Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 20։1-26

20  Այնուհետև Աստված ասաց այս բոլոր խոսքերը+.  «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը+, որը հանեց քեզ Եգիպտոսից՝ ստրուկների տնից+։  Ինձնից բացի, ուրիշ աստվածներ* չունենաս+։  Քեզ համար կուռք չշինես կամ որևէ բանի կերպարանք, որ վերևում՝ երկնքում է, ներքևում՝ երկրի վրա է, կամ երկրի տակ՝ ջրերի մեջ է+։  Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց+, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+ Աստված* եմ, որ հայրերի հանցանքների համար, ովքեր ատում են ինձ, պատժում եմ որդիներին մինչև երրորդ և չորրորդ սերունդը+,  իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների հանդեպ մինչև հազարերորդ սերունդը սիրառատ բարություն եմ ցուցաբերում+։  Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով*+ չօգտագործես, քանի որ Եհովան անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը անպատշաճ ձևով է օգտագործում+։  Հիշելով այն մասին, որ շաբաթ օրը պետք է սուրբ համարել+՝  վեց օր աշխատիր ու արա քո բոլոր գործերը+։ 10  Բայց յոթերորդ օրը շաբաթ+ է քո Աստված Եհովայի պատվին։ Ոչ մի գործ չանես, ինչպես դու, այնպես էլ քո որդին, քո աղջիկը, քո ծառան, քո աղախինը, քո ընտանի կենդանին և քո քաղաքում գտնվող պանդուխտը+, 11  որովհետև Եհովան վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և այն ամենը, որ կա նրանցում+, իսկ յոթերորդ օրը սկսեց հանգստանալ+։ Այդ պատճառով Եհովան օրհնեց շաբաթ օրը և այն սուրբ դարձրեց+։ 12  Պատվիր քո հորն ու մորը+, որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ+։ 13  Մի՛ սպանիր*+։ 14  Շնություն մի՛ գործիր+։ 15  Մի՛ գողացիր+։ 16  Մերձավորիդ դեմ սուտ վկայություն մի՛ տուր+։ 17  Մերձավորիդ տունը մի՛ ցանկացիր։ Մի՛ ցանկացիր մերձավորիդ կնոջը+, նրա ծառային, աղախնին, նրա ցուլը, էշը կամ որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում»+։ 18  Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը լսում էր որոտներն ու եղջյուրի ձայնը և տեսնում էր կայծակի փայլատակումներն ու ծխացող լեռը։ Երբ ժողովուրդը տեսավ ու լսեց այս ամենը, սարսռաց և հեռվում կանգնած մնաց+։ 19  Ուստի նրանք Մովսեսին ասացին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»+։ 20  Մովսեսն էլ ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, քանի որ ձեզ ստուգելու+ համար է Աստված եկել, որ նրա հանդեպ վախը միշտ ձեր երեսի առաջ լինի, որպեսզի մեղք չգործեք»+։ 21  Ժողովուրդը հեռվում կանգնած մնաց, իսկ Մովսեսը մոտեցավ այն մութ ամպին, որտեղ ճշմարիտ Աստվածն էր+։ 22  Եհովան շարունակեց ասել Մովսեսին+. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. «Դուք տեսաք, որ ես ձեզ հետ երկնքից խոսեցի+։ 23  Արծաթե աստվածներ չշինեք, որ ձեզ մոտ լինեն ինձնից բացի, և ոսկե աստվածներ էլ չշինեք ձեզ համար+։ 24  Ինձ համար հողե+ զոհասեղան շինիր և դրա վրա մատուցիր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո մանր ու խոշոր անասունները+։ Ցանկացած տեղ, որ ես կընտրեմ իմ անունը այնտեղ հիշվելու համար+, ես կգամ քեզ մոտ ու կօրհնեմ քեզ։ 25  Եթե ինձ համար քարե զոհասեղան շինես, տաշած քարերից չշինես։ Եթե հատիչովդ աշխատես դրա վրա, ապա կպղծես այն+։ 26  Իմ զոհասեղանի վրա բարձրանալու համար աստիճաններ չշինես, որ քո սեռական օրգանները չերևան դրա վրա»»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ուրիշ աստվածներ ընդդեմ ինձ»։
Կամ՝ «խանդոտ (նախանձախնդիր) Աստված, մրցակցություն չհանդուրժող Աստված»։
Կամ՝ «զուր տեղը»։
Այստեղ «սպանել» բառը վերաբ. է միտումնավոր և անօրեն սպանությանը։