Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 11։1-16

11  Հեսսեի բնից մի ոստ+ դուրս կգա+, և նրա արմատներից դուրս եկած ընձյուղը+ պտղաբեր կլինի+։  Նրա վրա Եհովայի ոգին կլինի+՝ իմաստության+ ու հասկացողության+ ոգին, խորհրդի ու զորության ոգին+, գիտության+ ու Եհովայի հանդեպ վախի ոգին+։  Նա ուրախություն կգտնի Եհովայի հանդեպ վախի մեջ+։ Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով+։  Խեղճերին արդարությամբ կդատի+ և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի։ Իր բերանի գավազանով նա կհարվածի երկրին+ և իր շուրթերի ոգով ամբարշտին մահվան կմատնի+։  Արդարությունը իր մեջքի գոտին կլինի+, և հավատարմությունը՝ իր կոնքի գոտին+։  Գայլը ժամանակ առ ժամանակ գառան հետ կբնակվի+, ընձառյուծը ուլի հետ կպառկի։ Հորթը, առյուծը+ և պարարտ կենդանիները միասին կլինեն+, և փոքրիկ տղան կառաջնորդի նրանց։  Կովը արջի հետ կարածի, իսկ նրանց ձագերը միասին կպառկեն, նույնիսկ առյուծը ցլի պես հարդ կուտի+։  Կաթնակեր երեխան կոբրայի+ բնի վրա կխաղա, և կաթից կտրված երեխան իր ձեռքը թունավոր օձի բնին կդնի։  Նրանք չեն վնասի+ և ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա+, որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը+։ 10  Այդ օրը+ Հեսսեի արմատը+ կկանգնի որպես նշանասյուն ժողովուրդների համար+։ Ազգերը կփնտրեն նրա առաջնորդությունը+, և նրա հանգստի վայրը կփառավորվի+։ 11  Եվ այդ օրը Եհովան կրկին՝ երկրորդ անգամ+, իր ձեռքը կմեկնի, որպեսզի իր ժողովրդի փրկված մնացորդին հավաքի Ասորեստանից+, Եգիպտոսից+, Պաթուրեսից+, Քուշից*+, Էլամից+, Սենաարից+, Եմաթից ու ծովի կղզիներից+։ 12  Նա նշանասյուն կկանգնեցնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի ցրվածներին+. Հուդայի ցիրուցան եղածներին նա կհավաքի երկրի չորս ծայրերից+։ 13  Եփրեմի նախանձը կվերանա+, և Հուդայի հանդեպ թշնամանք ցուցաբերողները կկործանվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդային, և Հուդան թշնամանք չի ցուցաբերի Եփրեմի հանդեպ+։ 14  Նրանք կթռչեն ու կնստեն փղշտացիների ուսին արևմուտքում+, կկողոպտեն Արևելքի որդիներին+։ Եդոմի ու Մովաբի վրա ձեռք կմեկնեն+, և Ամմոնի որդիները նրանց հպատակները կլինեն+։ 15  Եհովան կկտրի Եգիպտոսի ծովի լեզուն*+ և բռունցքով կսպառնա Գետին+ իր բորբոքված ոգով։ Նա կհարվածի նրա յոթ հեղեղատներին, որ մարդիկ իրենց սանդալներով անցնեն+։ 16  Նրա ժողովրդի մնացորդի+ համար, որը ողջ կմնա+, Ասորեստանից մի մեծ ճանապարհ+ կբացվի, ինչպես որ Իսրայելի համար բացվեց այն օրը, երբ նա դուրս եկավ Եգիպտոսի երկրից։

Ծանոթագրություններ

LXXVg-ում՝ «Եթովպիայից»։
Այսինքն՝ ծովածոցը։