Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզրաս 5։1-17

5  Անգե+ մարգարեն և Ադդոյի+ թոռ Զաքարիա+ մարգարեն Հուդայում և Երուսաղեմում գտնվող հրեաներին մարգարեանում էին Իսրայելի Աստծու անունից+, որը նրանց հետ էր+։  Այդ ժամանակ էր, որ Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը+ և Հովսեդեկի որդի Հեսուան+ վեր կացան ու սկսեցին վերակառուցել Աստծու տունը, որը Երուսաղեմում էր։ Նրանց հետ էին Աստծու մարգարեները+, ովքեր օգնում էին նրանց։  Այդ նույն ժամանակ Գետի+ այն կողմի կառավարիչ Թաթանան+, Սաթրաբուզանն ու նրանց պաշտոնակիցները եկան նրանց մոտ և այսպես ասացին. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և վերականգնեք այս կառույցը»+։  Հետո հարցրին. «Ի՞նչ են այն մարդկանց անունները, ովքեր կառուցում են այս շինությունը»։  Սակայն Աստծու աչքը+ հրեաների երեցների վրա էր+, և նրանց չկանգնեցրին, մինչև որ այդ մասին չտեղեկացրին Դարեհին, և մինչև որ նրանից պաշտոնական նամակ չեկավ այդ հարցի վերաբերյալ։  Ահա այն նամակի պատճենը+, որը Գետի+ այն կողմի կառավարիչ Թաթանան+, Սաթրաբուզանն+ ու նրա պաշտոնակիցները+՝ Գետի այն կողմի ստորադաս կառավարիչները, ուղարկեցին Դարեհ թագավորին։  Նրանց ուղարկած տեղեկության մեջ գրված էր հետևյալը. «Դարեհ թագավորին. Շատ խաղաղությո՛ւն քեզ+։  Թող հայտնի լինի թագավորին, որ մենք գնացինք Հուդայի գավառ+՝ մեծ Աստծու+ տուն։ Այն կառուցվում է քարերով, որոնք գլորում են իրենց տեղը*, և պատերի մեջ գերաններ են դրվում։ Մարդիկ մեծ եռանդով են աշխատում, և գործը հաջողությամբ առաջ է ընթանում։  Մենք հարցրինք այդ երեցներին ու նրանց այսպես ասացինք. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և վերականգնեք այս կառույցը»+։ 10  Նաև հարցրինք նրանց անունները, որպեսզի այդ մարդկանց գլխավորների անունները գրի առնենք և տեղեկացնենք քեզ+։ 11  Եվ ահա, թե ինչ պատասխանեցին նրանք. «Մենք երկնքի ու երկրի Աստծու ծառաներն ենք+ և վերակառուցում ենք այն տունը, որը շինվել է սրանից շատ տարիներ առաջ, և որը կառուցել ու ավարտել է Իսրայելի մեծ թագավորը+։ 12  Սակայն քանի որ մեր հայրերը բարկացրին+ երկնքի Աստծուն, նա տվեց+ նրանց Բաբելոնի թագավոր քաղդեացի+ Նաբուգոդոնոսորի+ ձեռքը, որը քարուքանդ արեց այս տունը+, իսկ ժողովրդին աքսորեց Բաբելոն+։ 13  Այնուամենայնիվ, իր թագավորության առաջին տարում Բաբելոնի թագավոր Կյուրոսը+ հրաման տվեց, որ Աստծու տունը վերակառուցվի+։ 14  Կյուրոս թագավորը նաև Բաբելոնի տաճարից հանեց Աստծու տան ոսկե և արծաթե անոթները+, որոնք Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմում գտնվող տաճարից ու տարել էր Բաբելոնի տաճար+։ Դրանք Կյուրոս թագավորը+ հանեց տաճարից ու տվեց Սասբասարին+, որին նա կառավարիչ+ դարձրեց, 15  և նրան ասաց. «Վերցրու այս անոթները+, գնա ու դրանք դիր Երուսաղեմում գտնվող տաճարում, և թող Աստծու տունը վերակառուցվի իր տեղում»+։ 16  Երբ Սասբասարը եկավ, գցեց Երուսաղեմում գտնվող Աստծու տան հիմքը+։ Այդ ժամանակվանից ի վեր այն վերակառուցվում է, սակայն դեռ չի ավարտվել»+։ 17  Ուստի եթե թագավորին հաճելի է, թող քննություն կատարվի+ թագավորի գանձատանը, որը Բաբելոնում է, թե արդյոք Կյուրոս թագավորը հրաման է տվել+ վերակառուցելու Երուսաղեմում գտնվող Աստծու տունը, և թող թագավորը ուղարկի մեզ այս հարցի վերաբերյալ իր որոշումը»։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ չափազանց ծանր քարերով, որոնք հնարավոր չէ կրել։