Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 14։1-31

14  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Ասա Իսրայելի որդիներին, որ հետ դառնան և ճամբար դնեն Փիաիրոթի դիմաց՝ Մագդոլի և ծովի միջև՝ Բաալ-Սեֆոնի մոտ+։ Դրա առջև ճամբար դրեք ծովի մոտ։  Այդ ժամանակ փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի. «Նրանք շփոթահար թափառում են երկրում։ Անապատը շրջափակել է նրանց»+։  Ես թույլ կտամ, որ փարավոնի սիրտը համառ դառնա+, և նա կհետապնդի նրանց։ Ես կփառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին ու նրա ողջ զորքին+, և եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»+։ Նրանք հենց այդպես էլ արեցին։  Ավելի ուշ Եգիպտոսի թագավորին հայտնեցին, որ ժողովուրդը փախել է։ Փարավոնի ու նրա ծառաների սիրտը իսկույն փոխվեց ժողովրդի հանդեպ+, և նրանք ասացին. «Այս ի՞նչ արեցինք։ Ինչո՞ւ արձակեցինք մեր ստրուկին+՝ Իսրայելին»։  Ուստի նա պատրաստեց իր մարտակառքերը և իր ժողովրդին վերցրեց իր հետ+։  Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառք+ և Եգիպտոսի մնացած բոլոր կառքերը, նաև ռազմիկներ դրեց դրանցից յուրաքանչյուրի վրա։  Եհովան թույլ տվեց, որ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի սիրտը համառ դառնա+, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին, որոնք այդ ընթացքում խիզախորեն* դուրս էին գալիս Եգիպտոսից+։  Եգիպտացիները հետապնդեցին նրանց, և փարավոնի կառքերի բոլոր ձիերը, նրա հեծելազորն+ ու զորքը հասան նրանց, երբ նրանք բանակ էին դրել ծովի մոտակայքում՝ Փիաիրոթի մերձակայքում՝ Բաալ-Սեֆոնի մոտ+։ 10  Երբ փարավոնը մոտեցավ, Իսրայելի որդիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ եգիպտացիներն իրենց հետևից են ընկել։ Իսրայելի որդիները շատ վախեցան ու սկսեցին օգնության կանչել Եհովային+։ 11  Եվ Մովսեսին ասացին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում մեռնելու+։ Այս ի՞նչ արեցիր մեզ, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից։ 12  Մի՞թե Եգիպտոսում քեզ չէինք ասում. «Թո՛ղ մեզ, որ ծառայենք եգիպտացիներին»։ Ավելի լավ է ծառայենք եգիպտացիներին, քան մեռնենք անապատում»+։ 13  Այդ ժամանակ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք+։ Կանգնե՛ք և տեսե՛ք, թե ինչպես է Եհովան փրկելու ձեզ այսօր+։ Այս եգիպտացիներին, որոնց դուք այսօր տեսնում եք, այլևս չեք տեսնի, այո՛, երբեք չեք տեսնի+։ 14  Եհովան ինքը կպատերազմի ձեր փոխարեն+, իսկ դուք հանգիստ կանգնած կլինեք»։ 15  Եհովան ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ օգնության կանչում+։ Ասա Իսրայելի որդիներին, որ հավաքեն ճամբարն ու մեկնեն։ 16  Իսկ դու բարձրացրու գավազանդ+, մեկնիր ձեռքդ ծովի վրա և բաժանիր այն+, որ Իսրայելի որդիները կարողանան ծովի միջով անցնել չոր հատակի վրայով+։ 17  Իսկ ես թույլ կտամ, որ եգիպտացիների սիրտը համառ դառնա+, որ նրանք գնան նրանց հետևից, և ես կփառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին, նրա ողջ զորքին, նրա մարտակառքերին ու հեծելազորին+։ 18  Եվ եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ, երբ փառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին, նրա մարտակառքերին ու հեծելազորին»+։ 19  Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը+, որ գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, գնաց ու կանգնեց նրանց հետևի կողմը։ Եվ ամպի սյունը հեռացավ նրանց դիմացից ու կանգնեց նրանց հետևի կողմում+։ 20  Այդպես այն կանգնեց եգիպտացիների ճամբարի ու Իսրայելի ճամբարի միջև+։ Մի կողմից՝ այն ամպ ու խավար էր, իսկ մյուս կողմից՝ լուսավորում էր գիշերը+։ Ամբողջ գիշեր մի խումբը մյուս խմբին չմոտեցավ։ 21  Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա+, և ամբողջ գիշեր Եհովան ուժգին արևելյան քամիով ծովը հետ քաշեց. ծովի հատակը չորացավ+, և ջրերը բաժանվեցին+։ 22  Ի վերջո, Իսրայելի որդիները չոր հատակի վրայով անցան ծովի միջով+, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերում պատ էին դարձել+։ 23  Եգիպտացիները հետապնդեցին նրանց, և փարավոնի բոլոր ձիերը, նրա մարտակառքերն ու հեծելազորը նրանց հետևից ծովը մտան+։ 24  Առավոտյան պահին* Եհովան ամպի և կրակե սյան+ միջից նայեց եգիպտացիների ճամբարին ու եգիպտացիների ճամբարը խուճապի մեջ գցեց+։ 25  Նա հանեց կառքերի անիվները, այնպես որ նրանք դժվարությամբ էին քշում դրանք+։ Եվ եգիպտացիներն ասացին. «Եկեք փախչենք Իսրայելից, որովհետև Եհովան նրանց փոխարեն պատերազմում է եգիպտացիների դեմ»+։ 26  Ի վերջո, Եհովան Մովսեսին ասաց. «Ձեռքդ մեկնիր ծովի վրա+, որ ջրերը հետ գան եգիպտացիների, նրանց մարտակառքերի ու հեծելազորի վրա»։ 27  Մովսեսն իսկույն ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը վերադարձավ իր տեղը։ Այդ ամբողջ ընթացքում եգիպտացիները փախչում էին ծովից, սակայն Եհովան եգիպտացիներին ծովը նետեց+։ 28  Ջրերը հետ եկան+ ու ծածկեցին փարավոնի ողջ զորքին պատկանող մարտակառքերն ու հեծելազորը, որոնք Իսրայելի որդիների հետևից ծովն էին մտել+։ Նրանցից մեկն անգամ չմնաց+։ 29  Իսրայելի որդիները, չոր հատակի վրայով քայլելով, անցան ծովի միջով+, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմում պատ էին դարձել+։ 30  Այդ օրը Եհովան փրկեց Իսրայելին եգիպտացիների ձեռքից+, և Իսրայելը ծովի ափին տեսավ մեռած եգիպտացիներին+։ 31  Իսրայելը տեսավ այն մեծ ձեռքը, որ Եհովան գործի դրեց եգիպտացիների դեմ, և ժողովուրդը սկսեց վախենալ Եհովայից ու հավատալ Եհովային և նրա ծառա Մովսեսին+։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «բարձրացրած ձեռքով»։
Ըստ եբրայեցիների՝ երրորդ, այսինքն՝ վերջին պահը, տևում էր մոտ գիշերվա ժ. 2։00-ից մինչև առավոտվա ժ. 6։00։