Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 29։1-24

29  «Վա՜յ Արիելին*+, Արիելին, այն քաղաքին, որտեղ Դավիթը ճամբար էր դրել+։ Տարվա վրա տարի ավելացրեք, թող տոները+ նշվեն իրենց կարգով։  Ես կնեղեմ+ Արիելին, և սուգ ու ողբ+ կլինի։ Ինձ համար նա կդառնա ինչպես Աստծու զոհասեղանի կրակարանը+։  Ես ամեն կողմից բանակ կդնեմ քո դեմ, կպաշարեմ քեզ ցցապատով ու պատնեշ կբարձրացնեմ քո դեմ+։  Դու կնվաստանաս, այնպես որ գետնից կսկսես խոսել, և քո խոսքերը հազիվ լսելի կլինեն, ասես հողի միջից+։ Ոգեհարցի պես ձայնդ գետնից դուրս կգա, և խոսքերդ ծվծվոցի պես հողի միջից դուրս կգան+։  Քեզ համար օտարների ամբոխը մանր փոշու պես կլինի+, և բռնակալների ամբոխը+՝ թռչող մղեղի պես+։ Դա կլինի մի ակնթարթում, հանկարծակի+։  Զորքերի Տեր Եհովան ուշադրություն կդարձնի քեզ, որպեսզի փրկի որոտով, երկրաշարժով, մեծ ձայնով, մրրիկով, փոթորկով ու լափող կրակի բոցով»+։  Բոլոր ազգերի բազմություններին, որոնք պատերազմ են մղում Արիելի դեմ+, բոլոր նրա դեմ պատերազմողներին, նրա դեմ կանգնեցված պաշարման աշտարակներին և նրան նեղողներին կպատահի այն, ինչ պատահում է երազում՝ գիշերվա տեսիլքում+։  Ինչպես որ քաղցածն է երազում տեսնում, թե ուտում է, սակայն արթնանում է դատարկ փորով*+, և ինչպես որ ծարավն է երազում տեսնում, թե խմում է, սակայն արթնանում է ուժասպառ եղած ու իր հոգին չորացած, այնպես էլ կլինի բոլոր ազգերի բազմություններին, որոնք պատերազմում են Սիոն լեռան դեմ+։  Զարմանքից քարացեք ու ապշեք+, կուրացրեք ինքներդ ձեզ և կույր եղեք+։ Նրանք հարբել են+, բայց ոչ գինով, երերում են, բայց ոչ ոգելից խմիչքից+։ 10  Եհովան ձեզ վրա խոր քնի ոգի է թափել+։ Նա փակում է ձեր աչքերը, այսինքն՝ մարգարեներին+, նա ծածկում է ձեր գլուխները+, այսինքն՝ տեսանողներին+։ 11  Ամեն ինչի մասին տեսիլքը ձեզ համար կնքված գրքի խոսքերի պես է+, որը տալիս են կարդալ իմացողին ու ասում. «Բարձրաձայն կարդա՛, խնդրեմ»։ Նա էլ պատասխանում է. «Չեմ կարող, քանի որ կնքված է»+։ 12  Այդ ժամանակ գիրքը տալիս են կարդալ չիմացողին ու ասում. «Բարձրաձայն կարդա՛, խնդրեմ»։ Նա էլ պատասխանում է. «Ես ընդհանրապես կարդալ չգիտեմ»։ 13  Եհովան ասում է. «Քանի որ այս ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ և միայն իր շուրթերով է փառաբանում ինձ+, բայց իր սիրտը հեռացրել է ինձնից+ և իմ հանդեպ վախը իր համար լոկ անգիր արած մարդկային պատվիրան է+, 14  այդ պատճառով ես այս ժողովրդի հետ նորից զարմանալի կերպով կվարվեմ+, զարմանալի և ապշեցուցիչ կերպով։ Նրանց իմաստունների իմաստությունը կկորչի, և խոհեմ մարդկանց հասկացողությունը կանհետանա»+։ 15  Վա՜յ նրանց, ովքեր խորքերն են իջնում, որ իրենց մտադրությունները թաքցնեն Եհովայից+, և ովքեր իրենց գործերը մութ տեղում են անում+՝ ասելով. «Ո՞վ է տեսնում մեզ, ո՞վ է իմանալու մեր մասին»+։ 16  Որքա՜ն մեծ է ձեր այլասերվածությունը։ Մի՞թե բրուտին կավի տեղ կդնեն+։ Մի՞թե շինված բանը իրեն շինողի մասին կասի. «Նա ինձ չի շինել»+։ Մի՞թե ստեղծված բանը իրեն ստեղծողի մասին կասի. «Նա հասկացողություն չունի»+։ 17  Մի՞թե մի փոքր ժամանակ անց Լիբանանը այգու չի վերածվի+, իսկ այգին անտառ չի համարվի+։ 18  Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը+, և կույրերի աչքերը կտեսնեն՝ ազատվելով խավարից ու մթությունից+։ 19  Հեզերն+ ավելի կուրախանան Եհովայով, և նույնիսկ աղքատ մարդիկ ուրախ կլինեն Իսրայելի Սրբով+, 20  որովհետև բռնավորի վերջը կգա+, պարծենկոտը կվերանա+, և բոլոր նրանք, ովքեր միայն վնաս հասցնելու մասին են մտածում+, բնաջինջ կլինեն՝ 21  նրանք, ովքեր մարդուն մեղավոր են ներկայացնում՝ նրա խոսքերը խեղաթյուրելով+, նաև նրանք, ովքեր դարպասի մոտ խայծ են դնում հանդիմանողի համար+, և ովքեր դատարկ փաստարկներով մի կողմ են հրում արդարին+։ 22  Ուստի այսպես է ասում Եհովան Հակոբի տանը՝ նա, ով փրկագնեց Աբրահամին+. «Հակոբն այլևս չի ամաչի, և նրա դեմքը չի գունատվի+, 23  որովհետև, երբ իր շուրջը տեսնի իր երեխաներին՝ իմ ձեռքի գործը+, նրանց հետ միասին կսրբացնի իմ անունը+, կսրբացնի Հակոբի Սրբին+ և ակնածանքով կվերաբերվի Իսրայելի Աստծուն+։ 24  Այդ ժամանակ ոգով մոլորվածները հասկացողություն ձեռք կբերեն, և տրտնջացողները հրահանգներ կստանան»+։

Ծանոթագրություններ

Հվնբր նշ. է «Աստծու զոհասեղանի կրակարան»։ Նկատի ունի Երուսաղեմը։
Բռց.՝ «հոգով»։