Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 41։1-26

41  Նա բերեց ինձ տաճար ու չափեց կողային հենարանները. մի կողմում լայնությունը վեց կանգուն էր և մյուս կողմում՝ վեց կանգուն։ Այդքան էր կողային հենարանի լայնությունը։  Մուտքի լայնությունը տասը կանգուն էր։ Մուտքի կողային հենարանների լայնությունը թե՛ մի կողմում և թե՛ մյուս կողմում հինգ կանգուն էր։ Նա չափեց տաճարի երկարությունը, այն քառասուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան։  Նա ներս մտավ ու չափեց մուտքի կողային հենարանը. այն երկու կանգուն էր, իսկ մուտքը՝ վեց կանգուն։ Մուտքի այս կողմի և այն կողմի լայնությունը յոթ կանգուն էր։  Նա չափեց այն, ինչը գտնվում էր տաճարի* առաջ. երկարությունը քսան կանգուն էր, և լայնությունը՝ քսան կանգուն+։ Հետո ասաց ինձ. «Սա Սրբությունների Սրբությունն է»+։  Նա չափեց տան պատը. այն վեց կանգուն էր։ Կողմնային յուրաքանչյուր սենյակի լայնությունը չորս կանգուն էր։ Դրանք տան բոլոր կողմերում էին՝ ամեն կողմում+։  Կողմնային սենյակները մեկը մյուսի վրա էին՝ երեք հարկ, ընդամենը երեսուն այդպիսի հատված։ Դրանք, այսինքն՝ բոլոր կողմերի կողմնային սենյակները, պատի մեջ էին մտած, որպեսզի հենարան ունենան, բայց ամրացված չէին տան պատին+։  Որքան ավելի բարձր էր հարկը, այնքան ավելի լայն էին կողմնային սենյակները։ Տան ամեն կողմից շրջանաձև սանդուղքներ կային, որոնք տանում էին դեպի վեր+։ Այդ պատճառով տան սենյակները լայնանում էին դեպի վեր։ Ներքևի հարկից կարելի էր բարձրանալ վերևի հարկ+ մեջտեղի հարկով։  Ես տեսա, որ տան տակ՝ շուրջբոլորը, մի բարձր հարթակ կար։ Ինչ վերաբերում է կողմնային սենյակների հիմքին, ապա այն մինչև միացումը վեց կանգուն էր՝ մի ամբողջ եղեգ+։  Կողմնային սենյակի դրսի պատի հաստությունը հինգ կանգուն էր։ Տան կողմնային սենյակների կողքը՝ այդ կառույցից դուրս, բաց տարածություն էր թողնված։ 10  Ճաշասենյակների+ և տան միջև ընկած տարածությունը բոլոր կողմերից քսան կանգուն էր։ 11  Կողմնային սենյակի մուտքը ուղղված էր դեպի բաց տարածությունը։ Մի մուտքն ուղղված էր դեպի հյուսիս, իսկ մյուսը՝ դեպի հարավ։ Բաց տարածության լայնությունը բոլոր կողմերից հինգ կանգուն էր։ 12  Արևմուտքում գտնվող շինության լայնությունը, որն առանձնացված տարածքի դիմացն էր, յոթանասուն կանգուն էր։ Պատի հաստությունը բոլոր կողմերից հինգ կանգուն էր, իսկ երկարությունը՝ իննսուն։ 13  Նա չափեց տունը. դրա երկարությունը հարյուր կանգուն էր։ Նաև չափեց առանձնացված տարածքը, շինությունը և դրա պատերը. դրանց երկարությունը միասին հարյուր կանգուն էր։ 14  Տան առջևի մասի և առանձնացված տարածքի արևելյան կողմի ընդհանուր լայնությունը հարյուր կանգուն էր։ 15  Նա չափեց առանձնացված տարածքի դիմաց գտնվող շինության երկարությունը, որը այդ տարածքի հետևում էր, նաև դրա պատշգամբները՝ այս կողմում և այն կողմում. այն հարյուր կանգուն էր։ Նա նաև չափեց տաճարը, ներքին սենյակը+ և դեպի գավիթ նայող նախասրահները։ 16  Այդ երեքի շուրջբոլորը շեմքեր, նեղացող խորշերով պատուհաններ+ և պատշգամբներ կային։ Շեմքի դիմացի պատերը բոլոր կողմերից տախտակապատ էին+՝ հատակից մինչև պատուհանները, տախտակապատ էին նաև պատուհանների շրջանակները։ 17  Մուտքի վերևի մասը, ներքին տունը, դրա դրսի մասը, ներքին տան շուրջբոլորը եղող պատերը և դրանց դրսի մասը որոշակի չափեր ունեին։ 18  Այնտեղ նաև փորագրված քերովբեներ+ և արմավենու պատկերներ կային+։ Քերովբեի և քերովբեի միջև արմավենու պատկեր կար։ Ամեն քերովբե երկու երես ուներ+։ 19  Մի կողմից մարդու երես էր ուղղված դեպի արմավենու պատկերը, իսկ մյուս կողմից՝ առյուծի երես+։ Այդ ամենը փորագրված էր ողջ տնով մեկ։ 20  Տաճարի պատին՝ հատակից մինչև մուտքի վերևի մասը, փորագրված քերովբեներ ու արմավենու պատկերներ կային։ 21  Տաճարի կողափայտերը քառանկյուն էին+։ Ահա թե ինչ տեսա սուրբ վայրի դիմաց. 22  փայտե մի զոհասեղան, որի բարձրությունը երեք կանգուն էր, իսկ երկարությունը՝ երկու կանգուն. այն ուներ անկյունային հենակներ+։ Դրա ողջ երկայնքով պատերը փայտից էին։ Նա ասաց ինձ. «Սա սեղան է, որը Եհովայի առաջ է»+։ 23  Տաճարն ու սուրբ վայրը երկուական դռներ ունեին+։ 24  Յուրաքանչյուր դուռը երկփեղկանի էր, և երկուսն էլ ծալվում էին։ Թե՛ մի դուռը և թե՛ մյուս դուռը երկու փեղկից էին կազմված։ 25  Դրանց վրա՝ տաճարի դռների վրա, քերովբեներ ու արմավենու պատկերներ կային+, ինչպիսին որ պատկերված էին պատերի վրա։ Նախասրահի առջևի մասում դրսի կողմից փայտե քիվ կար։ 26  Նախասրահի և տան կողմնային սենյակների պատերի, ինչպես նաև քիվերի երկայնքով այս կողմում և այն կողմում նեղացող խորշերով պատուհաններ+ ու արմավենու պատկերներ կային։

Ծանոթագրություններ

Հվնբր խոսքը Սրբության մասին է։