Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 33։1-24

33  Վա՜յ քեզ, ո՛վ կողոպտիչ, որին չեն կողոպտում, և ո՛վ դավաճանությամբ վարվող, որի հանդեպ դավաճանությամբ չեն վարվում+։ Հենց որ կողոպտես վերջացնես, քեզ կկողոպտեն+, հենց որ վերջացնես դավաճանությամբ վարվել, քո հանդեպ դավաճանությամբ կվարվեն+։  Ո՜վ Եհովա, հաճություն ցուցաբերիր մեր հանդեպ+։ Մենք քեզ ենք հուսացել+։ Ամեն առավոտ+ մեր բազուկը+ դարձիր, այո՛, մեր փրկությունը՝ նեղության ժամանակ+։  Քո ձայնի թնդյունից ժողովուրդները փախչում էին+։ Երբ դու վեր էիր կենում, ազգերը ցրվում էին+։  Ձեր ավարը+ կհավաքեն այնպես, ինչպես դա անում են խավարասերները, դրա վրա կհարձակվեն այնպես, ինչպես մորեխների երամն է հարձակվում մարդու վրա+։  Եհովան կբարձրանա+, քանի որ նա բարձր տեղում է բնակվում+։ Նա կլցնի Սիոնը արդարությամբ ու արդարադատությամբ+։  Հավատարմությունը քո ժամանակներում փրկության+ հարստություն կլինի։ Իմաստությունը, գիտելիքներն+ ու Եհովայի հանդեպ վախը+ գանձ են դրանք ունեցողի համար։  Ահա նրանց հերոսները բղավում են փողոցում. խաղաղության պատգամաբերները+ դառնապես լաց կլինեն։  Ամայացել են գլխավոր ճանապարհները+, ճամփորդներ չկան+։ Թշնամին դրժել է ուխտը+, արհամարհում է քաղաքները+, մարդուն հաշվի չի առնում+։  Երկիրը սգում է, թառամում է+։ Լիբանանն ամաչում է+, փտում է։ Սարոնը+ անապատային հարթավայրի պես է դարձել, իսկ Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ են լինում+։ 10  «Հիմա ես վեր կկենամ+,– ասում է Եհովան,– հիմա ես կփառավորվեմ+, հիմա ես կբարձրանամ+։ 11  Դուք հղի եք չոր խոտով+ և ծղոտ կծնեք։ Ձեր ոգին իսկ կրակի+ պես կլափի ձեզ+։ 12  Ժողովուրդները այրված կրի պես կդառնան և կրակով կբոցավառվեն, ինչպես կտրված փշեր+։ 13  Լսեցե՛ք, ո՛վ հեռվում գտնվողներ, թե ինչ եմ անելու+, և իմացե՛ք իմ զորության+ մասին, ո՛վ մոտակայքում գտնվողներ։ 14  Սիոնում մեղավորներին սարսափն է պատել+, հավատուրացներին+ դողն է բռնել. «Մեզնից ո՞վ կարող է լափող կրակի հետ ապրել+։ Մեզնից ո՞վ կարող է անմար հրդեհի+ հետ ապրել»։ 15  Ով որ արդարությամբ է քայլում+, ուղիղ+ բաներ է խոսում, մերժում է խաբեության անարդար շահը+, հետ է պահում իր ձեռքը կաշառք վերցնելուց+, փակում է իր ականջները, որ չլսի արյունահեղության մասին, և իր աչքերը, որ չտեսնի չարիքը+, 16  նա էլ կբնակվի բարձունքներում+, և անառիկ ժայռերը նրա ապահով բարձունքը կլինեն+։ Նրա հացը կտրվի նրան+, և ջրի պաշարը չի վերջանա»+։ 17  Քո աչքերը կտեսնեն թագավորին իր գեղեցկության մեջ+, կտեսնեն հեռու երկիրը+։ 18  Սիրտդ ցածրաձայն կխոսի+ այն բաների մասին, որոնք վախ էին ներշնչում. «Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է հարկ վճարողը+, ո՞ւր է աշտարակները+ հաշվողը»։ 19  Դու չես տեսնի գոռոզ ժողովրդին՝ անհասկանալի լեզու ունեցող ժողովրդին, որի տարօրինակ խոսքը չես կարող ըմբռնել+։ 20  Նայի՛ր Սիոնին+՝ մեր տոնախմբությունների քաղաքին+։ Քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ հանգիստ բնակատեղը՝ վրանը, որը ոչ ոք չի հավաքի+։ Նրա ցցերը երբեք չեն հանի, և նրա պարաններից ոչ մեկը չի կտրվի+։ 21  Բայց Եհովան, որ փառահեղ է+, այնտեղ մեզ պաշտպան կլինի գետերի+ և լայն ջրանցքների պես։ Դրանցով թիանավերի ոչ մի նավատորմ չի գնա, և ոչ մի փառահեղ նավ չի անցնի, 22  որովհետև Եհովան է մեր Դատավորը+, Եհովան է մեր Օրենսդիրը+, Եհովան է մեր Թագավորը+. նա կփրկի մեզ+։ 23  Պարանները կթուլանան, նրանք չեն կարողանա ամուր պահել կայմը ու չեն բացի առագաստը։ Այդ ժամանակ մեծ ավարը կկիսեն, և նույնիսկ կաղերը մեծ ավար+ կվերցնեն։ 24  Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»+։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի+։

Ծանոթագրություններ