Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 9։1-11

9  Այնուհետև նա բարձր ձայնով գոչեց, այնպես որ ես լսեցի. «Թող մոտենան նրանք, ում հանձնարարվել է կործանել քաղաքը՝ յուրաքանչյուրն իր ավերող զենքը ձեռքին»։  Եվ ահա դեպի հյուսիս նայող վերին+ դարպասի կողմից վեց մարդ եկան՝ յուրաքանչյուրի զենքն իր ձեռքին, որով ջախջախելու էին։ Նրանց հետ կտավ+ հագած մի մարդ կար՝ գոտկատեղին քարտուղարի թանաքաման։ Նրանք ներս մտան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի+ մոտ։  Իսրայելի Աստծու փառքը+, որ քերովբեների+ վրա էր, վերցվեց նրանց վրայից ու դրվեց տան շեմքի վրա+, և Աստված կանչեց կտավ+ հագած մարդուն, որի գոտկատեղին քարտուղարի թանաքաման կար։  Եվ Եհովան ասաց նրան. «Անցի՛ր քաղաքի՝ Երուսաղեմի միջով, ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում են+ այն բոլոր գարշելի բաների համար, որ կատարվում են նրա մեջ»+։  Հետո ես լսեցի, թե ինչպես նա ասաց մյուսներին. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով ու զարկե՛ք։ Ձեր աչքը թող չխնայի նրանց, ու մի՛ կարեկցեք+։  Սպանե՛ք ու բնաջի՛նջ արեք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց+, բայց մի՛ մոտեցեք ոչ մի մարդու, որի վրա նշան կա+։ Իմ սրբարանի՛ց սկսեք»+։ Ուստի նրանք սկսեցին ծերերից, որոնք տան առաջ էին+։  Հետո նա ասաց նրանց. «Պղծե՛ք տունը և գավիթները սպանվածներո՛վ լցրեք+։ Գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու քաղաքում կոտորած արեցին։  Երբ նրանք դեռ կոտորում էին, ես, որ խնայվել էի, երեսնիվայր ընկա+ ու բացականչեցի. «Ա՜խ+, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՞թե քո ցասումը Երուսաղեմի վրա թափելով՝ դու կործանելու ես բոլոր նրանց, ովքեր մնացել են Իսրայելում»+։  Նա էլ ասաց ինձ. «Իսրայելի տան և Հուդայի հանցանքը+ շա՜տ, շա՜տ մեծ է+, երկիրը լի է արյունահեղությամբ+, ու քաղաքը՝ անազնվությամբ+։ Նրանք ասում են. «Եհովան լքել է երկիրը+։ Եհովան չի տեսնում»+։ 10  Դրա համար էլ իմ աչքը չի խնայի նրանց+, ես չեմ կարեկցի+։ Նրանց ճանապարհն իրենց գլխովը կտամ»+։ 11  Եվ ահա կտավ հագած մարդը, որի գոտկատեղին թանաքաման կար, վերադարձավ ու հայտնեց. «Ես արեցի ճիշտ այնպես, ինչպես հրամայեցիր»+։

Ծանոթագրություններ