Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 3։1-22

3  Մովսեսը, որ Մադիանի քահանա Հոթորի*+ փեսան էր+, սկսեց հովվել նրա հոտը։ Երբ նա հոտը տանում էր դեպի անապատի արևմտյան կողմը, հասավ Քորեբ+՝ ճշմարիտ Աստծու լեռը+։  Եվ Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան կրակի բոցի տեսքով, որը վառվում էր փշոտ թփի մեջ+։ Մովսեսը նայեց ու տեսավ, որ թուփը կրակով էր բռնկվել, բայց չէր այրվում։  Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Գնամ նայեմ այս մեծ երևույթին։ Տեսնես ինչո՞ւ թուփը չի այրվում»+։  Երբ Եհովան տեսավ, որ նա գնաց այնտեղ նայելու, Աստված թփի միջից կանչեց նրան՝ ասելով. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա էլ ասաց՝ ահա՛ ես+։  Ապա նա ասաց. «Մոտ մի՛ արի։ Սանդալներդ հանիր ոտքերիցդ, որովհետև այն տեղը, որտեղ կանգնած ես, սուրբ հող է»+։  Նա շարունակեց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ Այդ պահին Մովսեսը ծածկեց երեսը, որովհետև վախեցավ ճշմարիտ Աստծուն նայելուց։  Եհովան ավելացրեց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը Եգիպտոսում և լսեցի վերահսկիչների կեղեքումների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները+։  Ես իջնելու եմ, որ ազատեմ նրանց եգիպտացիների ձեռքից+ և հանեմ այդ երկրից ու տանեմ մի լավ ու ընդարձակ երկիր՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ բնակավայրը։  Իսրայելի որդիների աղաղակը ինձ հասավ, ես նաև տեսա, թե ինչպես են եգիպտացիները կեղեքում նրանց+։ 10  Հիմա եկ քեզ փարավոնի մոտ ուղարկեմ, և դու Եգիպտոսից հանիր իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»+։ 11  Բայց Մովսեսն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»+։ 12  Նա ասաց. «Ես քեզ հետ կլինեմ+, և ահա սա նշան կլինի, որ ես եմ քեզ ուղարկել+. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա+ դուք կծառայեք ճշմարիտ Աստծուն»։ 13  Սակայն Մովսեսն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ասենք թե գնացի Իսրայելի որդիների մոտ ու ասացի, թե՝ «ձեր նախահայրերի Աստվածը ինձ ձեզ մոտ է ուղարկել», ու նրանք հարցնեն՝ «ի՞նչ է նրա անունը»+, այդ դեպքում ի՞նչ ասեմ նրանց»։ 14  Աստված ասաց Մովսեսին. «ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՄ ԴԱՌՆԱԼ*»+։ Ապա ավելացրեց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ««ԵՍ ԿԴԱՌՆԱՄ» է ինձ ձեզ մոտ ուղարկել»»+։ 15  Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. «Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը+, Իսահակի Աստվածը+ և Հակոբի Աստվածն է+ ինձ ձեզ մոտ ուղարկել»։ Սա է իմ անունը հավիտյան+, և սրանով ինձ կհիշեն սերնդեսերունդ+։ 16  Գնա՛, հավաքի՛ր Իսրայելի երեցներին ու ասա՛ նրանց. «Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, հայտնվեց ինձ+ ու ասաց. «Ես անպատճառ ուշադրություն կդարձնեմ+ ձեզ և այն ամենին, ինչ անում են ձեզ Եգիպտոսում։ 17  Ուստի ես ասում եմ, որ կազատեմ ձեզ եգիպտացիների հարստահարումից+ ու կտանեմ քանանացիների, քետացիների, ամորհացիների+, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը՝ այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում»»+։ 18  Նրանք կլսեն քո ձայնին+, և Իսրայելի երեցների հետ միասին դու կգնաս Եգիպտոսի թագավորի մոտ ու կասես նրան. «Եբրայեցիների Աստված+ Եհովան հայտնվել է մեզ+, ու հիմա խնդրում ենք, թույլ տուր, որ երեք օրով* գնանք անապատ և զոհ մատուցենք մեր Աստված Եհովային»+։ 19  Բայց ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տա գնալ, մինչև որ մի զորավոր ձեռք չստիպի նրան+։ 20  Եվ ես կմեկնեմ իմ ձեռքը+ ու կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ կանեմ նրանում, և դրանից հետո նա կարձակի ձեզ+։ 21  Ես այնպես կանեմ, որ այս ժողովուրդը հաճություն գտնի եգիպտացիների աչքում, ու գնալիս դատարկաձեռն չեք գնա+։ 22  Յուրաքանչյուր կին իր մերձավորից և իր տանը պանդխտացող կնոջից պետք է արծաթյա ու ոսկյա իրեր, ինչպես նաև թիկնոցներ խնդրի, և դրանք պետք է հագցնեք ձեր որդիներին ու աղջիկներին։ Այդպես ավար վերցրեք եգիպտացիներից»+։

Ծանոթագրություններ

Հոթորը նաև կոչվ. է Ռագուել։ Տե՛ս 2։18։
Այստեղ եբր. Էյե բայը (Ես կդառնամ) անկատար ձևով է և նշ. է «Ես կդառնամ», կամ՝ «Ես կլինեմ»։ Խոսքն այստեղ ոչ թե Աստծու գոյության մասին է (Ես եմ, որ եմ), այլ այն մասին, թե ինչ է նա մտադիր դառնալու ուրիշների համար։ Տե՛ս հավելված 1։
Կամ՝ «երեք օրվա ճանապարհ»։