Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզրաս 2։1-70

2  Սրանք էին գավառի բնակիչները+՝ գերությունից դուրս եկած այն աքսորյալները+, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը աքսորել էր+ Բաբելոն, և որոնք հետագայում վերադարձան+ Երուսաղեմ և Հուդա+՝ յուրաքանչյուրն իր քաղաքը,  նրանք, ովքեր եկան Զորաբաբելի+, Հեսուայի+, Նեեմիայի, Սարայիայի+, Ռեիլիայի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարի, Բագուեի, Ռեումի և Բաանահի հետ։ Ահա Իսրայել ժողովրդի տղամարդկանց թիվը.  Փարոսի+ որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու,  Սափատիայի որդիները+՝ երեք հարյուր յոթանասուներկու,  Արահի որդիները+՝ յոթ հարյուր յոթանասունհինգ,  Հեսուայի և Հովաբի որդիներից+՝ Փաաթ-Մովաբի*+ որդիները՝ երկու հազար ութ հարյուր տասներկու,  Էլամի որդիները+՝ հազար երկու հարյուր հիսունչորս,  Զաթուի որդիները+՝ ինը հարյուր քառասունհինգ,  Զաքքայի որդիները+՝ յոթ հարյուր վաթսուն, 10  Բանիի* որդիները+՝ վեց հարյուր քառասուներկու, 11  Բեբայիի որդիները+՝ վեց հարյուր քսաներեք, 12  Ազգադի որդիները+՝ հազար երկու հարյուր քսաներկու, 13  Ադոնիկամի որդիները+՝ վեց հարյուր վաթսունվեց, 14  Բագուեի որդիները+՝ երկու հազար հիսունվեց, 15  Ադինի որդիները+՝ չորս հարյուր հիսունչորս, 16  Եզեկիայի տնից Ատերի որդիները+՝ իննսունութ, 17  Բեսեեի որդիները+՝ երեք հարյուր քսաներեք, 18  Հորայի* որդիները՝ հարյուր տասներկու, 19  Հասումի որդիները+՝ երկու հարյուր քսաներեք, 20  Գիբարի* որդիները+՝ իննսունհինգ, 21  Բեթլեհեմի+ բնակիչները՝ հարյուր քսաներեք, 22  Նետոֆայի բնակիչները+՝ հիսունվեց, 23  Անաթոթի+ բնակիչները՝ հարյուր քսանութ, 24  Ազամոթի բնակիչները+՝ քառասուներկու, 25  Կարիաթարիմի+, Կեֆիրայի և Բեերոթի բնակիչները՝ յոթ հարյուր քառասուներեք, 26  Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ վեց հարյուր քսանմեկ, 27  Մաքմասի+ բնակիչները՝ հարյուր քսաներկու, 28  Բեթելի+ ու Գայիի+ բնակիչները՝ երկու հարյուր քսաներեք, 29  Նաբավի բնակիչները+՝ հիսուներկու, 30  Մակեբիսի մարդիկ՝ հարյուր հիսունվեց, 31  մյուս Էլամի որդիները+՝ հազար երկու հարյուր հիսունչորս, 32  Հարիմի որդիները+՝ երեք հարյուր քսան, 33  Լոդի+, Ադիդի+ և Օնոյի+ բնակիչները՝ յոթ հարյուր քսանհինգ, 34  Երիքովի+ բնակիչները՝ երեք հարյուր քառասունհինգ, 35  Սենաայի որդիները+՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։ 36  Քահանաները+. Հեսուայի+ տնից Հեդայիայի+ որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք, 37  Եմմերի որդիները+՝ հազար հիսուներկու, 38  Փասուրի որդիները+՝ հազար երկու հարյուր քառասունյոթ, 39  Հարիմի որդիները+՝ հազար տասնյոթ։ 40  Ղևտացիները+. Օդավիայի որդիներից+՝ Հեսուայի+ և Կադմիելի+ որդիները՝ յոթանասունչորս։ 41  Երգիչները. Ասափի+ որդիները՝ հարյուր քսանութ։ 42  Դռնապանների որդիները. Սեղումի որդիները+, Ատերի որդիները+, Տելմոնի որդիները+, Ակկուբի որդիները+, Ատիտայի որդիները+, Սուբայի որդիները՝ բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։ 43  Նաթանայիմները*+. Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները+, 44  Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները+, 45  Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները, 46  Ագաբի որդիները, Սալամեի որդիները+, Հանանի որդիները, 47  Գեդդելի որդիները, Գաարի որդիները+, Ռեայիայի որդիները, 48  Ռասինի որդիները+, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները, 49  Օզայի որդիները, Փասեի որդիները+, Բասիի որդիները, 50  Ասենայի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուսիմի որդիները+, 51  Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները+, 52  Բազլութի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները+, 53  Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները+, 54  Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները+։ 55  Սողոմոնի ծառաների որդիները+. Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարուդայի որդիները+, 56  Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները+, 57  Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները+։ 58  Բոլոր նաթանայիմները+ և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին+։ 59  Սրանք էին, որ եկան Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից և չկարողացան ասել, թե որն է իրենց ազգատոհմն ու իրենց ծագումը+՝ արդյոք իրենք Իսրայելից են, թե ոչ. 60  Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները+՝ վեց հարյուր հիսուներկու։ 61  Քահանաների որդիներից+՝ Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները+, Բերզելիի որդիները+, որն իր համար կին վերցրեց գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից և նրանց անունով կոչվեց։ 62  Նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն իրենց անունները այնտեղ չգտան, ուստի նրանց անմաքուր համարեցին և արգելեցին քահանայություն անել+։ 63  Հետևաբար թարսաթան*+ ասաց, որ նրանք չեն կարող ուտել+ ամենասուրբ բաները, մինչև որ ուրիմով+ և թումիմով քահանա չհայտնվի։ 64  Ամբողջ ժողովը՝ որպես մեկ խումբ+, կազմում էր քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի+, 65  բացի նրանց ծառաներից, աղախիններից, որոնց թիվը յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ էր։ Նրանց հետ կային նաև երկու հարյուր երգիչներ+ ու երգչուհիներ։ 66  Նրանք ունեին յոթ հարյուր երեսունվեց ձի, երկու հարյուր քառասունհինգ ջորի+, 67  չորս հարյուր երեսունհինգ ուղտ և վեց հազար յոթ հարյուր քսան էշ+։ 68  Ազգատոհմերի+ գլուխներից+ ոմանք, գալով Եհովայի տուն+, որը Երուսաղեմում էր+, կամավոր+ ընծաներ մատուցեցին ճշմարիտ Աստծու տան համար, որպեսզի այն իր տեղում կանգնեցվի+։ 69  Ըստ իրենց կարողության՝ աշխատանքը կատարելու համար նրանք տվեցին վաթսունմեկ հազար դրախմա* ոսկի+, հինգ հազար մնաս* արծաթ+ և հարյուր պատմուճան+՝ քահանաների համար։ 70  Քահանաները, ղևտացիները, ժողովրդից ոմանք+, երգիչները, դռնապաններն ու նաթանայիմները բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում, և ամբողջ Իսրայելը՝ իր քաղաքներում+։

Ծանոթագրություններ

Նշ. է «Մովաբի կառավարիչ»։
Նեմ 7։15-ում՝ «Բանուի»։
Նեմ 7։24-ում՝ «Արիֆ»։
Նեմ 7։25-ում՝ «Գաբաոն»։
Այսինքն՝ տաճարի մոտ ծառայողներ։ Բռց.՝ «տրվածներ»։ Տե՛ս Թվ 3։9-ի ծնթ.։
Պարսկաստանի գավառի կառավարչի տիտղոս։
Դրախման հվսր էր պարսկական ոսկե դարիկին, որը կշռ. էր 8,4 գ։ Սա ՀԳ-ում հիշատակվող դրախման չէ։
Մնասը կշռ. էր 570 գ։ Սա ՀԳ-ում հիշատակվող մնասը չէ։