Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 13։1-22

13  Բաբելոնի դեմ ուղղված պատգամը+, որը տեսիլքում տեսավ Ամոզի որդի Եսայիան+.  «Մերկ լեռան վրա նշանասյուն կանգնեցրեք+, ձեր ձայները բարձրացրեք դեպի նրանց, ձեռքով արեք+, որ նրանք մտնեն ազնվատոհմ մարդկանց մուտքով+։  Ես հրաման եմ տվել իմ ռազմիկներին, որոնց ընտրել եմ*+։ Իմ բարկությունն արտահայտելու համար կանչել եմ նաև իմ զորավորներին+՝ մեծ հրճվանքով ցնծացողներին։  Լսեցե՛ք. ամբոխի աղմուկ է լսվում լեռներում, ասես մեծաքանակ ժողովրդի աղմուկ լինի+։ Լսեցե՛ք. թագավորությունների, իրար հետ հավաքված ազգերի աղմուկ է լսվում+։ Զորքերի Տեր Եհովան պատերազմի համար զորք է հավաքում+։  Եհովան և իր դատապարտության զենքերը գալիս են հեռավոր երկրից+, երկնքի ծայրից, որ բնաջինջ անեն ողջ երկիրը+։  Ողբացե՛ք, որովհետև մոտ է Եհովայի օրը+։ Այն որպես կողոպուտ կգա Ամենակարողի կողմից+։  Ահա թե ինչու բոլորը թևաթափ կլինեն, և մարդու սիրտը կհալչի+։  Ժողովուրդը տագնապի մեջ է+։ Ցնցումներն ու երկունքի ցավերը բռնել են նրանց, ծննդաբերող կնոջ պես երկունքի ցավերի մեջ են+։ Ապշահար իրար են նայում։ Նրանց երեսը այրվում է+։  Ահա գալիս է Եհովայի օրը՝ դաժան, ցասումով և բորբոքված բարկությամբ, որպեսզի երկիրը զարհուրելի տեսարան դարձնի+ և նրա վրայից ոչնչացնի մեղսագործներին+։ 10  Երկնքի աստղերը և Կեսիլ+ համաստեղություններն այլևս լույս չեն արձակի, արևը ծագելիս կխավարի, և լուսինը լույս չի տա։ 11  Ես կպատժեմ երկիրը իր չարության համար+ և ամբարիշտներին՝ իրենց հանցանքների համար։ Հանդուգն մարդկանց հպարտությանը վերջ կդնեմ և բռնավորների ամբարտավանությունը կնվաստացնեմ+։ 12  Այնպես կանեմ, որ մահկանացու մարդը ավելի հազվագյուտ կլինի, քան զտված ոսկին+, և հողեղեն մարդը ավելի հազվագյուտ կլինի, քան Օֆիրի ոսկին+։ 13  Դրա համար էլ ես կցնցեմ երկինքը+, և Զորքերի Տեր Եհովայի+ ցասման պատճառով երկիրը կսասանվի իր տեղից նրա բորբոքված բարկության օրը+։ 14  Այդ ժամանակ նրանցից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժողովրդի մոտ և կփախչի իր երկիրը+, ինչպես հետապնդվող վիթը և այն հոտը, որն իրեն մեկտեղ հավաքող չունի+։ 15  Ում որ գտնեն, կխոցեն, և ում որ բռնեն, սրի կմատնեն+։ 16  Նրանց երեխաներին իրենց աչքի առաջ դաժանորեն կսպանեն+, նրանց տները կկողոպտեն, ու նրանց կանանց կբռնաբարեն+։ 17  Նրանց դեմ կհանեմ մարերին+, որոնց համար արծաթը ոչինչ է, և որոնք արհամարհում են ոսկին։ 18  Նրանց աղեղները երիտասարդներին կխոցեն+, նրանք չեն խղճա որովայնի պտղին+, նրանց աչքը որդիներին չի խնայի։ 19  Բաբելոնը՝ թագավորությունների զարդարանքը+, քաղդեացիների գեղեցկությունն ու հպարտությունը+, կդառնա այնպիսին, ինչպիսին որ Սոդոմն ու Գոմորը դարձան, երբ Աստված կործանեց դրանք+։ 20  Նա այլևս երբեք բնակեցված չի լինի+ և սերնդեսերունդ իր համար բնակության տեղ չի ունենա+։ Այնտեղ արաբացին իր վրանը չի կանգնեցնի, և ոչ մի հովիվ իր հոտը չի պառկեցնի։ 21  Այնտեղ կպառկեն անջուր վայրերում բնակվողները, և տները բվեճներով կլցվեն+։ Այնտեղ ջայլամները կբնակվեն, և այծանման դևերը* կցատկոտեն+։ 22  Նրա բնակելի աշտարակներում շնագայլերը կոռնան+, և նրա սքանչելի պալատներում մեծ օձեր կսողան։ Նրա ժամանակը մոտենում է. նրա օրերը չեն երկարի»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ «սրբացրել կամ առանձնացրել եմ Եհովայի պատերազմի համար»։
Խոսքը կա՛մ դևերի, կա՛մ այն կենդանիների մասին է, որոնց արտաքին տեսքը դևեր էր հիշեցնում։