Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 34։1-17

34  Մոտեցե՛ք, ո՛վ ազգեր, որ լսեք+, և ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ ազգություններ+։ Թող լսի երկիրը և այն ամենը, ինչով լցված է այն+, պտղաբեր երկիրը+ և նրա ողջ արդյունքը+։  Եհովան բարկացած է բոլոր ազգերի վրա+, և նրա ցասումը նրանց ողջ զորքի դեմ է+։ Նա կործանման կմատնի ու կկոտորի նրանց+։  Նրանց սպանվածներին դեն կնետեն, նրանց դիերից գարշահոտություն կբարձրանա+, նրանց արյունից լեռները կհալվեն+։  Երկնքի ողջ զորքը կփտի+, երկինքը գլանաձև գրքի պես կփաթաթվի+, նրա ողջ զորքը կչորանա ու կընկնի, ինչպես տերևներն են չորանում և ընկնում որթատունկից, և ինչպես չորացած թուզն է ընկնում թզենուց+։  «Իմ սուրը+ երկնքում արյունով կշաղախվի։ Ահա այն կիջնի Եդոմի վրա+, այն ժողովրդի վրա, որին ես արդարացիորեն կործանման եմ մատնել+։  Եհովան սուր ունի. այն արյունով կողողվի+, ճարպից կյուղոտվի, մատղաշ խոյերի ու նոխազների արյունով և խոյերի երիկամների ճարպով+ կպատվի, որովհետև Եհովան Բոսրայում զոհաբերություն ունի անելու և մեծ կոտորած՝ Եդոմի+ երկրում։  Վայրի ցլերը+ նրանց հետ պիտի ընկնեն, և մատղաշ ցլերը՝ ուժեղ ցլերի հետ+։ Նրանց երկիրը արյունով պիտի ներծծվի, ու փոշին ճարպից պիտի յուղոտվի»+։  Եհովան վրեժխնդրության օր ունի+, հատուցման տարի, դատական գործ հանուն Սիոնի+։  Նրա* հեղեղատները ձյութի կվերածվեն, ու նրա փոշին՝ ծծմբի։ Նրա երկիրը այրվող ձյութի պես կդառնա+։ 10  Այն չի հանգչի ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը. նրա ծուխը դարեդար կբարձրանա+։ Սերնդեսերունդ նա ամայացած կմնա+, հավիտյանս հավիտենից ոչ ոք նրա միջով չի անցնի+։ 11  Հավալուսնը և փշախոզը կտիրեն նրան, ականջավոր բուերն ու ագռավները կբնակվեն նրանում+։ Եվ Նա կձգի ամայացման չափման լարը+ նրա վրայով ու կկախի ավերման ուղղալարերը։ 12  Նրա իշխանավորներից ոչ ոք չի մնա, որ թագավորության վրա դրվի, և նրա բոլոր իշխանները ոչնչի կվերածվեն+։ 13  Նրա բնակելի աշտարակների վրա փշեր կաճեն, ամրությունների վրա՝ եղինջներ ու փշոտ մոլախոտեր+։ Նա շնագայլերի համար բնակատեղի կդառնա+ և ջայլամների համար՝ հանգրվան+։ 14  Անջուր վայրերում բնակվողները ոռնացող կենդանիների կհանդիպեն, և այծանման դևերը*+ ձայն կտան իրար։ Գիշերային թռչունը* կհանգստանա այնտեղ և իր համար հանգստի վայր կգտնի+։ 15  Այնտեղ նետաօձն իր բույնն է շինել և ձու է դրել։ Նա ձագեր կհանի ու կհավաքի իր ստվերի տակ։ Այնտեղ կհավաքվեն ուրուրները+՝ յուրաքանչյուրն իր զույգի հետ։ 16  Եհովայի գրքում+ փնտրեք ու բարձրաձայն կարդացեք։ Դրանք բոլորն իրենց տեղում են+, յուրաքանչյուրն իր զույգն ունի, քանի որ Եհովայի բերանից է հրաման դուրս եկել+, և նրա ոգին է նրանց միասին հավաքել+։ 17  Նա է նրանց համար վիճակ գցել, և նրա ձեռքն է չափման լարով սահմանել այդ տեղը նրանց համար+։ Նրանք դարեդար կտիրեն դրան և սերնդեսերունդ կբնակվեն այնտեղ։

Ծանոթագրություններ

Վերաբ. է Բոսրային՝ Եդոմի մայրաքաղաքին։
Տե՛ս 13։21-ի ծնթ.։
Այսինքն՝ այծկիթը։