Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 24։1-18

24  Հետո նա Մովսեսին ասաց. «Բարձրացեք Եհովայի մոտ դու, Ահարոնը, Նադաբն ու Աբիուն+, նաև Իսրայելի երեցներից յոթանասուն հոգի+, և հեռվից խոնարհվեք։  Միայն Մովսեսը պետք է մոտենա Եհովային, իսկ նրանք չպետք է մոտենան, և ժողովուրդը չպետք է բարձրանա նրա հետ»+։  Մովսեսը եկավ ու ժողովրդին պատմեց Եհովայի բոլոր խոսքերն ու բոլոր դատավճիռները+, և ամբողջ ժողովուրդը միաձայն ասաց. «Եհովայի ասած բոլոր խոսքերը կանենք»+։  Եվ Մովսեսը գրի առավ Եհովայի բոլոր խոսքերը+։ Վաղ առավոտյան նա վեր կացավ ու լեռան ստորոտին մի զոհասեղան շինեց, նաև տասներկու սյուներ՝ Իսրայելի տասներկու ցեղերին համապատասխան+։  Դրանից հետո Իսրայելի որդիների միջից նա երիտասարդներ ուղարկեց, և նրանք ողջակեզներ մատուցեցին ու ցլեր զոհեցին որպես խաղաղության+ զոհեր Եհովայի համար։  Ապա Մովսեսը վերցրեց արյան կեսը ու լցրեց գավաթների մեջ+, իսկ արյան մյուս կեսը շաղ տվեց զոհասեղանի վրա+։  Հետո վերցրեց ուխտի+ գիրքը* և կարդաց ժողովրդի առաջ+։ Նրանք էլ ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք ու հնազանդ կլինենք»+։  Մովսեսը վերցրեց արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա+ ու ասաց. «Սա է ուխտի արյունը+, որ Եհովան կապեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի հիման վրա»։  Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուն, նաև Իսրայելի երեցներից յոթանասուն հոգին բարձրացան 10  և տեսան Իսրայելի Աստծուն+։ Նրա ոտքերի տակ շափյուղայի սալաքարի պես ինչ-որ բան կար՝ մաքուր, ինչպես երկինքը+։ 11  Նա չմեկնեց իր ձեռքը Իսրայելի որդիների միջից ընտրված մարդկանց վրա+. նրանք տեսիլքով տեսան ճշմարիտ Աստծուն+, հետո կերան ու խմեցին+։ 12  Եհովան ասաց Մովսեսին. «Ինձ մոտ՝ լեռը բարձրացիր և մնա այնտեղ, քանի որ քեզ ուզում եմ տալ այն քարե տախտակները, որոնց վրա ես օրենքն ու պատվիրանը կգրեմ նրանց սովորեցնելու համար»+։ 13  Ուստի Մովսեսն ու իր սպասավոր Հեսուն* վեր կացան, և Մովսեսը բարձրացավ լեռը՝ ճշմարիտ Աստծու մոտ+։ 14  Սակայն երեցներին նա ասաց. «Այստեղ սպասեք մեզ, մինչև որ վերադառնանք ձեզ մոտ+։ Ահարոնն ու Հուրը+ ձեզ հետ են։ Ով որ դատական գործ ունենա, թող նրանց մոտենա»+։ 15  Մովսեսը լեռը բարձրացավ, իսկ այդ ընթացքում ամպը ծածկում էր լեռը+։ 16  Եհովայի փառքը+ մնում էր Սինա լեռան վրա+, և ամպը վեց օր ծածկել էր այն։ Ի վերջո, յոթերորդ օրը նա ամպի միջից կանչեց Մովսեսին+։ 17  Իսրայելի որդիների աչքին Եհովայի փառքի տեսարանը լափող կրակի+ էր նման, որը պատել էր սարի գագաթը։ 18  Այնուհետև Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը+։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր+։

Ծանոթագրություններ

Ակներև. այս գիրքն ընդգրկում էր 20։22-23։33-ում տեղ գտած օրենսդրությունը։
Տե՛ս 17։9-ի ծնթ.։