Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզրաս 3։1-13

3  Յոթերորդ ամսում+, երբ Իսրայելի որդիներն արդեն իրենց քաղաքներում էին, ժողովուրդը մեկ մարդու պես+ հավաքվեց Երուսաղեմում+։  Հովսեդեկի որդի Հեսուան+, նրա եղբայրները՝ քահանաները, Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը+ և նրա եղբայրները վեր կացան ու սկսեցին շինել Իսրայելի Աստծու զոհասեղանը, որպեսզի ողջակեզներ մատուցեն դրա վրա, ինչպես որ գրված է+ ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսի օրենքում։  Նրանք զոհասեղանը հիմնեցին իր նախկին տեղում+, քանի որ վախենում էին շրջակա երկրների ժողովուրդներից+, և դրա վրա սկսեցին առավոտյան ու երեկոյան ողջակեզները մատուցել Եհովային+։  Հետո ըստ գրվածի+՝ նշեցին Տաղավարների տոնը+՝ ամեն օր բերելով այնքան ողջակեզներ, որքան սահմանված էր յուրաքանչյուր օրվա համար+։  Նրանք սկսեցին մատուցել մշտական ողջակեզը+, նաև ողջակեզներ մատուցեցին նորալուսինների ժամանակ+ և Եհովային նվիրված բոլոր սուրբ տոներին+, ինչպես նաև ցանկացած մարդու համար, որը հոժարակամորեն+ ընծա էր մատուցում Եհովային։  Յոթերորդ ամսվա առաջին օրվանից սկսած+՝ նրանք ողջակեզներ մատուցեցին Եհովային, երբ Եհովայի տաճարի հիմքը դեռ չէր գցվել։  Քարհատներին+ ու արհեստավորներին+ նրանք փող էին տալիս+, իսկ սիդոնացիներին+ ու տյուրոսցիներին+՝ ուտելիք+, ըմպելիք և յուղ+, որպեսզի նրանք Լիբանանից+ ծովով մայրու գերաններ բերեն Հոպպե+, ինչը թույլ էր տվել Պարսկաստանի Կյուրոս թագավորը+։  Երկրորդ տարվա երկրորդ ամսում+, երբ նրանք եկան Երուսաղեմում գտնվող ճշմարիտ Աստծու տուն, Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը+ և Հովսեդեկի որդի Հեսուան+ սկսեցին աշխատանքը իրենց մնացած եղբայրների հետ, այդ թվում քահանաների ու ղևտացիների, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր գերությունից եկել էին+ Երուսաղեմ։ Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիներին+ նրանք նշանակեցին որպես Եհովայի տան աշխատանքները վերահսկողներ+։  Այդ ժամանակ Հուդայի* որդիները՝ Հեսուան+ իր որդիների ու եղբայրների հետ, Կադմիելն իր որդիների հետ, նաև Ենադադի+ որդիներն իրենց որդիների ու եղբայրների՝ ղևտացիների հետ միասին սկսեցին վերահսկել ճշմարիտ Աստծու տան մեջ աշխատողների աշխատանքը։ 10  Երբ շինարարները Եհովայի տաճարի հիմքը+ գցեցին, քահանայական զգեստներ+ հագած քահանաները կանգնեցին փողերով+, իսկ ղևտացիները՝ Ասափի որդիները+՝ ծնծղաներով+, որպեսզի գովաբանեն Եհովային՝ ըստ այն կարգի+, որը սահմանել էր Իսրայելի Դավիթ թագավորը։ 11  Նրանք սկսեցին հերթով երգել՝ Եհովային գովաբանելով+ ու շնորհակալություն հայտնելով. «.... որովհետև բարի է նա+, որովհետև նրա սիրառատ բարությունը* հավերժական է+ Իսրայելի հանդեպ»։ Իսկ ամբողջ ժողովուրդը բարձր ձայնով գոչեց+՝ գովաբանելով Եհովային այն բանի համար, որ Եհովայի տան հիմքը գցվել էր։ 12  Շատ քահանաներ+, ղևտացիներ և ազգատոհմերի+ գլուխներ՝ այն տարեցները, որոնք տեսել էին նախորդ տունը+, բարձրաձայն լաց էին լինում+, երբ իրենց աչքի առաջ դրվում էր այս տան հիմքը+, իսկ շատ ուրիշներ ուրախությունից բարձր ձայնով գոչում էին+։ 13  Ժողովուրդն այնքան ուժգին էր բղավում, որ մարդիկ ուրախության բացականչությունները+ լացի ձայնից չէին տարբերում, և այդ ձայնը նույնիսկ հեռվում էր լսվում։

Ծանոթագրություններ

2։40-ում՝ «Օդավիա», Նեմ 7։43-ում՝ «Օդևա»։
Կամ՝ «նվիրված սերը»։