Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 39։1-43

39  Կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից+ և ոլորված բարձրորակ կտավից նրանք նուրբ գործվածքով հանդերձներ+ պատրաստեցին, որպեսզի սուրբ վայրում+ ծառայություն մատուցվի։ Նրանք պատրաստեցին Ահարոնի սուրբ հանդերձները+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։  Եփուդը+ նա պատրաստեց ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից։  Հետո նրանք ոսկե թիթեղներ ծեծեցին՝ բարակ շերտերի վերածելով, և նա դրանցից թելեր կտրեց, որպեսզի ներհյուսի կապույտ թելի, ծիրանիով ներկված բրդի, որդան կարմրով ներկված մանվածքի և բարձրորակ կտավի մեջ։ Դա ասեղնագործի աշխատանքն է+։  Նրանք ուսային կտորներ պատրաստեցին եփուդի համար ու փակցրին դրան։ Եվ դրա երկու մասերը միացվեցին իրար։  Եփուդի վրա եղող գոտին, որն այն ձիգ կապելու համար էր, պատրաստված էր նույն հումքից և նույն ձևով՝ ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։  Ապա ոսկե ագույցների մեջ հագցրին օնիքսները+, որոնց վրա փորագրված էին Իսրայելի որդիների անունները այնպես, ինչպես կնիքն են փորագրում+։  Դրանք նա դրեց եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակի+ քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։  Այնուհետև պատրաստեց կրծքապանակը+. դա ասեղնագործի աշխատանքն էր։ Այն եփուդի պես պատրաստեց՝ ոսկուց, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից և ոլորված բարձրորակ կտավից+։  Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի էր։ Կրծքապանակն այնպես պատրաստեցին, որ ծալված վիճակում դրա երկարությունը մեկ թիզ էր, և լայնությունը՝ մեկ թիզ+։ 10  Հետո դրա վրա չորս շարքով քարեր հագցրին։ Առաջին շարքում՝ ռուբին, տպազիոն և զմրուխտ+։ 11  Երկրորդ+ շարքում՝ փիրուզ, շափյուղա+ և հասպիս+։ 12  Երրորդ+ շարքում՝ լեշեմ*, ագատ և ամեթիստ։ 13  Չորրորդ+ շարքում՝ ոսկեքար, օնիքս+ և ժադեիտ։ Դրանք հագցված էին ոսկե ագույցների մեջ։ 14  Քարերը համապատասխանում էին Իսրայելի որդիների անուններին։ Տասներկուսն էլ ըստ նրանց անունների էին, և ինչպես որ կնիքի վրա են փորագրություն անում, այդպես էլ դրանցից յուրաքանչյուրի վրա փորագրված էին տասներկու ցեղերի անունները+։ 15  Հետո կրծքապանակի վրա մաքուր ոսկուց շղթաներ պատրաստեցին՝ ոլորված պարանի պես հյուսված+։ 16  Ապա պատրաստեցին ոսկե երկու ագույցներ ու ոսկե երկու օղակներ և այդ երկու օղակներն ամրացրին կրծքապանակի երկու ծայրերին+։ 17  Ոսկե երկու պարաններն անցկացրին կրծքապանակի ծայրերին գտնվող երկու օղակների միջով+։ 18  Երկու պարանների երկու ծայրերն անցկացրին երկու ագույցների միջով և առջևի մասում դրանք եփուդի ուսային կտորների վրա ամրացրին+։ 19  Ոսկե երկու օղակներ պատրաստեցին ու ամրացրին կրծքապանակի երկու ծայրերին՝ այն եզրին, որը ներսի կողմից էր՝ եփուդին նայող կողմում+։ 20  Հետո ոսկե երկու օղակներ պատրաստեցին և ամրացրին եփուդի երկու ուսային կտորների ներքևի մասում՝ դրսի կողմից՝ միացման տեղի մոտ՝ եփուդի գոտուց վեր+։ 21  Ի վերջո, կապույտ լարով կրծքապանակի օղակները միացրին եփուդի օղակներին, որ կրծքապանակը մնար եփուդի գոտուց վեր, և որ այն եփուդի վրայից չտեղաշարժվեր+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 22  Այնուհետև եփուդի տակից հագնելու համար նա անթև վերնահագուստ+ պատրաստեց՝ ամբողջությամբ կապույտ թելից. դա ջուլհակահաստոցի վրա աշխատող ջուլհակի աշխատանքն է։ 23  Անթև վերնահագուստի բացվածքը մեջտեղում էր, այն զրահի բացվածքի պես էր։ Բացվածքի շուրջբոլորը եզրակ կար, որպեսզի այն չպատռվեր+։ 24  Վերնահագուստի փեշին նռներ պատրաստեցին՝ կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից և որդան կարմրով ներկված մանվածքից, որոնք միահյուսված էին+։ 25  Ապա մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու դրանք ամրացրին նռների+ միջև՝ անթև վերնահագուստի փեշի շուրջբոլորը. 26  մի զանգակ և մի նուռ, մի զանգակ և մի նուռ՝ անթև վերնահագուստի քղանցքի շուրջբոլորը+։ Այդ ամենը արվեց ծառայության համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 27  Հետո Ահարոնի ու նրա որդիների համար բարձրորակ կտավից պատրաստեցին պատմուճանները+ (դա ջուլհակահաստոցի վրա աշխատող ջուլհակի աշխատանքն է), 28  նաև խույրը+՝ բարձրորակ կտավից, նախշազարդ գլխադիրները+՝ բարձրորակ կտավից, կտավե վարտիքները+՝ ոլորված բարձրորակ կտավից, 29  գոտին+՝ ոլորված բարձրորակ կտավից, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից (որը ջուլհակի աշխատանքն է), ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 30  Ի վերջո, մաքուր ոսկուց պատրաստեցին փայլուն թիթեղը՝ նվիրման նշանը, որի վրա, ինչպես կնիքի վրա է փորագրվում, փորագրված էր՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»+։ 31  Ապա կապույտ թելից մի լար ամրացրին դրան, որպեսզի վերևի կողմից ամրացնեն խույրին+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ 32  Այդպես ավարտվեցին խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի բոլոր աշխատանքները, և Իսրայելի որդիները ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ Նրանք հենց այդպես արեցին։ 33  Խորանը+ բերեցին Մովսեսի մոտ, այսինքն՝ վրանն+ իր բոլոր պատկանելիքներով+, դրա կեռերը+, շրջանակները+, ձողերը+, սյուները, ակոսավոր պատվանդանները+, 34  խոյի՝ կարմիր ներկված կաշվից+ պատրաստված ծածկոցը, փոկի կաշվից+ պատրաստված ծածկոցը, բաժանման վարագույրը+, 35  վկայության տապանակն+ ու դրա ձողերը+, կափարիչը+, 36  սեղանը+ և դրա բոլոր պատկանելիքները+, ընծայված հացերը, 37  մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալը+, դրա ճրագները, այսինքն՝ շարքով դասավորված ճրագները+, դրա բոլոր պատկանելիքները+, լուսավորման յուղը+, 38  ոսկե սեղանը+, օծման յուղը+, անուշահոտ խունկը+, վրանի մուտքի վարագույրը+, 39  պղնձե զոհասեղանը+ և դրա պղնձե վանդակը+, դրա ձողերն+ ու բոլոր պատկանելիքները+, ավազանը+ և դրա տակդիրը+, 40  գավիթի առագաստները+, դրա սյուները+, ակոսավոր պատվանդանները+, գավիթի դարպասի վարագույրը+, վրանի պարանները+, ցցերը+, բոլոր պատկանելիքները+ խորանի ծառայությունների համար՝ հանդիպման վրանի համար, 41  նուրբ գործվածքով հանդերձները+՝ սրբարանում ծառայելու համար, Ահարոն քահանայի սուրբ+ հանդերձները և նրա որդիների հանդերձները, որպեսզի նրանք քահանայություն անեն+։ 42  Իսրայելի որդիները ամբողջ աշխատանքն արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ 43  Մովսեսը նայեց ամբողջ աշխատանքին ու տեսավ, որ նրանք դա արել էին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր։ Նրանք հենց այդպես էին արել։ Եվ Մովսեսը օրհնեց նրանց+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 28։19-ի ծնթ.։