Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 19։1-25

19  Եգիպտոսի+ դեմ ուղղված պատգամը։ Ահա Եհովան, սրընթաց ամպ հեծած+, Եգիպտոս է գալիս։ Եգիպտոսի փուչ աստվածները կսարսռան նրա պատճառով+, ու Եգիպտոսի սիրտը կհալվի իր ներսում+։  «Ես եգիպտացիներին եգիպտացիների դեմ կհանեմ, և նրանցից յուրաքանչյուրը կպատերազմի իր եղբոր դեմ, իր ընկերոջ դեմ. քաղաքը քաղաքի դեմ կպատերազմի, թագավորությունը՝ թագավորության+։  Եգիպտոսի ոգին կշփոթվի իր ներսում+, և ես կխափանեմ նրա ծրագիրը+։ Նրանք կդիմեն փուչ աստվածների+, թովիչների, ոգեհարցների և գուշակների+։  Ես Եգիպտոսին դաժան տիրոջ ձեռքը կմատնեմ, ու նրանց վրա իշխող թագավորը հզոր կլինի»+,– ասում է ճշմարիտ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան։  Ծովի ջուրը կցամաքի, գետը կչորանա ու կցամաքի+։  Գետերը կնեխեն, Եգիպտոսում Նեղոսի ջրանցքները կնվազեն ու կչորանան+։ Եղեգն+ ու կնյունը կփտեն։  Կչորանան Նեղոսի գետաբերանի մոտ գտնվող մարգագետիններն ու նրա բոլոր ցանքատարածությունները+։ Դրանք կքշվեն կտարվեն և այլևս չեն լինի։  Ձկնորսները սուգ կանեն, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները կվշտանան, և ջրի երեսին ձկնորսական ցանցեր տարածողները ուժասպառ կլինեն+։  Կամաչեն գզած վուշով+ աշխատողները, նաև սպիտակ կտոր գործողները։ 10  Նրա ջուլհակները+ կընկճվեն, և բոլոր վարձու աշխատողների հոգին կտրտմի։ 11  Տայանիսի+ իշխաններն իսկապես հիմար են։ Փարավոնի խորհրդականներից ամենաիմաստունների խորհուրդը անխոհեմ է+։ Ինչպե՞ս կասեք փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։ 12  Իսկ հիմա ո՞ւր են նրանք՝ քո իմաստունները+, որ ասեն քեզ ու իմանան, թե Զորքերի Տեր Եհովան ինչ է որոշել Եգիպտոսի վերաբերյալ+։ 13  Տայանիսի իշխանները հիմարությամբ են վարվել+, Նոֆի*+ իշխանները խաբվել են, նրա ցեղերի գլուխները+ ստիպում են Եգիպտոսին թափառել։ 14  Եհովան նրա ներսում շփոթմունքի ոգի է խառնել+։ Նրանք ստիպեցին Եգիպտոսին երերալ իր բոլոր գործերում, ինչպես հարբածն է երերում իր փսխածի մեջ+։ 15  Եգիպտոսը ոչինչ չի կարողանա անել՝ ո՛չ գլուխը, ո՛չ էլ պոչը, ո՛չ ընձյուղը, ո՛չ էլ կնյունը+։ 16  Այդ օրը Եգիպտոսը կանանց պես կդառնա. նա կդողա+ ու կզարհուրի, երբ Զորքերի Տեր Եհովան բռունցք թափահարի նրա վրա+։ 17  Հուդայի երկիրը Եգիպտոսի համար սարսափ կդառնա+։ Ամեն ոք, ում մոտ կհիշատակեն նրա մասին, կզարհուրի Զորքերի Տեր Եհովայի որոշման պատճառով, որը նա կայացրել է Եգիպտոսի դեմ+։ 18  Այդ օրը Եգիպտոսում+ հինգ քաղաք կլինեն, որ կխոսեն Քանանի լեզվով+ ու կերդվեն+ Զորքերի Տեր Եհովայով։ Քաղաքներից մեկը Ավերման քաղաք կկոչվի։ 19  Այդ օրը Եհովայի համար զոհասեղան կդրվի Եգիպտոսի մեջտեղում+ և նրա սահմանի մոտ սյուն կկանգնեցվի Եհովայի համար։ 20  Դա Եգիպտոսում նշան ու վկայություն կլինի Զորքերի Տեր Եհովայի մասին+։ Նրանք Եհովային օգնության կկանչեն հարստահարողների պատճառով+, ու նրանց համար նա փրկիչ կուղարկի՝ մի մեծ փրկիչ, որը կազատագրի նրանց+։ 21  Եհովան հայտնի կդառնա եգիպտացիներին+, և այդ օրը եգիպտացիները կճանաչեն Եհովային։ Նրանք զոհեր ու նվերներ կմատուցեն+, երդում կանեն Եհովային ու կկատարեն+։ 22  Եհովան կհարվածի Եգիպտոսին+։ Հարված ու ապաքինում կլինի+։ Նրանք Եհովայի մոտ կվերադառնան+, և նա կլսի ու կբուժի նրանց+։ 23  Այդ օրը Եգիպտոսից Ասորեստան տանող մի մեծ ճանապարհ կբացվի+։ Ասորեստանը Եգիպտոս կգա, իսկ Եգիպտոսը՝ Ասորեստան, և Եգիպտոսն ու Ասորեստանը Աստծու ծառաները կլինեն։ 24  Այդ օրը Իսրայելը Եգիպտոսի ու Ասորեստանի միության մեջ երրորդը կլինի+. նա օրհնություն կլինի երկրի մեջ+, 25  որովհետև Զորքերի Տեր Եհովան կօրհնի նրանց+՝ ասելով. «Օրհնյալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոսը, իմ ձեռքի գործը՝ Ասորեստանը+, և իմ ժառանգությունը՝ Իսրայելը»+։

Ծանոթագրություններ

Մեմֆիսի անվանումը ԵԳ-ում։