Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 17։1-14

17  Դամասկոսի+ դեմ ուղղված պատգամը։ «Ահա Դամասկոսը դադարել է քաղաք լինելուց, քարերի կույտ է դարձել, քայքայվող ավերակ+։  Արոերի+ լքված քաղաքները հոտերի համար պառկելու տեղ են դարձել, և ոչ ոք չի վախեցնում նրանց+։  Բերդաքաղաքը անհետացել է Եփրեմից+, և թագավորությունը՝ Դամասկոսից+։ Ասորիքից մնացածների փառքը Իսրայելի որդիների փառքի պես կլինի»,– ասում է Զորքերի Տեր Եհովան+։  «Այդ օրը Հակոբի փառքը կխամրի+, ու նրա պարարտ մարմինը կհյուծվի+։  Երբ հնձվորը հավաքի արտի հացահատիկը, և նրա բազուկը ցորենի հասկերը հնձի+, նա կնմանվի ռաֆայիմների հարթավայրում+ ցորենի հասկերի մնացորդները հավաքողի։  Նրանում մնացորդ կլինի, ինչպես ձիթենին՝ թափ տալուց հետո. երկու-երեք հասած ձիթապտուղ՝ ճյուղի ծայրին, և չորս-հինգ ձիթապտուղ՝ պտղատու ոստերի վրա»,– ասում է Իսրայելի Աստված Եհովան+։  Այդ օրը մարդը կնայի իր Ստեղծչին և իր աչքերը կհառի Իսրայելի Սրբին+։  Նա չի նայի զոհասեղաններին+՝ իր ձեռքի գործերին+, և հայացքը չի ուղղի իր մատների շինածին՝ ո՛չ սուրբ ձողերին, ո՛չ էլ խնկանոթներին+։  Այդ օրը նրա քաղաք-ամրոցները կլինեն ինչպես մեծ անտառում լքված մի վայր, ինչպես մի ճյուղ, որին թողել են Իսրայելի որդիների պատճառով։ Այդ տեղը ամայի կդառնա+, 10  որովհետև դու* մոռացար+ քո փրկության Աստծուն+ ու չհիշեցիր քո ամրոցի Վեմին+։ Դրա համար էլ հաճելի այգիներ ես գցում և օտարի* ընձյուղներն ես տնկում այնտեղ։ 11  Եթե նույնիսկ կեսօրին խնամքով ցանկապատես տունկերդ և առավոտյան աճեցնես սերմդ, հիվանդության և անդարմանելի ցավի օրը հունձը կկորչի+։ 12  Վա՜յ շատ ժողովուրդների խռովությանը, ովքեր ալեկոծվում են ծովերի պես, նաև ազգությունների աղմուկին, ովքեր շառաչում են հզոր ջրերի պես+։ 13  Ազգությունները+ շատ ջրերի պես կշառաչեն։ Նա կսաստի նրանց+, և նրանք հեռու կփախչեն ու կքշվեն, ինչպես մղեղն է լեռների վրայով քշվում քամուց, և ուղտափուշը՝ մրրիկից+։ 14  Երեկոյան հանկարծահաս սարսափ կլինի։ Առավոտը դեռ չեկած՝ նրանք այլևս չեն լինի+։ Սա է մեզ կողոպտողների բաժինը և մեզ թալանողների հասանելիքը+։

Ծանոթագրություններ

Եբր-ում «դու»-ն օգտագ. է իգ. սեռով և վերաբ. է Երուսաղեմին։
Հվնբր «օտար աստծու»։