Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 26։1-21

26  Այդ օրը+ Հուդայի+ երկրում այս երգը կերգեն+. «Մենք ամուր քաղաք ունենք+. Նա փրկություն է տալիս, որը նման է պարիսպների ու բերդապատնեշի+։  Բացե՛ք դարպասները+, որպեսզի մտնի արդար ազգը, որը հավատարմությամբ է վարվում+։  Հաստատուն միտք ունեցող մարդուն դու կպահպանես հարատև խաղաղությամբ+, քանի որ նա քեզ է ապավինում+։  Ամեն ժամանակ Եհովային ապավինեք+, որովհետև Յահ Եհովան Վեմ+ է հավիտյան։  Նա ցածրացրել է բարձր տեղերում բնակվողներին+, բարձր քաղաքը+։ Նա նվաստացնում է այն, նվաստացնում է մինչև գետին և փոշու մեջ գցում+։  Ոտքը կկոխկռտի նրան՝ հարստահարվածի ոտքերը, խեղճերի ոտնաթաթերը»+։  Արդարի ճանապարհը ուղղամտություն է+։ Դու ուղղամիտ ես, այդ պատճառով էլ կհարթես արդարի ճամփան+։  Այո՛, քո արդար ճանապարհը փնտրելիս քեզ հուսացինք, ո՜վ Եհովա+։ Մեր հոգին ցանկանում էր հիշել քո անունը+ և այն, ինչ կապված է քո անվան հետ+։  Գիշերը հոգովս տենչում եմ քեզ+, ոգովս փնտրում եմ քեզ+, որովհետև երբ երկրի վրա իրագործվում են քո դատաստանները+, նրա բնակիչները արդարություն են սովորում+։ 10  Թեև ամբարշտի հանդեպ բարեհաճություն ցուցաբերվի, նա արդարություն չի սովորի+. ազնվության երկրում անարդարացիորեն կվարվի+ և չի տեսնի Եհովայի վեհությունը+։ 11  Ո՜վ Եհովա, քո ձեռքը բարձրացրել ես+, բայց նրանք չեն տեսնում այն+։ Երբ դու նախանձախնդրություն ցուցաբերես քո ժողովրդի հանդեպ, նրանք կտեսնեն ու կամաչեն+։ Այո՛, քո հակառակորդների համար պահված կրակը+ կլափի նրանց։ 12  Ո՜վ Եհովա, դու արդարադատությամբ մեզ խաղաղություն կտաս+, քանի որ մեր բոլոր գործերը քո շնորհիվ են կատարվում+։ 13  Ո՜վ մեր Աստված Եհովա, ուրիշ տերերն են իշխել մեզ, և ոչ թե դու+։ Միայն քո շնորհիվ մենք կգովաբանենք քո անունը+։ 14  Նրանք մահացած են, չեն ապրելու+, անզոր մեռելներ են+, վեր չեն կենալու+։ Այդ նպատակով էիր քո ուշադրությունը դարձրել նրանց, որպեսզի ոչնչացնեիր ու բնաջինջ անեիր նրանց մասին ամեն հիշատակում+։ 15  Դու բազմամարդ դարձրիր ազգը։ Ո՜վ Եհովա, դու բազմամարդ դարձրիր ազգը+։ Դու փառավորեցիր քեզ+։ Երկրի բոլոր սահմաններն ընդարձակեցիր+։ 16  Ո՜վ Եհովա, իրենց նեղության մեջ նրանք ուշադրություն դարձրին քեզ+։ Երբ խրատում էիր նրանց+, ցածր ձայնով ջերմեռանդորեն աղոթում էին քեզ։ 17  Դու այնպես ես արել, ո՜վ Եհովա, որ մենք նմանվել ենք հղի կնոջ, որը երկունքի ցավեր է քաշում ու ցավից գոռում է, երբ մոտենում է ծննդաբերելու ժամանակը+։ 18  Մենք հղիացել էինք, երկունքի ցավեր էինք քաշում+, բայց քամի էինք ծնում։ Երկրին իսկական փրկություն չենք տալիս+, և երկրի համար բնակիչներ չեն ծնվում+։ 19  «Քո մահացածներն ապրելու են+։ Մեր դիերը վեր են կենալու+։ Արթնացե՛ք և ուրախ բացականչե՛ք, ո՛վ հողի մեջ բնակվողներ+։ Քո ցողը+ փիփերթի+ ցողի պես է։ Երկիրը ծնունդ կտա նույնիսկ անզոր մեռելներին+։ 20  Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո ներքին սենյակները և քո հետևից փակիր դռները+։ Թաքնվիր մի ակնթարթ, մինչև բարկությունն անցնի+։ 21  Ահա Եհովան դուրս է գալիս իր տեղից, որ իր դեմ գործած հանցանքների համար հաշիվ պահանջի երկրի բնակիչներից+։ Երկիրն ի հայտ կբերի իր մեջ թափած արյունը+ և այլևս չի ծածկի իր սպանվածներին»+։

Ծանոթագրություններ