Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 7։1-27

7  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Ո՛վ մարդու որդի, Գերիշխան Տեր Եհովան այսպես է ասում Իսրայելի երկրին. «Եկել է վերջը, երկրի չորս ծայրերի վերջը+։  Հիմա եկել է քո վերջը+։ Քո դեմ կուղարկեմ իմ բարկությունը և կդատեմ քեզ ճանապարհներիդ համեմատ+ ու քո բոլոր գարշելի բաները քեզ վրա կբերեմ։  Իմ աչքը չի խնայի քեզ+, ես չեմ կարեկցի, այլ քո ճանապարհները քեզ վրա կբերեմ. դու կտեսնես քո մեջ եղած գարշելի բաների հետևանքները+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Աղետ, մի չլսված աղետ է գալիս+։  Վերջը կգա+, վերջը կգա, հանկարծակի կհասնի քեզ վրա։ Ահա՛, այն գալիս է+։  Աղետի ծաղկեպսակը քեզ մոտ կգա, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը կգա, օրը մոտ է+։ Խառնաշփոթ է, ուրախության բացականչություն չի լսվում լեռների վրա։  Շուտով իմ ցասումը կբերեմ+ և իմ բարկությունն իսպառ կթափեմ քեզ վրա+։ Ես կդատեմ քեզ ճանապարհներիդ համեմատ+ ու քո բոլոր գարշելի բաները քեզ վրա կբերեմ։  Իմ աչքը չի խնայի քեզ+, ես չեմ կարեկցի+։ Քո ճանապարհների համեմատ կհատուցեմ քեզ, դու կտեսնես քո մեջ եղած գարշելի բաների հետևանքները+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ, որը հարված է հասցնում+։ 10  Ահա՛ այդ օրը, այն գալիս է+։ Աղետի ծաղկեպսակը ճանապարհին է+, գավազանը ծաղկել է+, հանդգնությունը շիվեր է տվել+։ 11  Բռնությունը վերածվել է գավազանի, որն ընդդիմանում է ամբարշտությանը+։ Դա ո՛չ նրանցից է, ո՛չ նրանց հարստությունից, ո՛չ էլ անձամբ նրանցից, և նրանց մեջ ոչ մի վեհություն չկա։ 12  Ժամանակը կգա, օրը կհասնի։ Գնորդը թող չուրախանա+, վաճառողը թող սուգ չանի, որովհետև բարկությունը բորբոքվել է այս ողջ բազմության դեմ։ 13  Վաճառողը չի վերադառնա վաճառվածին, թեև ողջ մնա, որովհետև տեսիլքը այս ողջ բազմությանն է վերաբերում։ Ոչ ոք չի վերադառնա, ու ոչ ոք իր հանցանքով չի պահպանի իր կյանքը։ 14  Փող են փչել+, և բոլորը պատրաստվել են, բայց ոչ ոք չի գնում պատերազմի, որովհետև իմ բարկությունը բորբոքվել է այս ողջ բազմության դեմ+։ 15  Դրսում սուր է+, ներսում՝ համաճարակ ու սով+։ Դաշտում գտնվողը սրով կմեռնի, իսկ քաղաքի մեջ գտնվողին սովն ու համաճարակը կխժռեն+։ 16  Նրանց ազատվածները կփախչեն+ ու լեռների վրա հովիտների աղավնիների պես կլինեն+։ Ամեն մեկը կհեծեծա իր հանցանքի պատճառով։ 17  Բոլորը թևաթափ են լինում+, բոլորի ծնկներով ջուր է հոսում*+։ 18  Նրանք քուրձ են հագել+, և սարսուռը համակել է նրանց+։ Բոլորի դեմքերին ամոթ է+, ու բոլորի գլուխները ճաղատացել են+։ 19  Իրենց արծաթը փողոց կշպրտեն, և իրենց ոսկին զզվելի կդառնա։ Ո՛չ իրենց արծաթը, ո՛չ էլ իրենց ոսկին չեն կարողանա նրանց ազատել Եհովայի ցասման օրը+։ Նրանք չեն կշտացնի իրենց հոգին ու չեն լցնի իրենց որովայնը, որովհետև այն գայթակղության քար է դարձել նրանց համար, որը հանցանքի մեջ է գցում+։ 20  Նրանց զարդերի փառքը հպարտություն է դարձել նրանց համար։ Նրանք արծաթից ու ոսկուց գարշելի պատկերներ են շինել+՝ իրենց նողկալի բաները+։ Ահա թե ինչու այն զզվելի բան կդարձնեմ նրանց համար+։ 21  Այն կտամ օտարների ձեռքը, որ թալանեն, ու որպես ավար՝ երկրի ամբարիշտների ձեռքը+, և նրանք կպղծեն այն։ 22  Ես երես կդարձնեմ նրանցից+, և նրանք կպղծեն իմ ծածուկ տեղը։ Կողոպտիչները կգան այնտեղ ու կպղծեն այն+։ 23  Շղթա պատրաստիր+, քանի որ երկիրն արյունոտ դատաստաններով է լցվել+, և քաղաքը լի է բռնությամբ+։ 24  Ես կբերեմ ազգերի միջի ամենաչարերին+, որ տիրանան նրանց տներին+, վերջ կդնեմ զորավորների հպարտությանը+, և նրանց սրբարանները կպղծվեն+։ 25  Տառապանք կգա։ Նրանք խաղաղություն կփնտրեն, բայց այն չի լինի+։ 26  Դժբախտության վրա դժբախտություն կգա+, լուրի վրա՝ լուր։ Մարդիկ մարգարեից տեսիլք կփնտրեն+, քահանայի մոտ այլևս օրենք չի լինի, և երեցների մոտ՝ խորհուրդ+։ 27  Թագավորը սուգ կանի+, իշխանը հուսահատություն կհագնի+, անհանգստությունից կդողան երկրի ժողովրդի ձեռքերը։ Նրանց ճանապարհների համեմատ կվարվեմ նրանց հետ+ ու նրանց դատաստաններով կդատեմ նրանց+, և նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ վախից միզում են։