Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 23։1-33

23  «Սուտ լուրեր չտարածես+։ Ամբարշտի հետ մի՛ համագործակցիր՝ դառնալով չարիք ծրագրող վկա+։  Չարիք անելու համար բազմությանը չհետևես+ և արդարադատությունը խեղաթյուրելու նպատակով վիճաբանության մեջ վկայություն չտաս՝ բազմությանը հետևելով+։  Խեղճի գործը քննելիս կողմնապահություն չանես+։  Եթե հանդիպես թշնամուդ մոլորված ցլին կամ էշին, անպատճառ վերադարձրու նրան+։  Եթե տեսնես, որ քեզ ատողի էշը պառկել է բեռի տակ, ապա չթողնես դրան։ Անպատճառ օգնիր նրան արձակել էշը+։  Աղքատի գործի համար կայացվող դատավճիռը չխեղաթյուրես+։  Հեռու մնա սուտ խոսքից+։ Անմեղին ու արդարին մի՛ սպանիր, որովհետև ամբարշտին ես արդար չեմ հայտարարի+։  Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է պարզ տեսողություն ունեցողներին և կարող է աղավաղել արդարների խոսքերը+։  Պանդուխտին չհարստահարես+, քանի որ դուք գիտեք, թե ինչ է նշանակում պանդուխտ լինել*, որովհետև դուք էլ Եգիպտոսում պանդուխտ եք եղել+։ 10  Վեց տարի ցանիր քո հողը և դրա արդյունքը հավաքիր+, 11  իսկ յոթերորդ տարում այն անմշակ ու չհերկված թող+։ Դրա արդյունքից թող քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ ինչ որ նրանք թողնեն, դաշտի գազանները թող ուտեն+։ Այդպես պետք է վարվես նաև քո խաղողի և ձիթենու այգու հետ։ 12  Վեց օր քո գործն արա+, իսկ յոթերորդ օրը դադարիր գործ անելուց, որպեսզի քո եզն ու էշը հանգստանան, և քո աղախնի որդին ու պանդուխտը կարողանան վերականգնել իրենց ուժերը+։ 13  Զգույշ եղեք, որ կատարեք իմ ասած բոլոր բաները+. ուրիշ աստվածների անուններ չհիշատակեք։ Դրանք չպետք է լսվեն ձեր բերանից+։ 14  Տարին երեք անգամ իմ պատվին տոն նշիր+։ 15  Նշիր Անթթխմոր հացերի տոնը+։ Աբիբ ամսին՝ նշանակված ժամանակին, յոթ օր անթթխմոր հաց+ կեր+, ինչպես որ պատվիրել եմ քեզ, որովհետև այդ ամսում դուրս եկար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն թող չներկայանա իմ առաջ+։ 16  Նաև նշիր առաջին հասած պտուղների+ հնձի տոնը, որոնք աճեցրել ես քո աշխատանքով՝ այն պտուղների, որոնք աճել են արտում ցանածիցդ+, և տարվա վերջում նշիր բերքահավաքի տոնը, երբ արտից հավաքես այն ամենը, որ աճեցրել ես քո աշխատանքով+։ 17  Տարվա մեջ երեք անգամ քո բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ճշմարիտ Տիրոջ՝ Եհովայի երեսի առաջ+։ 18  Ինձ մատուցվող զոհի արյունը թթխմորով պատրաստված ոչ մի բանի հետ չզոհես։ Իմ տոնի ժամանակ ինձ մատուցվող ճարպը չպետք է ամբողջ գիշեր մնա մինչև առավոտ+։ 19  Քո հողի առաջին հասած պտուղներից ամենալավը պետք է բերես քո Աստված Եհովայի տուն+։ Ուլն իր մոր կաթի մեջ չեփես+։ 20  Ահա ես հրեշտակ+ եմ ուղարկում քո առջևից, որ ճանապարհին պահպանի քեզ ու բերի այն վայրը, որը ես պատրաստել եմ+։ 21  Զգույշ եղիր, քանի որ նա քո առջև է, և հնազանդվիր նրա ձայնին։ Նրա դեմ մի՛ ապստամբիր, որովհետև նա չի ների ձեր հանցանքը+, քանի որ նա իմ անունն է կրում։ 22  Սակայն եթե ամեն ինչում հնազանդվես նրա ձայնին ու անես այն ամենը, ինչ կասեմ+, ապա ես թշնամություն կանեմ քո թշնամիներին և կճնշեմ քեզ ճնշողներին+։ 23  Իմ հրեշտակը կգնա քո առջևից ու քեզ կբերի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես բնաջինջ կանեմ նրանց+։ 24  Նրանց աստվածների առաջ չխոնարհվես ու չծառայես նրանց, ոչինչ չշինես նրանց պատկերների նմանությամբ+, այլ անպատճառ քանդիր նրանց ու անպատճառ կոտրիր նրանց սուրբ սյուները+։ 25  Ծառայեք ձեր Աստծուն՝ Եհովային+, և նա կօրհնի քո հացն ու ջուրը+։ Քո միջից ես կհեռացնեմ հիվանդությունը+։ 26  Քո երկրում կանայք ո՛չ կվիժեն, ո՛չ էլ ամուլ կլինեն+։ Քո օրերի թիվը ես ամբողջական կդարձնեմ+։ 27  Իմ հանդեպ վախը կուղարկեմ քո առջևից+ և շփոթության մեջ կգցեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնում ես, ու քո բոլոր թշնամիների ծոծրակը դեպի քեզ կդարձնեմ+։ 28  Քո առջևից վհատություն* կուղարկեմ+, և այն կքշի քո առջևից խևացիներին, քանանացիներին ու քետացիներին+։ 29  Նրանց մեկ տարում չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը չամայանա, և դաշտի գազանները չշատանան ու չվնասեն քեզ+։ 30  Ես աստիճանաբար կքշեմ նրանց քո առջևից, մինչև որ բազմանաս ու տիրես այդ երկրին+։ 31  Քո սահմանը կդնեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը և անապատից մինչև Գետը*+, որովհետև այդ երկրի բնակիչներին ձեր ձեռքն եմ տալու, և դու կքշես նրանց քո առջևից+։ 32  Նրանց հետ ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես+։ 33  Նրանք չպետք է բնակվեն քո երկրում, որպեսզի պատճառ չլինեն, որ մեղք գործես իմ դեմ։ Եթե ծառայես նրանց աստվածներին, ապա դա որոգայթ կդառնա քեզ համար»+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «դուք գիտեք պանդուխտի հոգին»։
LXX և Vg-ում՝ «ձիաբոռեր»։
Այսինքն՝ Եփրատը։