Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 20։1-6

20  Այն տարի, երբ թարթանը*+, որն ուղարկվել էր Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից+, եկավ Ազոտոս+, պատերազմեց նրա դեմ ու զավթեց այն+,  Եհովան Ամոզի որդի Եսայիայի+ միջոցով ասաց. «Գնա+, քուրձը մեջքիցդ հանիր+ և սանդալները՝ ոտքերիցդ»+։ Նա այդպես արեց և սկսեց մերկ ու ոտաբոբիկ ման գալ+։  Եհովան շարունակեց խոսել՝ ասելով. «Ինչպես որ իմ ծառա Եսայիան երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման եկավ որպես նշան+ և նախանշան ընդդեմ Եգիպտոսի+ ու Եթովպիայի+,  այնպես էլ Ասորեստանի թագավորը Եգիպտոսի գերիներին+ ու Եթովպիայի աքսորյալներին՝ թե՛ տղաներին, թե՛ ծերերին, կտանի մերկ ու ոտաբոբիկ, հետույքները՝ բաց. նա կբացի Եգիպտոսի մերկությունը+։  Նրանք կզարհուրեն ու կամաչեն Եթովպիայից՝ իրենց սպասված հույսից+, ու Եգիպտոսից՝ իրենց գեղեցկությունից+։  Այդ ծովափնյա շրջանի բնակիչը այդ օրը կասի. «Ահա՜ թե ինչպիսին էր մեր սպասված հույսը, որի մոտ վազեցինք, որ օգնություն ստանանք Ասորեստանի թագավորից ազատվելու համար+։ Հիմա ինչպե՞ս ենք փրկվելու»»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «հրամանատարը»։