Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 3։1-26

3  Ճշմարիտ Տերը+՝ Զորքերի Տեր Եհովան, Երուսաղեմից+ և Հուդայից վերցնելու է աջակցությունն ու հենարանը՝ ամբողջ հացն ու ամբողջ ջուրը+,  զորավոր մարդուն ու ռազմիկին, դատավորին ու մարգարեին+, գուշակություն անողին ու երեցին+,  հիսնապետին+ ու հարգարժան մարդուն, խորհրդականին, մոգության մեջ գիտակին և հմուտ թովչին+։  Տղաներին կդարձնեմ նրանց իշխանը, և նրանց կիշխի քմահաճույքը+։  Մարդիկ բռնությամբ կտիրեն իրար՝ յուրաքանչյուրն իր մերձավորին+։ Տղան հանդգնորեն կվարվի ծերի հետ+, և ոչ երևելի մարդը՝ պատվավորի հետ+։  Յուրաքանչյուրը կբռնի իր եղբորը իր հոր տան մեջ ու կասի. «Դու թիկնոց ունես, մեր տիրակալը+ եղիր, և ավերակների այս կույտը թող քո ձեռքի տակ լինի»։  Այդ օրը նա իր ձայնը կբարձրացնի ու կասի. «Ես վիրակապ դնող չեմ դառնա, և իմ տանը ո՛չ հաց կա, ո՛չ էլ թիկնոց։ Ինձ տիրակալ մի՛ դրեք ժողովրդի վրա»։  Երուսաղեմը սայթաքեց, Հուդան ընկավ+, քանի որ նրանց լեզուն ու գործերը Եհովայի դեմ են+. չէ՞ որ նրանք ապստամբում են նրա փառավոր աչքերի առաջ+։  Նրանց դեմքի արտահայտությունը իրենց դեմ է վկայում+, նրանք պատմում են իրենց մեղքի մասին, որը նման է Սոդոմի մեղքին+։ Նրանք չեն թաքցնում այն։ Վա՜յ նրանց հոգուն, որովհետև աղետ են բերել իրենց վրա+։ 10  Ասացեք, որ արդարի համար լավ կլինի+, որովհետև նա կուտի իր գործերի պտուղները+։ 11  Վա՜յ ամբարշտին, ինչպիսի՜ աղետ. նա հատուցում կստանա իր արարքների դիմաց+։ 12  Իմ ժողովրդի կեղեքիչները դաժանությամբ են վարվում, կանայք են իշխում նրա վրա+։ Ո՜վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները ստիպում են քեզ թափառել+, նրանք քեզ շեղել են ճանապարհից+։ 13  Եհովան կանգնում է, որ դատի մեջ մտնի, վեր է կենում, որ ժողովուրդներին հայտարարի նրանց ուղղված դատավճիռը+։ 14  Եհովան կդատի իր ժողովրդի երեցներին և իշխաններին+։ «Դուք հրկիզեցիք խաղողի այգին։ Կեղեքվածից թալանվածը ձեր տներում է+։ 15  Ինչո՞ւ եք փշրում իմ ժողովրդին և ճնշում կեղեքվածներին»+,– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի Տեր Եհովան։ 16  Եհովան ասում է. «Քանի որ Սիոնի դուստրերը ամբարտավան են դարձել, քայլում են պարանոցները* բարձր ձգած, խաղացնում են իրենց աչքերը, գնում են թեթև քայլվածքով և իրենց ոտքերի զարդերով ձայներ են հանում+, 17  Եհովան էլ Սիոնի դուստրերի գլուխը կեղանքով կծածկի+ և կմերկացնի նրանց ճակատը+։ 18  Այդ օրը Եհովան կվերցնի այն ամենը, ինչը գեղեցկացնում է նրանց՝ ոտքի ապարանջանները, գլխակապերը, լուսնաձև զարդարանքները+, 19  կախազարդերը, ապարանջանները, ծածկոցները+, 20  գլխի ծածկոցները, ոտքի շղթայիկները, լանջագեղ գոտիները+, «հոգու տները»*, խեցի-համայիլները+, 21  մատանիները, քթի օղերը+, 22  պերճաշուք պատմուճանները, պարեգոտները, թիկնոցները, քսակները, 23  ձեռքի հայելիները+, ներքնազգեստները, խույրերն+ ու երկար ծածկոցները+։ 24  Բալասանի յուղի+ բույրի փոխարեն՝ բորբոսահոտ կլինի, գոտու փոխարեն՝ պարան կլինի, գեղեցիկ սանրվածքի փոխարեն՝ ճաղատություն+ կլինի, թանկարժեք հագուստի փոխարեն՝ քուրձ+ կլինի, գեղեցկության փոխարեն՝ խարան+ կլինի։ 25  Քո տղամարդիկ սրով կընկնեն, և քո հզորները՝ պատերազմում+։ 26  Քաղաքի մուտքերը կսգան+ ու կվշտանան։ Ամայացած՝ նա գետնին կնստի»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «կոկորդները»։
Հվնբր դրանք օծանելիքի սրվակներ են։