Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 31։1-18

31  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Տե՛ս, Հուդայի ցեղից ես անունով կանչում եմ Բեսելիելին+՝ Հուրի որդի Ուրի որդուն+։  Ես նրան կլցնեմ Աստծու ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում+՝  նախագծեր իրագործելու համար, ոսկով, արծաթով, պղնձով աշխատելու համար+,  ինչպես նաև քարեր մշակելու համար+, որպեսզի դրանք ագույցներում հագցվեն, և փայտ փորագրելու համար, որպեսզի ամեն տեսակ իրեր պատրաստեն+։  Ահա ես նրա համար օգնական եմ նշանակում Դանի ցեղից Աքիսամայի որդի Օհոլիաբին+ և բոլոր իմաստուն սիրտ ունեցողների սրտում իմաստություն եմ դնում, որ նրանք պատրաստեն այն ամենը, ինչ ես պատվիրել եմ քեզ+՝  հանդիպման վրանը+, վկայության համար տապանակն+ ու նրա վրայի կափարիչը+, վրանի բոլոր պատկանելիքները,  սեղանն ու նրա պատկանելիքները+, մաքուր ոսկուց ճրագակալն ու նրա բոլոր պատկանելիքները+, խնկի սեղանը+,  ողջակեզի զոհասեղանն ու նրա բոլոր պատկանելիքները+, ավազանն ու նրա տակդիրը+, 10  նուրբ գործվածքով հանդերձները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձներն ու նրա որդիների հանդերձները, որպեսզի նրանք քահանայություն անեն+, 11  նաև օծման յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը+։ Նրանք ամեն ինչ կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։ 12  Հետո Եհովան ասաց Մովսեսին. 13  «Իսկ դու խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Անպատճառ պահեք իմ շաբաթները+, քանի որ դա նշան է իմ ու ձեր միջև սերնդեսերունդ, որ դուք իմանաք, որ ես՝ Եհովաս եմ սրբացնում ձեզ+։ 14  Դուք պետք է պահեք շաբաթը, որովհետև այն սուրբ է ձեզ համար+։ Այն պղծողը, անշուշտ, մահվան պիտի մատնվի+։ Եթե որևէ մեկը այդ օրը գործ անի, այդ հոգին բնաջինջ պետք է լինի իր ժողովրդի միջից+։ 15  Վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը լիակատար հանգստի շաբաթ է+։ Այն սուրբ է Եհովայի համար։ Եթե որևէ մեկը շաբաթ օրը գործ անի, անշուշտ, մահվան պիտի մատնվի։ 16  Իսրայելի որդիները պետք է պահեն շաբաթը. այն պետք է պահեն սերնդեսերունդ։ Դա ուխտ է դարեդար+։ 17  Իմ ու Իսրայելի որդիների միջև այն նշան է դարեդար+, քանի որ վեց օրում Եհովան ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադարեց աշխատելուց ու սկսեց հանգստանալ»»+։ 18  Երբ նա Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց Վկայության երկու տախտակները+՝ այն քարե տախտակները, որոնց վրա Աստծու մատով+ էր գրված։

Ծանոթագրություններ