ասաց նրանց. «Ասացեք ձեր տիրոջը. «Այսպես է ասում Եհովան+. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները+ վիրավորեցին ինձ։  Նրա մեջ ես մի ոգի+ կդնեմ, և նա լուր կլսի+ ու կվերադառնա իր երկիրը։ Այնպես կանեմ, որ նա սրով ընկնի իր երկրում»»»+։  Ռաբսակը+, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից+, վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի+ դեմ է կռվում։  Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի Թարակա+ թագավորը դուրս է եկել իր դեմ պատերազմելու, անմիջապես պատգամաբերներ+ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. 10  «Այսպես ասացեք Հուդայի թագավոր Եզեկիային. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ+՝ ասելով, թե՝ «Երուսաղեմը Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»+։ 11  Դու ինքդ ես լսել, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին՝ կործանման մատնելով դրանց+։ Իսկ դու պիտի ազատվե՞ս+։ 12  Մի՞թե այն ազգերի աստվածները+, որոնց բնաջնջեցին իմ նախահայրերը, ազատեցին այդ ազգերին+։ Մի՞թե ազատվեցին Գոզանը+, Խառանը+, Ռեսեֆը, Եդենի+ որդիները, որոնք Թելասարում էին։ 13  Ո՞ւր են Եմաթի+ ու Արփադի+ թագավորները, Սեֆարուիմի+ թագավորը, Անա և Իվա քաղաքների թագավորը»»+։ 14  Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակը ու կարդաց+, ապա գնաց Եհովայի տուն, փռեց այն Եհովայի առաջ+ 15  և սկսեց աղոթել Եհովային+ ու ասել. 16  «Ո՜վ Զորքերի Տեր Եհովա, Իսրայելի՛ Աստված+, որ նստած ես քերովբեների վրա. դո՛ւ ես երկրի բոլոր թագավորությունների միակ ճշմարիտ Աստվածը+։ Դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը+։ 17  Խոնարհեցրո՛ւ ականջդ, ո՛վ Եհովա, և լսի՛ր+։ Բացի՛ր աչքերդ+, ո՛վ Եհովա, և տե՛ս։ Լսի՛ր Սենեքերիմի բոլոր խոսքերը+, որ նա ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու համար+։ 18  Եհո՛վա, արդարև Ասորեստանի թագավորներն ավերեցին բոլոր երկրներն ու իրենց իսկ երկիրը+, 19  իսկ նրանց աստվածներին հրի մատնեցին+, որովհետև դրանք աստվածներ չէին+, այլ մարդու ձեռքի գործեր+՝ փայտ ու քար։ Դրա համար էլ ոչնչացրին դրանց+։ 20  Եվ հիմա, ո՛վ մեր Աստված Եհովա+, փրկի՛ր մեզ նրա ձեռքից+, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ, ո՛վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»+։ 21  Ամոզի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Քանի որ դու աղոթեցիր Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին+, 22  ահա այն խոսքը, որ Եհովան ասում է նրա դեմ. «Սիոնի կույս դուստրը քեզ արհամարհեց, ծաղրեց քեզ+։ Երուսաղեմի դուստրը քո հետևից գլուխը շարժեց+։ 23  Դու ո՞ւմ ծաղրեցիր+ և ո՞ւմ վիրավորեցիր+, Ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր+ Եվ աչքերդ վեր հանեցիր+. Չէ՞ որ Իսրայելի Սրբի վրա+։ 24  Ծառաներիդ միջոցով ծաղրեցիր Եհովային ու ասացիր+. «Իմ բազմաթիվ մարտակառքերով+ Ես լեռների բարձունքը կելնեմ+, Լիբանանի+ ամենահեռավոր վայրերը, Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն ու ընտիր գիհիները+ Եվ կմտնեմ նրա ամենահեռավոր բարձունքը՝ անտառը, որն այգու է նման+։ 25  Կփորեմ և ջրեր կխմեմ, Իմ ոտնաթաթերով կցամաքեցնեմ Եգիպտոսի Նեղոս+ գետի բոլոր ջրանցքները»+։ 26  Մի՞թե դու չես լսել+։ Դեռ հին ժամանակներից եմ որոշել դա անել+։ Վաղեմի օրերից եմ վճռել+ և հիմա պիտի կատարեմ+։ Քո օգնությամբ բերդաքաղաքները կամայանան ու ավերակների կույտի կվերածվեն+։ 27  Նրանց բնակիչների ձեռքերը կթուլանան+, Նրանք կզարհուրեն ու կամաչեն+, Դաշտի բուսականության և կանաչ ու դալար խոտի պես կլինեն+, Կտուրների վրա բուսած և դարավանդների խոտի պես+, երբ նրանց վրա փչում է արևելյան քամին+։ 28  Ես գիտեմ քո նստելը, դուրս գալն+ ու ներս մտնելը+, Գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ+, 29  Որովհետև քո զայրույթն իմ դեմ+ ու քո մռնչոցը ականջիս են հասել+։ Ես կարթ կանցկացնեմ քո քթին և սանձ կդնեմ քո բերանին+ Եվ քեզ ետ կտանեմ քո եկած ճանապարհով»+։ 30  Թող սա քեզ համար նշան լինի. այս տարի կուտեք ընկած հատիկից բուսածը+, երկրորդ տարին՝ ինքնիրեն բուսածը։ Երրորդ տարին ցանեք ու հնձեք, խաղողի այգիներ տնկեք և նրանց պտուղը կերեք+։ 31  Իսկ նրանք, ովքեր կփրկվեն Հուդայի տնից, և նրանք, ովքեր կմնան+, ներքևում արմատ կգցեն և վերևում պտուղ կտան+, 32  որովհետև Երուսաղեմից մնացորդ է դուրս գալու+ և Սիոն լեռից՝ փրկվածներ+։ Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունն է դա անելու+։ 33  Ուստի այսպես է ասում Եհովան Ասորեստանի թագավորի մասին+. «Նա չի մտնելու այս քաղաքը+ և նետեր չի արձակելու այստեղ, նրա վրա վահանով դուրս չի գալու և նրա դեմ պատնեշ չի կանգնեցնելու»»+։ 34  «Նա հետ է դառնալու իր եկած ճանապարհով և չի մտնելու այս քաղաքը,– ասում է Եհովան+։– 35  Ես կպաշտպանեմ+ այս քաղաքը, որպեսզի փրկեմ այն հանուն ինձ+ ու հանուն իմ ծառա Դավթի»»+։ 36  Եհովայի  հրեշտակը+ դուրս եկավ ու ասորեստանցիների բանակում հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց+։ Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջը միայն դիակներ են+։ 37  Այդ ժամանակ Ասորեստանի Սենեքերիմ+ թագավորը հետ քաշվեց, վերադարձավ+ Նինվե+ ու բնակվեց այնտեղ։ 38  Մի անգամ, երբ նա իր աստծու+՝ Նեսրոքի+ տանը խոնարհվում էր նրա առաջ, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը սրով սպանեցին+ նրան ու փախան Արարատի+ երկիր։ Սենեքերիմի փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ասարհադոնը+։

Ծանոթագրություններ