Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 7։1-25

7  Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Տե՛ս, ես քեզ Աստված դարձրի փարավոնի համար+, իսկ քո եղբայր Ահարոնը քո մարգարեն կլինի+։  Դու կասես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ+, իսկ փարավոնի հետ քո եղբայր Ահարոնը կխոսի+, և նա Իսրայելի որդիներին կարձակի իր երկրից+։  Սակայն ես թույլ կտամ, որ փարավոնի սիրտը համառ դառնա+, և կշատացնեմ իմ նշաններն ու հրաշքները Եգիպտոսում+։  Փարավոնը ձեզ չի լսի+, ու ես ցույց կտամ իմ ձեռքի զորությունն ընդդեմ Եգիպտոսի և մեծ դատաստաններով+ Եգիպտոսից կհանեմ իմ զորքերը+՝ իմ ժողովրդին+՝ Իսրայելի որդիներին+։  Երբ ես մեկնեմ իմ ձեռքն ընդդեմ Եգիպտոսի, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ+, և Իսրայելի որդիներին կհանեմ նրանց միջից»+։  Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրենց+։ Նրանք հենց այդպես արեցին+։  Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ+։  Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին.  «Եթե փարավոնն ասի՝ «հօգուտ ձեզ մի հրաշք արեք»+, այդ ժամանակ Ահարոնին ասա. «Վերցրու գավազանդ+ ու նետիր փարավոնի առաջ»։ Այն մի մեծ օձ կդառնա»+։ 10  Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրենց։ Ահարոնն իր գավազանը նետեց փարավոնի ու նրա ծառաների առաջ, և այն մի մեծ օձ դարձավ։ 11  Սակայն փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին+, և Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող քրմերը իրենց մոգությամբ նույն բանն արեցին+։ 12  Յուրաքանչյուրն իր գավազանը նետեց, և դրանք մեծ օձեր դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ 13  Այնուհանդերձ, փարավոնի սիրտը համառ դարձավ+, և նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր։ 14  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացած է+։ Նա չի ուզում արձակել ժողովրդին+։ 15  Առավոտյան գնա փարավոնի մոտ։ Նա դեպի ջուրը դուրս կգա+, իսկ դու կկանգնես Նեղոս գետի ափին+, որ հանդիպես նրան։ Ձե՛ռքդ վերցրու այն գավազանը, որն օձ էր դարձել+, 16  և ասա նրան. «Եհովան՝ եբրայեցիների Աստվածը, ինձ քեզ մոտ ուղարկեց+՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ անապատում ծառայի ինձ»+։ Բայց մինչև հիմա դու չես հնազանդվում։ 17  Այսպես է ասում Եհովան+. «Սրանով դու կիմանաս, որ ես Եհովան եմ+. իմ ձեռքի գավազանով ես կհարվածեմ Նեղոս գետի ջրին+, և այն արյան կվերածվի+։ 18  Նեղոս գետի ձկները կսատկեն+, և գետը կգարշահոտի+, ու եգիպտացիները չեն ուզենա գետից ջուր խմել»»»+։ 19  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա. «Վերցրու գավազանդ և ձեռքդ մեկնիր+ Եգիպտոսի ջրերի վրա, նրանց գետերի, Նեղոսի ջրանցքների, եղեգնաշատ լճերի+ և նրանց բոլոր ջրամբարների վրա, որպեսզի դրանց ջրերը արյան վերածվեն»։ Եվ արյուն կլինի ողջ Եգիպտոսում, ինչպես նաև փայտե ու քարե անոթներում»։ 20  Մովսեսն ու Ահարոնը իսկույն արեցին այնպես+, ինչպես պատվիրել էր Եհովան+. Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց Նեղոս գետի ջրին+, և գետի ամբողջ ջուրը արյան վերածվեց+։ 21  Նեղոս գետի ձկները սատկեցին+, գետը սկսեց գարշահոտել, ու եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել Նեղոս գետից+։ Ողջ Եգիպտոսում արյուն էր։ 22  Այնուամենայնիվ, Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող քրմերը իրենց կախարդությամբ նույն բանն արեցին+, այնպես որ փարավոնի սիրտը համառ մնաց+, ու նա չլսեց նրանց, ինչպես որ Եհովան ասել էր+։ 23  Փարավոնը շրջվեց ու իր տուն գնաց։ Այս բանը նրա վրա ոչ մի ազդեցություն չթողեց, և նա ուշադրություն չդարձրեց դրան+։ 24  Բոլոր եգիպտացիները սկսեցին փորել Նեղոսի շրջակայքը, որ խմելու ջուր գտնեն, քանի որ գետից չէին կարողանում ջուր խմել+։ 25  Այն բանից հետո, երբ Եհովան հարվածեց Նեղոս գետին, անցավ յոթ օր։

Ծանոթագրություններ