Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 4։1-17

4  «Եվ դու, ո՛վ մարդու որդի, մի աղյուս վերցրու, այն քո առաջ դիր և դրա վրա փորագրիր Երուսաղեմ քաղաքը+։  Պաշարիր այն+, դրա դիմաց պաշարման պարիսպ կառուցիր+, պատնեշ կանգնեցրու+, բանակներ դիր ու դրա շուրջբոլորը՝ պարսպակործան զենքեր+։  Քեզ համար երկաթե մի թավա վերցրու, այն կանգնեցրու իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև ու երեսդ ուղղիր դեպի քաղաքը։ Այն կլինի պաշարման մեջ, և դու պաշարիր այն։ Դա նշան է Իսրայելի տան համար+։  Հետո պառկիր ձախ կողքիդ վրա, ու Իսրայելի տան հանցանքը, այսպես ասած, դիր դրա վրա+։ Քանի օր որ պառկես այդ կողքի վրա, այդքան օր էլ կկրես նրանց հանցանքը։  Ըստ նրանց հանցանքի տարիների թվի+՝ ես քեզ կտամ երեք հարյուր իննսուն օր+, և դու կկրես Իսրայելի տան հանցանքը  ու կամբողջացնես այդ օրերը։ Իսկ երկրորդ անգամ կպառկես աջ կողքիդ վրա և քառասուն օր կկրես Հուդայի տան հանցանքը+։ Մեկ տարվա դիմաց մեկ օր, մեկ տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ համար+։  Երեսդ ուղղիր դեպի պաշարված Երուսաղեմը+, մերկացրու բազուկդ ու մարգարեացիր նրա դեմ։  Ահա ես պարաններով կկապեմ+ քեզ, որպեսզի չկարողանաս շրջվել մի կողմից մյուս կողմը, մինչև որ ամբողջացնես պաշարման օրերը։  Քեզ համար ցորեն+, գարի, բակլա+, ոսպ+, կորեկ ու հաճար+ վերցրու և լցրու մի ամանի մեջ ու դրանցից հաց պատրաստիր՝ ըստ այն օրերի թվի, որ կպառկես կողքիդ վրա. երեք հարյուր իննսուն օր կուտես այն+։ 10  Ուտելիքդ կշռով կուտես՝ օրական քսան սիկղ+։ Այն կուտես ժամանակ առ ժամանակ։ 11  Ջուրը չափով կխմես՝ հիմենի* մեկ վեցերորդ մասը։ Այն կխմես ժամանակ առ ժամանակ։ 12  Հացը կեր որպես գարու բլիթ+, և բոլորի աչքի առաջ այն թխիր մարդու չոր արտաթորանքի+ վրա»։ 13  Եհովան շարունակեց. «Այսպես Իսրայելի որդիները անմաքուր+ հաց կուտեն այն ազգերի մեջ, որոնց մեջ կցրեմ նրանց»+։ 14  Եվ ես ասացի. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, իմ հոգին պղծված չէ+, և իմ պատանեկությունից ի վեր՝ ես սատկած կամ հոշոտված կենդանի չեմ կերել+, և իմ բերանը գարշելի միս չի մտել»+։ 15  Նա էլ ասաց ինձ. «Լա՛վ, ես մարդու չոր արտաթորանքի փոխարեն՝ անասունի թրիք եմ տալիս քեզ. դրա վրա թխիր հացդ»։ 16  Նա շարունակեց. «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմում ես կոտրելու եմ այն ցուպերը, որոնցից օղակաձև հացեր են կախում+, և նրանք իրենց հացը ստիպված կլինեն կշռով ու տագնապով ուտել+ և ջուրը չափով ու սարսափով խմել+, 17  որ հացի ու ջրի կարոտ մնան, ապշահար իրար նայեն ու փտեն իրենց հանցանքի մեջ»+։

Ծանոթագրություններ

Մեկ հիմենը հվսր է 3,67 լ.։