Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ելք 1։1-22

1  Ահա սրանք են Իսրայելի որդիների անունները, ովքեր Հակոբի հետ եկան Եգիպտոս, ամեն մարդ եկավ իր տնեցիներով+.  Ռուբեն+, Շմավոն+, Ղևի+, Հուդա+,  Իսաքար+, Զաբուղոն+, Բենիամին+,  Դան+, Նեփթաղիմ+, Գադ+ և Ասեր+։  Հակոբի երանքից+ դուրս եկած բոլոր հոգիների թիվը յոթանասուն էր։ Իսկ Հովսեփն արդեն Եգիպտոսում էր+։  Անցավ ժամանակ, և Հովսեփը մահացավ+, մահացան նաև նրա բոլոր եղբայրներն ու այդ ողջ սերունդը։  Իսրայելի որդիները բազմացան, և նրանց թիվը խիստ շատացավ։ Նրանք արտասովոր արագությամբ էին շատանում ու գնալով հզորանում էին, այնպես որ երկիրը լցվեց նրանցով+։  Որոշ ժամանակ անց Եգիպտոսում սկսեց իշխել նոր թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում+։  Նա իր ժողովրդին ասաց. «Իսրայելի որդիները ավելի շատ ու ավելի հզոր են, քան մենք+։ 10  Եկեք խորագիտությամբ վարվենք նրանց հետ+, որ չշատանան, այլապես եթե պատերազմ բռնկվի մեր դեմ, նրանք կմիանան մեզ ատողներին ու կկռվեն մեր դեմ և դուրս կգան մեր երկրից»։ 11  Ուստի նրանց վրա վերահսկիչներ նշանակեցին, որպեսզի կեղեքեն նրանց իրենց ծանր աշխատանքում+, և Իսրայելի որդիները փարավոնի համար կառուցեցին Փիթոմ և Ռամսես+ քաղաքները որպես պահեստներ։ 12  Բայց որքան ավելի շատ էին կեղեքում Իսրայելի որդիներին, այնքան ավելի մեծաքանակ էին նրանք դառնում ու ավելի շատ էին տարածվում, այնպես որ նրանց պատճառով եգիպտացիները հիվանդագին վախով լցվեցին+։ 13  Դրա համար նրանք Իսրայելի որդիներին բռնությամբ ստրկացրին+։ 14  Նրանք դառնացրին նրանց կյանքը կավի խառնուրդ+ ու աղյուսներ պատրաստելու ծանր աշխատանքներով և դաշտի ամեն տեսակ ծանր ստրկական աշխատանքներով+, ու իբրև ստրուկների՝ բռնությամբ ստիպում էին նրանց աշխատել+։ 15  Որոշ ժամանակ անց Եգիպտոսի թագավորը եբրայեցի մանկաբարձուհիներին+, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա, հրամայեց 16  ու հետևյալն ասաց. «Երբ օգնում եք եբրայեցի կանանց ծննդաբերելու և տեսնում եք նրանց ծննդաբերության նստարանին, նայեք. եթե տղա է, սպանե՛ք նրան, իսկ եթե աղջիկ՝ թողե՛ք, որ ապրի»։ 17  Սակայն մանկաբարձուհիները վախենում էին ճշմարիտ Աստծուց+ և չէին անում այնպես, ինչպես Եգիպտոսի թագավորը հրամայել էր իրենց+, այլ արու զավակներին ողջ էին թողնում+։ 18  Հետո Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձուհիներին ու ասաց. «Ինչո՞ւ արեցիք այդ բանը, ինչո՞ւ արու զավակներին ողջ թողեցիք»+։ 19  Մանկաբարձուհիները պատասխանեցին փարավոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են, և մինչ մանկաբարձուհին նրանց մոտ է հասնում՝ ծննդաբերում են»։ 20  Ուստի Աստված բարիք արեց մանկաբարձուհիներին+. և ժողովուրդը ավելի էր շատանում ու հզորանում։ 21  Եվ քանի որ մանկաբարձուհիները վախենում էին ճշմարիտ Աստծուց, հետագայում նա նրանց ընտանիքներ+ շնորհեց։ 22  Ի վերջո, փարավոնը հրամայեց իր ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ամեն նորածին տղայի Նեղոս գե՛տը գցեք, բայց ամեն աղջկա ո՛ղջ թողեք»+։

Ծանոթագրություններ