Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզրաս 7։1-28

7  Այս ամենից հետո Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի+ թագավորության օրոք Եզրասը+, որը որդին էր Սարայիայի+, և նա՝ Ազարիայի, և նա՝ Քեղկիայի+,  և նա՝ Սեղումի+, և նա՝ Սադոկի, և նա՝ Աքիտոբի+,  և նա՝ Ամարիայի+, և նա՝ Ազարիայի+, և նա՝ Մարիոթի+,  և նա՝ Զարիայի+, և նա՝ Օզիի+, և նա՝ Բոկկիի+,  և նա՝ Աբիսուայի+, և նա՝ Փենեհեսի+, և նա՝ Եղիազարի+, և նա՝ Ահարոն+ ավագ քահանայի*+.  այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից։ Նա Իսրայելի Աստված Եհովայի կողմից տրված Մովսեսի օրենքի+ հմուտ գրագիր էր+, և քանի որ նրա Աստծու՝ Եհովայի ձեռքը նրա վրա էր, թագավորը կատարում էր նրա բոլոր խնդրանքները+։  Այսպիսով՝ Արտաքսերքսեսի+ թագավորության յոթերորդ տարում Իսրայելի որդիներից, քահանաներից+, ղևտացիներից+, երգիչներից+, դռնապաններից+ ու նաթանայիմներից+ ոմանք գնացին Երուսաղեմ։  Եզրասը Երուսաղեմ եկավ հինգերորդ ամսում, այսինքն՝ թագավորի թագավորության յոթերորդ տարում։  Նա սահմանեց, որ Բաբելոնից դուրս գալը լինի առաջին ամսվա առաջին օրը, իսկ հինգերորդ ամսվա առաջին օրը եկավ Երուսաղեմ, քանի որ նրա Աստծու բարի ձեռքը նրա վրա էր+, 10  որովհետև Եզրասը պատրաստել էր+ իր սիրտը, որպեսզի քննի Եհովայի օրենքը+, կատարի այն+ և Իսրայելում կանոններ+ ու արդարադատություն+ սովորեցնի+։ 11  Սա է պատճենն այն նամակի, որը Արտաքսերքսես թագավորը տվեց քահանա ու գրագիր+ Եզրասին, որն արտագրում էր Եհովայի պատվիրանների խոսքերը և Իսրայելին ուղղված նրա կանոնները։ 12*  «Թագավորների թագավոր+ Արտաքսերքսեսը+՝ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու+ օրենքի գրագրին. թող քո խաղաղությունը շատ լինի+։ 13  Իմ կողմից հրաման+ է տրվում, որ իմ տերությունում+ գտնվող Իսրայել ժողովրդից ամեն մեկը, նրանց քահանաներն ու ղևտացիները, ովքեր ցանկանում են քեզ հետ գնալ Երուսաղեմ, կարող են գնալ+։ 14  Թագավորի ու նրա յոթ խորհրդականների+ կողմից հրաման է ուղարկվել քննելու+ Հուդայի և Երուսաղեմի դրությունը՝ համաձայն քո Աստծու+ օրենքի+, որը քո ձեռքում է, 15  և տանել այն արծաթն ու ոսկին, որոնք թագավորն ու նրա խորհրդականները հոժարակամորեն տվել են+ Իսրայելի Աստծուն, որի բնակավայրը Երուսաղեմում է+, 16  այն ողջ արծաթն ու ոսկին, որոնք կգտնես ամբողջ Բաբելոնի գավառում, ինչպես նաև ժողովրդի ու քահանաների այն նվերները+, որոնք նրանք հոժարակամորեն տալիս են իրենց Աստծու տան համար+, որը Երուսաղեմում է։ 17  Այս փողով իսկույն գնիր ցլեր+, խոյեր+, գառներ+, հացի ընծաների+ և ըմպելիքի ընծաների+ համար անհրաժեշտ ամեն ինչ ու դրանք մատուցիր Երուսաղեմում+ գտնվող ձեր Աստծու տան զոհասեղանի վրա+։ 18  Իսկ մնացած արծաթն ու ոսկին դու և քո եղբայրները օգտագործեք այնպես, ինչպես ձեզ է հաճելի+ և ինչպես որ ձեր Աստծու կամքն է+։ 19  Այն անոթները+, որոնք քեզ տրվում են քո Աստծու տան ծառայությունների համար, բոլորը տար Երուսաղեմ+ և դիր քո Աստծու առաջ։ 20  Իսկ մնացած անհրաժեշտ բաները, որոնք պարտավոր կլինես տալու քո Աստծու տան համար, վերցրու թագավորի գանձատնից+։ 21  Իմ՝ Արտաքսերքսես թագավորիս կողմից հրաման+ է տրվում Գետի+ այն կողմում գտնվող բոլոր գանձապահներին+, որ շտապ անեք այն ամենը, ինչ Եզրաս+ քահանան՝ երկնքի Աստծու օրենքի գրագիրը, խնդրի ձեզնից, 22  մինչև իսկ հարյուր տաղանդ*+ արծաթ, հարյուր քոռ*+ ցորեն, հարյուր մար*+ գինի+, հարյուր մար յուղ+, նաև աղ+՝ առանց չափի։ 23  Ինչը որ երկնքի Աստծու հրամանով է+, թող երկնքի Աստծու+ տան հանդեպ նախանձախնդրությամբ կատարվի+, որպեսզի թագավորի տերության և նրա որդիների դեմ ցասում չգա+։ 24  Եվ իմացեք, որ քահանաներից+, ղևտացիներից+, երաժիշտներից+, դռնապաններից+, նաթանայիմներից+ և Աստծու տան աշխատողներից որևէ մեկի վրա չի թույլատրվում հարկ, տուրք+ կամ մաքս+ դնել։ 25  Իսկ դու, Եզրա՛ս, քո Աստծու կողմից տրված իմաստությամբ+ օրենքի կատարածուներ ու դատավորներ նշանակիր, որպեսզի միշտ դատեն+ Գետի այն կողմում գտնվող ժողովրդին՝ բոլոր նրանց, ովքեր գիտեն քո Աստծու օրենքները։ Իսկ եթե որևէ մեկը չգիտի դրանք, սովորեցրեք+։ 26  Ցանկացած մարդ, որը չի կատարի քո Աստծու օրենքը+ կամ թագավորի օրենքը, թող անհապաղ դատապարտվի՝ լինի մահվան+, վտարման+, դրամական տուգանքի+ թե բանտարկության դատապարտություն»։ 27  Օրհնյա՜լ լինի Եհովան՝ մեր նախահայրերի Աստվածը+, որը թագավորի սրտում դրեց+, որ գեղեցկացնի+ Երուսաղեմում գտնվող Եհովայի տունը։ 28  Նա իմ հանդեպ սիրառատ բարություն+ ցուցաբերեց թագավորի, նրա խորհրդականների+ առաջ, ինչպես նաև թագավորի բոլոր հզոր իշխանների առաջ։ Ես զորացա, որովհետև իմ Աստված Եհովայի ձեռքը+ ինձ վրա էր, և Իսրայելի գլխավորներին հավաքեցի, որ ինձ հետ գան։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «գլխավոր քահանայի»։
«Եզրաս» գրքի երկրորդ հատվածը գրվել է արամ-ով։ Սկսվում է այս համարից և ավարտվում 26-րդ համարում։ Տե՛ս 4։8-ի ծնթ.։
Մեկ տաղանդը հվսր է 34,2 կգ։
Մեկ քոռը հվսր է 220 լ.։
Մեկ մարը հվսր է 22 լ.։