Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 1։1-31

1  Ամոզի որդի Եսայիայի+ տեսիլքը+, որը նա տեսավ Հուդայի ու Երուսաղեմի վերաբերյալ Հուդայի թագավորներ+ Օզիայի+, Հովաթամի+, Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում։  Լսի՛ր+, ո՛վ երկինք, և ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Եհովան է խոսում. «Ես որդիներ դաստիարակեցի ու մեծացրի+, բայց նրանք ապստամբեցին իմ դեմ+։  Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, իսկ Իսրայելը չի ճանաչում ինձ+, իմ ժողովուրդը հասկացողությամբ չի վարվում»+։  Վա՜յ մեղավոր ազգին+, հանցանքներով ծանրացած ժողովրդին, չարագործ սերնդին+ և ապականող որդիներին+։ Նրանք թողեցին Եհովային+, անհարգալից կերպով վարվեցին Իսրայելի Սրբի հետ+, թիկունք դարձրին նրան+։  Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է հարվածել+, համա՛ռ ապստամբներ+։ Ձեր գլուխն ամբողջությամբ վերքերի մեջ է, և ձեր ողջ սիրտը տկարացել է+։  Ոտքի թաթից մինչև գլուխը ոչ մի առողջ տեղ չկա+։ Վերքեր, կապտուկներ ու բաց խոցեր. դրանք չեն մաքրվել, դրանց վրա վիրակապ չի դրվել, և դրանք յուղով չեն փափկացվել+։  Ձեր երկիրը ամայացել է+, ձեր քաղաքները կրակով են այրվել+։ Օտարները+ խժռում են ձեր երկրի բերքը+, ամեն ինչ ավերված է, կարծես օտարներն են տակնուվրա արել+։  Սիոնի դուստրը+ թողնվել է, ինչպես մի տաղավար խաղողի այգում, ինչպես մի հյուղ վարունգի արտում, ինչպես մի պաշարված քաղաք+։  Եթե Զորքերի Տեր Եհովան մեզ համար մի քանի վերապրածներ չթողներ+, մենք Սոդոմի պես կդառնայինք, Գոմորին կնմանվեինք+։ 10  Լսեցե՛ք Եհովայի խոսքը+, ո՛վ Սոդոմի+ բռնակալներ+, ակա՛նջ դրեք մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։ 11  «Ինձ ի՞նչ օգուտ ձեր զոհերի շատությունից,– ասում է Եհովան։– Ես կշտացել եմ ձեր խոյերի+ ողջակեզներից+, ձեր պարարտ կենդանիների ճարպից+, ինձ հաճելի չէ+ ձեր մատղաշ ցլերի, արու+ գառների և նոխազների արյունը+։ 12  Ո՞վ է ձեզնից պահանջում, որ գաք իմ երեսը տեսնելու+, որ իմ գավիթները կոխկռտեք+։ 13  Այլևս հացի անարժեք ընծաներ մի՛ բերեք+։ Խունկը գարշելի է ինձ համար+։ Դուք նորալուսին+ ու շաբաթ+ եք նշում և հավաքույթ+ եք հայտարարում։ Հանդիսավոր հավաքույթ եք անում, բայց միևնույն ժամանակ մոգական ուժեր+ եք օգտագործում. ես չեմ կարող հանդուրժել դա։ 14  Իմ հոգին ատում է ձեր նորալուսիններն ու տոները+։ Ինձ համար դրանք բեռ են դարձել+, ես հոգնել եմ դրանք կրելուց+։ 15  Երբ դուք տարածում եք ձեր ձեռքի ափերը+, ես փակում եմ իմ աչքերը+։ Թեև շատ աղոթքներ+ եք անում, ես չեմ լսում+. ձեր ձեռքերը լիքն են արյունով+։ 16  Լվացվե՛ք+, մաքրվե՛ք+, ձեր չար գործերը հեռացրե՛ք իմ աչքերի առաջից+, դադարե՛ք չարիք գործելուց+։ 17  Սովորեք բարությո՛ւն անել+, արդարությո՛ւն որոնեք+, ուղղե՛ք հարստահարողին+, որբին* արդարությա՛մբ դատեք+ և թիկո՛ւնք կանգնեք որբևայրու դատական գործին»+։ 18  «Եկեք պարզենք մեր հարաբերությունները,– ասում է Եհովան+։– Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան+, նույնիսկ եթե մուգ կարմիր կտորի պես լինեն, բրդի պես կդառնան։ 19  Եթե պատրաստակամորեն լսեք, երկրի բարիքը կուտեք+։ 20  Իսկ եթե հրաժարվեք+ ու ապստամբեք, սուրը կխժռի ձեզ, քանի որ դա Եհովայի բերանով է ասվել»+։ 21  Ա՜խ, ինչպե՜ս հավատարիմ քաղաքը+ մարմնավաճառ դարձավ+։ Նա լի էր արդարությամբ+։ Նրանում արդարադատություն էր բնակվում+, իսկ հիմա մարդասպաններ են ապրում+։ 22  Քո արծաթը խարամ է դարձել+, քո գարեջրին ջուր է խառնվել+։ 23  Քո իշխանները կամակոր են և ընկերակից են գողերին+։ Նրանցից յուրաքանչյուրը կաշառք+ է սիրում և նվերների+ հետևից է ընկնում։ Որբին արդարությամբ չեն դատում, որբևայրու դատական գործը չի հասնում նրանց+։ 24  Ուստի այսպես է ասում ճշմարիտ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Հզորը+. «Ա՜հ, ես կազատվեմ իմ հակառակորդներից և վրեժխնդիր կլինեմ+ իմ թշնամիներից+։ 25  Իմ ձեռքը քո դեմ կուղղեմ և ասես մոխրաջրով կզտեմ քեզ խարամից և կհեռացնեմ քո ողջ թափոնը+։ 26  Ես կրկին դատավորներ կտամ քեզ, ինչպես որ առաջ էր, և խորհրդականներ, ինչպես որ սկզբում էր+։ Դրանից հետո դու Արդարության քաղաք, Հավատարիմ քաղաք կկոչվես+։ 27  Սիոնը արդարությամբ կփրկագնվի+, և նրա վերադարձողները՝ արդարադատությամբ+։ 28  Ապստամբներն ու մեղավորները միաժամանակ կջախջախվեն+, և նրանք, ովքեր թողնում են Եհովային, կկորչեն+։ 29  Դուք կամաչեք այն հզոր ծառերից, որոնք ցանկացաք+, և ամոթահար կլինեք ձեր ընտրած պարտեզների պատճառով+։ 30  Դուք կդառնաք մեծ ծառի պես, որի տերևները թառամել են+, անջուր պարտեզի պես կդառնաք։ 31  Զորեղ մարդը խծուծ կդառնա+, և նրա գործի արդյունքը՝ կայծ։ Դրանք երկուսը միաժամանակ կբոցավառվեն, ու ոչ ոք չի կարողանա հանգցնել»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղային»։