Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզրաս 4։1-24

4  Երբ Հուդայի և Բենիամինի հակառակորդները+ լսեցին, որ աքսորից վերադարձածները+ տաճար են կառուցում Իսրայելի Աստված Եհովայի համար,  իսկույն մոտեցան Զորաբաբելին+ և ազգատոհմերի գլուխներին+ ու ասացին նրանց. «Մենք էլ ենք ուզում ձեզ հետ կառուցել+, քանի որ ձեզ նման մենք էլ ենք ձեր Աստծուն խնդրում+ ու նրան զոհեր մատուցում Ասորեստանի թագավոր Ասարհադոնի+ օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»+։  Սակայն Զորաբաբելը, Հեսուան+ և Իսրայելի ազգատոհմերի մնացած գլուխները+ պատասխանեցին. «Ճիշտ չի լինի, որ դուք մեզ հետ տուն կառուցեք մեր Աստծու համար+, քանի որ մենք ինքներս պետք է կառուցենք Իսրայելի Աստված Եհովայի համար, ինչպես որ հրամայել է Պարսկաստանի թագավորը՝ Կյուրոս թագավորը»+։  Դրանից հետո այդ երկրի ժողովուրդը թուլացնում էր+ Հուդայի ժողովրդի ձեռքերը և հուսահատեցնում էր նրան, որ չկառուցի+,  և Պարսկաստանի թագավոր Կյուրոսի բոլոր օրերում, մինչև Պարսկաստանի թագավոր Դարեհի+ թագավորության օրերը նրանք խորհրդականներ էին վարձում+ նրանց դեմ, որպեսզի խափանեն նրանց ծրագրերը։  Ասուերոսի թագավորության օրերում՝ նրա թագավորության սկզբում, նրանք մեղադրանք+ գրեցին Հուդայի ու Երուսաղեմի բնակիչների դեմ։  Նաև Արտաքսերքսեսի օրերում Բեսելամը Միթրիդատի, Տաբեելի և իր մնացած պաշտոնակիցների հետ գրեց Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսին։ Նամակը գրվեց արամերեն տառերով և թարգմանվեց արամերեն+ լեզվով։ 8*  Ռեումը՝ գլխավոր պետական պաշտոնյան, և դպիր Սամսան ընդդեմ Երուսաղեմի նամակ գրեցին Արտաքսերքսես թագավորին, որում ասվում էր.  «Գլխավոր պետական պաշտոնյա Ռեումը+, դպիր Սամսան, նրանց մնացած պաշտոնակիցները, Գետի*+ այն կողմում գտնվող դատավորներն ու ստորադաս կառավարիչները, քարտուղարները+, Արեքի+ ժողովուրդը, բաբելացիները+, Սուսայի*+ բնակիչները, այսինքն՝ էլամացիները+, 10  մնացած ազգերը+, որոնց մեծ ու պատվարժան Ասենափարը*+ աքսորեց և բնակեցրեց Սամարիայի քաղաքներում+, և մնացած բնակիչները, որ Գետի այն կողմում են...»։ 11  Սա է նրանց ուղարկած նամակի պատճենը այս հարցի վերաբերյալ. «Արտաքսերքսես+ թագավորին՝ քո ծառաների՝ Գետի այն կողմում գտնվող մարդկանց կողմից։ 12  Թող հայտնի լինի թագավորին, որ քո մոտից մեզ մոտ եկած հրեաները եկել են Երուսաղեմ։ Նրանք կառուցում են այդ ապստամբ ու անպետք քաղաքը, ավարտին են հասցնում պարիսպների+ շինարարությունը և նորոգում են հիմքերը։ 13  Թող հայտնի լինի թագավորին, որ եթե այս քաղաքը վերակառուցվի, և դրա պարիսպները վերականգնվեն, ապա այդ մարդիկ ո՛չ հարկ+, ո՛չ տուրք+, ո՛չ էլ մաքս կտան, ինչի պատճառով թագավորների գանձատները+ վնաս կկրեն։ 14  Եվ քանի որ մենք պալատից վարձ ենք ստանում* և պատշաճ չէ, որ տեսնենք, թե ինչպես է թագավորը կողոպտվում, այդ պատճառով նամակ ենք ուղարկում և տեղյակ ենք պահում թագավորին, 15  որպեսզի քո նախնիների արձանագրության գրքում+ քննություն կատարվի։ Այդ գրքից դու կիմանաս, որ այդ քաղաքը ապստամբ քաղաք է, որը թագավորներին ու գավառներին վնաս է հասցնում, և որ վաղեմի ժամանակներից այնտեղ խռովարարներ են եղել։ Դա է պատճառը, որ այս քաղաքը ամայացած է+։ 16  Թագավորին տեղեկացնում ենք, որ եթե այս քաղաքը վերակառուցվի, և դրա պարիսպները վերականգնվեն, ապա Գետի+ այն կողմում դու բաժին չես ունենա»։ 17  Թագավորը պետական գլխավոր պաշտոնյա Ռեումին+, դպիր Սամսային ու նրանց մնացած պաշտոնակիցներին+, որոնք ապրում էին Սամարիայում, նաև մյուս բնակիչներին, որ Գետի այն կողմում են, խոսք ուղարկեց՝ ասելով. «Ողջո՛ւյն+։ 18  Մեզ* ուղարկած ձեր պաշտոնական նամակը հստակ կերպով կարդացվել է իմ առաջ։ 19  Ուստի իմ կարգադրությամբ քննություն կատարվեց+ ու պարզվեց, որ այդ քաղաքը վաղեմի օրերից թագավորների դեմ է դուրս եկել, և նրանում ապստամբություններ ու խռովություններ են տեղի ունեցել+։ 20  Երուսաղեմում զորեղ թագավորներ են եղել+, որոնք կառավարել են Գետի+ այն կողմում, և նրանց հարկ, տուրք և մաքս է տրվել+։ 21  Ուստի հրաման տվեք, որ այդ տղամարդիկ դադարեցնեն աշխատանքները, որպեսզի քաղաքը չվերակառուցվի, մինչև որ իմ կողմից հրաման տրվի։ 22  Զգո՛ւյշ եղեք և անփույթ մի՛ եղեք այս հարցում, որպեսզի թագավորները ավելի շատ վնաս չկրեն»+։ 23  Երբ Արտաքսերքսես թագավորի պաշտոնական նամակի պատճենը կարդացվեց Ռեումի+, դպիր Սամսայի+ և նրանց պաշտոնակիցների+ առաջ, նրանք շտապ գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և զենքի ուժով կանգնեցրին նրանց աշխատանքները+։ 24  Այդ ժամանակ էր, որ Երուսաղեմում գտնվող Աստծու տան աշխատանքները դադարեցին, և այդ դադարը տևեց մինչև Պարսկաստանի թագավոր Դարեհի+ թագավորության երկրորդ տարին։

Ծանոթագրություններ

Այս համարից մինչև 6։18-ը «Եզրաս» գիրքը գրվել է արամ-ով։
Այսինքն՝ Եփրատի։
Կամ՝ «Շուշանի»։
Այսինքն՝ Աշուրբանիպալը։
Բռց.՝ «աղ ենք ուտում»։
Կամ՝ «ինձ»։ Հոգն. ձևը ցույց է տալիս գերազանցություն։