Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզրաս 8։1-36

8  Սրանք էին Արտաքսերքսես+ թագավորի թագավորության ընթացքում Բաբելոնից ինձ հետ դուրս եկած ազգատոհմերի գլուխներն+ ու նրանց տոհմաբանությունը+.  Փենեհեսի+ որդիներից Գերսամն էր, Իթամարի+ որդիներից Դանիելն էր+, Դավթի որդիներից+ Քետտուսն էր,  Փարոսի+ որդիներից՝ Սեքենիայի որդիներից Զաքարիան էր, և նրա հետ գրանցված հարյուր հիսուն տղամարդ,  Փաաթ-Մովաբի որդիներից+ Ելիոենային էր՝ Զարիայի որդին, և նրա հետ երկու հարյուր տղամարդ,  Զաթուի+ որդիներից Սեքենիան էր՝ Հաազիելի որդին, և նրա հետ երեք հարյուր տղամարդ,  Ադինի+ որդիներից Աբեդն էր՝ Հովնաթանի որդին, և նրա հետ հիսուն տղամարդ,  Էլամի+ որդիներից Հեսայիան էր՝ Գոթողիայի որդին, և նրա հետ յոթանասուն տղամարդ,  Սափատիայի+ որդիներից Զաբադիան էր՝ Միքայելի որդին, և նրա հետ ութսուն տղամարդ,  Հովաբի որդիներից Աբդիան էր՝ Հեիելի որդին, և նրա հետ երկու հարյուր տասնութ տղամարդ, 10  Բանիի+ որդիներից Սալոմիթն էր՝ Հոսեփիայի որդին, և նրա հետ հարյուր վաթսուն տղամարդ, 11  Բեբայիի որդիներից Զաքարիան էր՝ Բեբայիի+ որդին, և նրա հետ քսանութ տղամարդ, 12  Ազգադի+ որդիներից Հոհանանն էր՝ Ակատանի որդին, և նրա հետ հարյուր տասը տղամարդ, 13  Ադոնիկամի+ որդիներից՝ նրանք, ովքեր վերջիններն էին, և սրանք են նրանց անունները՝ Ելիֆալետ, Հեյել ու Սեմայիա, և նրանց հետ վաթսուն տղամարդ, 14  և Բագուեի+ որդիներից Ութան ու Զաբբուդն էին, և նրանց հետ յոթանասուն տղամարդ։ 15  Ես նրանց հավաքեցի դեպի Ահավա+ հոսող գետի+ մոտ, և այնտեղ երեք օր մնացինք ճամբարում։ Ես մանրամասնորեն զննեցի ժողովրդին+ և քահանաներին+, բայց նրանց մեջ ոչ մի ղևտացի+ չգտա։ 16  Ուստի մարդ ուղարկեցի ու կանչեցի Եղիեզերին, Արիելին, Սեմայիային, Ելնաթանին, Հարիբին, Ելնաթանին, Նաթանին, Զաքարիային և Մեսուլամին՝ գլխավորներին, ինչպես նաև ուսուցիչներ+ Հոարիբին ու Ելնաթանին։ 17  Ապա պատվիրեցի նրանց, որ գնան Ադդոյի մոտ, որը Քասիֆիա կոչվող վայրում գլխավորն էր, և ասեն+ Ադդոյին ու նրա եղբայրներին՝ նաթանայիմներին+, որոնք Քասիֆիայում էին, որ մեր Աստծու տան համար մեզ մոտ սպասավորներ+ բերեն։ 18  Եվ քանի որ Աստծու բարի ձեռքը+ մեզ վրա էր, նրանք մեզ մոտ բերեցին Սարաբիային+՝ Իսրայելի որդի Ղևիի+ թոռ Մոողիի+ որդիներից մի խելացի մարդու+, ինչպես նաև նրա որդիներին ու եղբայրներին՝ տասնութ հոգու, 19  Ասաբիային և նրա հետ Մերարիի+ որդիներից Հեսայիային, նրա եղբայրներին ու նրանց որդիներին՝ քսան հոգու, 20  նաև նաթանայիմներին, որոնց Դավիթն ու իշխանները տվել էին ղևտացիներին ծառայելու համար՝ երկու հարյուր քսան նաթանայիմներ, որոնք բոլորն էլ անուն առ անուն հիշատակվել էին։ 21  Ապա Ահավա գետի մոտ ծոմ հայտարարեցի, որպեսզի խոնարհվենք+ մեր Աստծու առաջ, խնդրենք անվտանգ ճանապարհ+ մեզ համար, մեր երեխաների+ ու մեր ողջ ունեցվածքի համար, 22  քանի որ ես ամաչում էի թագավորից զորք+ ու ձիավորներ+ խնդրել, որպեսզի ճանապարհին պաշտպանեն մեզ թշնամուց։ Չէ՞ որ մինչ այդ թագավորին ասել էինք. «Աստծու ձեռքը+ բոլոր իրեն փնտրողների վրա է, որ նրանց բարիք անի+, բայց նրա զորությունն ու բարկությունը+ բոլոր նրանց դեմ է, ովքեր թողնում են նրան»+։ 23  Ուստի մենք ծոմ պահեցինք+ ու խնդրեցինք+ մեր Աստծուն այս բանի համար, և նա լսեց մեր աղաչանքները+։ 24  Դրանից հետո քահանաների գլխավորներից տասներկու մարդ առանձնացրի, մասնավորապես Սարաբիային+ ու Ասաբիային+ և նրանց եղբայրներից տասը հոգու։ 25  Ես կշռեցի ու նրանց տվեցի մեր Աստծու տան համար նվիրաբերված արծաթը, ոսկին ու իրերը+, որոնք նվիրաբերել էին թագավորը+, նրա խորհրդականները+, իշխանները և այդ տարածքում բնակվող բոլոր իսրայելացիները+։ 26  Ես կշռեցի ու նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ* արծաթ+, հարյուր արծաթե իրեր, որոնց արժեքը երկու տաղանդ էր, հարյուր տաղանդ ոսկի, 27  քսան ոսկե փոքր գավաթ, որոնց արժեքը հազար դարիկ* էր, և լավորակ, կարմիր պղնձից երկու իր՝ ոսկու պես ցանկալի։ 28  Ապա ասացի նրանց. «Դուք սուրբ եք+ Եհովայի համար, և այս իրերն+ էլ են սուրբ, իսկ այս արծաթն ու ոսկին կամավոր ընծա են ձեր նախահայրերի Աստված Եհովայի համար։ 29  Արթո՛ւն և զգո՛ն եղեք, մինչև որ Երուսաղեմում՝ Եհովայի տան ճաշասրահներում+, կշռեք+ դրանք քահանաների ու ղևտացիների գլխավորների առաջ և Իսրայելի տոհմերի իշխանների առաջ»։ 30  Քահանաներն ու ղևտացիները ընդունեցին կշռված արծաթը, ոսկին և իրերը, որպեսզի դրանք բերեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տուն+։ 31  Առաջին ամսվա+ տասներկուերորդ օրը Ահավա+ գետից ճանապարհ ընկանք, որ գնանք Երուսաղեմ։ Մեր Աստծու ձեռքը մեզ վրա էր, և նա ճանապարհին ազատեց+ մեզ թշնամու ձեռքից ու դարաններից։ 32  Մենք եկանք Երուսաղեմ+ ու երեք օր բնակվեցինք այնտեղ։ 33  Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթը, ոսկին+ և իրերը+ ու տվեցինք Ուրիայի որդի Մերամոթ+ քահանայի ձեռքը, Փենեհեսի որդի Եղիազարին, նաև ղևտացիներ Հոզաբադին+՝ Հեսուայի որդուն, և Նովադիային՝ Բանուիի+ որդուն։ 34  Ամեն ինչ հանձնվեց հաշվով ու կշռով, և այդ ժամանակ էլ գրի առնվեց ամբողջ կշիռը։ 35  Գերությունից եկածները՝ աքսորից վերադարձածները+, Իսրայելի Աստծուն ողջակեզներ+ բերեցին՝ տասներկու ցուլ+՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ+, յոթանասունյոթ արու գառ+ և տասներկու նոխազ՝ որպես մեղքի ընծա. այս ամենը ողջակեզ էր Եհովայի համար։ 36  Դրանից հետո թագավորի օրենքը+ տվեցինք նրա կուսակալներին+ ու Գետի*+ այն կողմի կառավարիչներին+, նրանք էլ աջակցեցին ժողովրդին+ և ճշմարիտ Աստծու տանը։

Ծանոթագրություններ

Մեկ տաղանդը հվսր է 34,2 կգ։
Պարսկական ոսկե մետաղադրամ, որը կշռ. էր 8,4 գ։
Այսինքն՝ Եփրատի։