Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 43։1-27

43  Հետո նա տարավ ինձ դեպի դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը+։  Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը+ գալիս էր արևելքից+, նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես էր+, ու երկիրը սկսեց փայլել նրա փառքից+։  Դա նման էր այն տեսիլքին, որը տեսել էի+ այն ժամանակ, երբ եկել էի քաղաքը ավերակների վերածելու*+։ Տեսիլքները նման էին այն տեսիլքին, որը տեսել էի Քոբար գետի մոտ+, և ես երեսնիվայր ընկա։  Եհովայի փառքը+ Տուն մտավ այն դարպասով, որի առջևի մասն ուղղված էր դեպի արևելք+։  Ոգին բարձրացրեց ինձ+ ու բերեց ներսի գավիթը։ Եվ ահա Տունը լցվել էր Եհովայի փառքով+։  Ես լսեցի, որ մեկը Տնից խոսում էր ինձ հետ+, և այդ մարդը կանգնեց իմ կողքին+։  Ապա Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սա իմ գահի+ և իմ ոտքերի վայրն է+, որտեղ ես դարեդար կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ+։ Նրանք՝ Իսրայելի տունը, ինչպես նրանք, այնպես էլ նրանց թագավորները+, այլևս չեն պղծի իմ սուրբ անունը+ իրենց պոռնկությամբ և իրենց թագավորների դիակներով*+,  նրանց շեմքը իմ շեմքի կողքը դնելով, նրանց դռան կողափայտը իմ դռան կողափայտի մոտ դնելով և նրանց ու իմ միջև ընդամենը մի պատ դնելով+։ Նրանք պղծեցին իմ սուրբ անունը իրենց արած գարշելի բաներով+, և ես նրանց բնաջինջ արեցի իմ բարկությամբ+։  Թող նրանք իմ մոտից հեռացնեն իրենց պոռնկությունն+ ու իրենց թագավորների դիակները+, և ես կբնակվեմ նրանց մեջ դարեդար+։ 10  Իսկ դու, ո՛վ մարդու որդի, Իսրայելի տանը հայտնիր Տան մասին+, որպեսզի իրենց հանցանքների պատճառով նրանք նվաստացած զգան+։ Նրանք պետք է չափեն այդ օրինակը։ 11  Եթե նրանք նվաստացած զգան իրենց բոլոր արածների համար, ապա ցույց տուր Տան հատակագիծը+, դրա մասերի դասավորությունը, ելքերը, մուտքերը, դրա բոլոր հատակագծերը, բոլոր մանրամասները, բոլոր հատակագծերը, բոլոր օրենքները և նրանց աչքի առաջ գրի առ այդ ամենը, որպեսզի նրանք տեսնեն դրա ողջ հատակագիծը, բոլոր մանրամասները և վարվեն համապատասխանաբար+։ 12  Սա է օրենքը Տան վերաբերյալ. դրա ողջ տարածքը, որը գտնվում է լեռան գագաթին, անչափ սուրբ է+։ Սա է օրենքը Տան վերաբերյալ։ 13  Սրանք են զոհասեղանի չափերը կանգուններով+՝ յուրաքանչյուրը մեկ կանգուն ու ափի լայնություն+։ Դրա հիմքը մեկ կանգուն է, և լայնությունը՝ մեկ կանգուն, եզրերին ամեն կողմից մեկ թիզ չափով ելուստ կա. սա է զոհասեղանի հիմքը։ 14  Հատակի վրա գտնվող հիմքից մինչև շրջապատող ստորին գետնախարիսխը երկու կանգուն է, իսկ լայնությունը՝ մեկ։ Շրջապատող փոքր գետնախարսխից մինչև շրջապատող մեծ գետնախարիսխը չորս կանգուն է, իսկ դրա լայնությունը՝ մեկ կանգուն։ 15  Զոհասեղանի կրակարանը չորս կանգուն է, և կրակարանից չորս եղջյուր է բարձրանում+։ 16  Կրակարանի երկարությունը տասներկու կանգուն է, և լայնությունը՝ տասներկու+։ Այն քառակուսի է+։ 17  Շրջապատող գետնախարսխի երկարությունը տասնչորս կանգուն է, և լայնությունը՝ տասնչորս՝ չորս կողմերում։ Շրջապատող եզրերը կես կանգուն են, իսկ հիմքը ամեն կողմից մեկ կանգուն է։ Դրա աստիճանները գտնվում են արևելքի կողմում»։ 18  Նա շարունակեց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սրանք են զոհասեղանի վերաբերյալ կանոնները, որոնք տրվելու են դրա շինվելու օրը, որպեսզի վրան ողջակեզներ մատուցվեն+ և արյուն շաղ տրվի»+։ 19  «Ղևտացի քահանաներին+, որոնք Սադոկի սերնդից են+ և մոտենում են ինձ ծառայելու համար+, դու պետք է նախրից մեկ մատղաշ ցուլ տաս որպես մեղքի ընծա+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– 20  Պետք է վերցնես դրա արյունից ու քսես զոհասեղանի չորս եղջյուրներին, շրջապատող գետնախարսխի չորս անկյուններին ու բոլոր կողմերի եզրերին, մաքրես մեղքից+ և քավություն անես դրա համար+։ 21  Պետք է վերցնես մատղաշ ցուլը՝ մեղքի ընծան, և այն պետք է վառեն Տան նշանակված վայրում՝ սրբարանից դուրս+։ 22  Երկրորդ օրը որպես մեղքի ընծա բեր մի անարատ նոխազ։ Եվ թող զոհասեղանը մեղքից մաքրեն այնպես, ինչպես մաքրեցին մատղաշ ցլով»։ 23  «Երբ ավարտես մեղքից մաքրելը, նախրից մի անարատ մատղաշ ցուլ ու հոտից մի անարատ խոյ բեր։ 24  Դրանք բեր Եհովայի առաջ, և քահանաները դրանց վրա աղ պետք է ցանեն ու մատուցեն+ որպես ողջակեզ Եհովայի համար։ 25  Յոթ օր որպես մեղքի ընծա օրական մեկ նոխազ մատուցիր+։ Նախրից մեկ մատղաշ ցուլ և հոտից մեկ խոյ պիտի մատուցվի, բոլորն էլ անարատ։ 26  Յոթ օր շարունակ քավություն պիտի արվի+ զոհասեղանի համար, այն պիտի մաքրեն և այդպիսով պատրաստեն օգտագործման համար։ 27  Երբ այդ օրերը լրանան, ութերորդ օրվանից+ սկսած՝ քահանաները զոհասեղանի վրա պիտի մատուցեն ձեր ողջակեզներն ու խաղաղության զոհերը, և ես հաճություն ցույց կտամ ձեր հանդեպ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ

Հվնբր կանխագուշակելով քաղաքի ավերումը։
Բռց.՝ «իրենց թագավորների դիակներով նրանց մահվան ժմնկ»։
Հվնբր խոսքը կուռքերի մասին է, որոնց նրանք իրենց թագավորներն էին դարձրել։