Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 31։1-9

31  Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում+, ձիերին են ապավինում+ և իրենց հույսը մարտակառքերի վրա են դնում+, քանի որ դրանք շատ են, նաև նժույգների վրա, քանի որ դրանք շատ ուժեղ են, բայց չեն նայում Իսրայելի Սրբին ու չեն փնտրում Եհովային+։  Բայց նա էլ է չէ՞ իմաստուն+ և աղետ կբերի+։ Նա իր խոսքերը հետ չի վերցնում+։ Նա վեր կկենա չարագործների տան դեմ+ և այն օգնության դեմ, որը փնտրում են չարիք անողները+։  Չէ՞ որ եգիպտացիները մարդ են+ և ոչ թե Աստված, և նրանց ձիերը մարմին են+ և ոչ թե ոգի։ Երբ Եհովան մեկնի իր ձեռքը, օգնություն առաջարկողը կսայթաքի, և օգնություն ստացողը կընկնի+։ Նրանք բոլորը միաժամանակ կկործանվեն։  Այսպես է ինձ ասել Եհովան. «Ինչպես առյուծը՝ զորեղ առյուծն է մռնչում+ իր որսի համար, երբ նրա դեմ կանչում են բոլոր հովիվներին, և չի սարսափում նրանց ձայներից ու հետ չի քաշվում նրանց բղավոցներից, այնպես էլ Զորքերի Տեր Եհովան կգա պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար+։  Զորքերի Տեր Եհովան կպաշտպանի Երուսաղեմը+ թռչունների պես, որոնք թռչում են իրենց ձագերի գլխավերևում։ Նա կպաշտպանի ու կազատի նրան+, կխնայի ու կփրկի նրան»։  «Ո՛վ Իսրայելի որդիներ, վերադարձե՛ք+ Նրա մոտ, որի դեմ ապստամբելով՝ շատ հեռու եք գնացել+։  Այդ օրը յուրաքանչյուրը կմերժի իր արծաթե փուչ աստվածներին, ոսկե փուչ աստվածներին+, որոնք ձեր ձեռքերն են շինել, ինչը մեղք է+։  Ասորեստանցին սրով կընկնի, բայց ոչ մարդու սրով, և սուրը կխժռի նրան, բայց ոչ մարդու սուրը+։ Նա կփախչի սրից, և նրա երիտասարդները հարկադիր աշխատանք կկատարեն։  Նրա ժայռը կչքվի սարսափից, և նրա իշխանները կզարհուրեն նշանասյունից»+,– ասում է Եհովան, որի լույսը Սիոնի վրա է և որի հնոցը+ Երուսաղեմում է։

Ծանոթագրություններ