Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 38։1-31

38  Ողջակեզի զոհասեղանը նա ակացիայի փայտից պատրաստեց։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր և լայնությունը՝ հինգ կանգուն։ Այն քառակուսի էր, ու նրա բարձրությունը երեք կանգուն էր+։  Հետո նրա չորս անկյուններին պատրաստեց եղջյուրները+։ Եղջյուրները իրենից էին դուրս գալիս։ Ապա այն պղնձով պատեց+։  Այնուհետև պատրաստեց զոհասեղանի բոլոր պատկանելիքները՝ մոխրի ամանները, թիերը, գավաթները, եղաններն ու կրակամանները։ Դրա բոլոր պատկանելիքները պղնձից պատրաստեց+։ 4  Զոհասեղանի համար նա վանդակ՝ պղնձե ցանց+ պատրաստեց ու դրեց եզրակալի տակ՝ մոտավորապես զոհասեղանի մեջտեղում։  Հետո չորս օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններին՝ պղնձե վանդակի մոտ, որպեսզի դրանց միջով ձողեր անցկացնեն։  Ձողերը ակացիայի փայտից պատրաստեց ու դրանք պղնձով պատեց+։   Ձողերը նա անցկացրեց զոհասեղանի կողքերին եղող օղակների միջով, որպեսզի զոհասեղանը դրանցով տանեն+։ Այն տախտակներից պատրաստեց՝ սնամեջ արկղի տեսքով+։  Այնուհետև պատրաստեց պղնձե ավազանը+ և դրա պղնձե տակդիրը պատրաստեց աղախինների հայելիներից*, ովքեր հանդիպման վրանի մուտքի մոտ կազմակերպված ծառայում էին+։  Նա պատրաստեց գավիթը+։ Դեպի Նեգև՝ դեպի հարավ նայող կողմի համար գավիթի առագաստները ոլորված բարձրորակ կտավից էին՝ հարյուր կանգուն երկարությամբ+։ 10  Դրանց քսան սյուներն ու քսան ակոսավոր պատվանդանները պղնձից էին։ Սյուների սեպերն ու ամրակները արծաթից էին+։ 11  Հյուսիսային կողմում դրա երկարությունը նույնպես հարյուր կանգուն էր։ Առագաստների քսան սյուներն ու դրանց քսան ակոսավոր պատվանդանները պղնձից էին։ Սյուների սեպերն ու ամրակները արծաթից էին+։ 12  Սակայն արևմտյան կողմում առագաստների երկարությունը հիսուն կանգուն էր։ Դրանք տասը սյուն ունեին՝ տասը ակոսավոր պատվանդաններով+։ Սյուների սեպերն ու ամրակները արծաթից էին։ 13  Արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմի երկարությունը հիսուն կանգուն էր+։ 14  Մի թևի առագաստները տասնհինգ կանգուն էին և ունեին երեք սյուներ՝ երեք ակոսավոր պատվանդաններով+։ 15  Գավիթի դարպասի մյուս թևում, ինչպես այս, այնպես էլ այն կողմում, առագաստների երկարությունը տասնհինգ կանգուն էր։ Դրանք ունեին երեք սյուներ՝ երեք ակոսավոր պատվանդաններով+։ 16  Գավիթի շուրջբոլորը եղող բոլոր առագաստները ոլորված բարձրորակ կտավից էին։ 17  Սյուների ակոսավոր պատվանդանները պղնձից էին։ Սյուների սեպերը և դրանց ամրակները արծաթից էին, դրանց գագաթները արծաթով էին պատված, ու գավիթի բոլոր սյուները արծաթե կապեր ունեին+։ 18  Գավիթի դարպասի վարագույրը ջուլհակի աշխատանքն էր, որ գործված էր կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից, որդան կարմրով ներկված մանվածքից, ոլորված բարձրորակ կտավից+. դրա երկարությունը քսան կանգուն էր, իսկ բարձրությունն իր ամբողջ երկայնքով հինգ կանգուն էր և հավասար էր գավիթի առագաստների բարձրությանը+։ 19  Դրանց չորս սյուներն ու չորս ակոսավոր պատվանդանները պղնձից էին։ Սեպերն արծաթյա էին, սյուների գագաթները արծաթով էին պատված և դրանց ամրակները արծաթյա էին։ 20  Խորանի ու գավիթի շուրջբոլորը եղող բոլոր ցցերը պղնձից էին+։ 21  Սա է խորանում՝ վկայության+ խորանում, գործածված իրերի ցուցակը, որը կազմվել էր Մովսեսի հրամանով։ Այն կազմելը ղևտացիների+ պարտականությունն էր՝ Ահարոն քահանայի որդի Իթամարի+ առաջնորդությամբ։ 22  Բեսելիելը+՝ Հուրի որդի Ուրի որդին, արեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին։ 23  Նրա հետ էր Օհոլիաբը+՝ Դանի ցեղից Աքիսամայի որդին, որը արհեստավոր էր, ասեղնագործ և ջուլհակ. նա աշխատում էր կապույտ թելով, ծիրանիով ներկված բրդով, որդան կարմրով ներկված մանվածքով ու բարձրորակ կտավով։ 24  Սուրբ վայրում կատարվող ամբողջ աշխատանքի համար գործածված ողջ ոսկին բերվել էր որպես երերացնելու ընծա+. այն կազմեց քսանինը տաղանդ, յոթ հարյուր երեսուն սիկղ՝ սուրբ վայրի+ սիկղով+։ 25  Ժողովի մեջ գրանցվածների բերած արծաթը կազմեց հարյուր տաղանդ, հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ սուրբ վայրի սիկղով։ 26  Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր ոք, ով ենթակա էր գրանցման, կես սիկղ բերեց՝ սուրբ վայրի սիկղով+. այդ մարդկանց թիվը կազմում էր վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն+։ 27  Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սուրբ վայրի ակոսավոր պատվանդանները և վարագույրի ակոսավոր պատվանդանները ձուլելու համար. հարյուր ակոսավոր պատվանդանի համար՝ հարյուր տաղանդ՝ մեկ տաղանդ՝ մեկ ակոսավոր պատվանդանի համար+։ 28  Նա հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ օգտագործեց, որ սյուների համար սեպեր պատրաստի, դրանց գագաթները պատի և դրանք իրար միացնի։ 29  Երերացնելու ընծայի պղինձը կազմում էր յոթանասուն տաղանդ, երկու հազար չորս հարյուր սիկղ։ 30  Դրանով նա պատրաստեց հանդիպման վրանի մուտքի ակոսավոր պատվանդանները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե վանդակը, զոհասեղանի բոլոր պատկանելիքները, 31  գավիթի շուրջբոլորը եղող ակոսավոր պատվանդանները, գավիթի դարպասի ակոսավոր պատվանդանները, խորանի բոլոր ցցերն ու գավիթի շուրջբոլորը եղող բոլոր ցցերը+։

Ծանոթագրություններ

Մետաղյա հայելիներ, որ լավ փայլեցված էին արտացոլելու համար։