Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 39։1-29

39  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Գոգի դեմ+ և ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի+ ու Թոբելի+ գլխավոր իշխան։  Ես հետ կդարձնեմ քեզ ու կտանեմ+, կհանեմ քեզ հյուսիսի ամենահեռավոր վայրերից+ ու կբերեմ Իսրայելի լեռների վրա։  Կզարկեմ ու ձախ ձեռքիցդ կգցեմ քո աղեղը և աջ ձեռքիցդ՝ քո նետերը։  Իսրայելի լեռների վրա կընկնես դու+, ինչպես նաև քո բոլոր զորախմբերը և այն ժողովուրդները, որոնք քեզ հետ կլինեն։ Քեզ որպես կերակուր կտամ գիշատիչ թռչուններին, ամեն տեսակ թռչուններին ու դաշտի գազաններին»»+։  «Դու դաշտում կընկնես+, քանի որ ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։  «Ես կրակ կուղարկեմ Մագոգի+ ու կղզիներում ապահով բնակվողների վրա+։ Եվ մարդիկ պիտի իմանան, որ ես Եհովան եմ։  Իսրայել ժողովրդիս մեջ իմ սուրբ անունը հայտնի կդարձնեմ ու այլևս թույլ չեմ տա, որ սուրբ անունս պղծվի+։ Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ+՝ Իսրայելի մեջ եղող Սուրբը»+։  «Ահա այն գալու է և կատարվելու է+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Սա այն օրն է, որի մասին ես ասում էի+։  Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան, կրակ կվառեն ու կայրեն զենքերը, ասպարները, մեծ վահանները, աղեղները, նետերը, մահակներն ու նիզակները։ Յոթ տարի կայրեն+ դրանք։ 10  Նրանք ցախ չեն տանի դաշտից, ոչ էլ վառելափայտ կհավաքեն անտառներից, քանի որ կրակի մեջ զենք կայրեն»։ «Նրանք ավար կվերցնեն իրենցից ավար վերցնողներից+ և կթալանեն իրենց թալանողներին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 11  «Այդ օրը ես այնտեղ Գոգին+ տեղ կտամ՝ թաղվելու տեղ Իսրայելում՝ անցնողների հովիտը՝ ծովից դեպի արևելք, և այն կկանգնեցնի անցնողներին։ Այնտեղ նրանք կթաղեն Գոգին ու նրա ողջ ամբոխին և այն կկոչեն Գոգի ամբոխի հովիտ*+։ 12  Իսրայելի տան մարդիկ յոթ ամիս կթաղեն նրանց, որպեսզի մաքրեն երկիրը+։ 13  Կթաղի երկրի ողջ ժողովուրդը, և դա նրանց համբավ կբերի այն օրը, երբ ես փառավորեմ ինձ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 14  «Կառանձնացնեն մարդկանց, որոնք շարունակ կանցնեն երկրով մեկ և մյուս անցնողների հետ կթաղեն երկրի երեսի վրա մնացածներին, որպեսզի մաքրեն այն։ Կփնտրեն, մինչև որ յոթ ամիսը լրանա։ 15  Անցնողները կգնան երկրով մեկ, ու եթե ինչ-որ մեկը մարդու ոսկոր տեսնի, կողքին նշան կդնի, մինչև որ թաղողները այն թաղեն Գոգի ամբոխի հովտում+։ 16  Այդ քաղաքի անունը նաև Համոնա* կլինի։ Նրանք կմաքրեն երկիրը»+։ 17  Իսկ քեզ, ո՛վ մարդու որդի, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ասա ամեն տեսակ թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին+. «Հավաքվե՛ք ու եկե՛ք։ Հավաքվե՛ք իմ զոհի շուրջբոլորը, որը ես զոհում եմ ձեզ համար։ Դա մեծ զոհ է Իսրայելի լեռների վրա+։ Դուք միս կուտեք և արյուն կխմեք+։ 18  Զորավորների միսը կուտեք+ ու երկրի իշխանների արյունը կխմեք։ Նրանք խոյեր են, մատղաշ խոյեր+, նոխազներ ու մատղաշ ցլեր+, բոլորն էլ Բասանի պարարտ անասուններն են+։ 19  Իմ զոհից, որ կզոհեմ ձեզ համար, դուք այնքան ճարպ կուտեք, մինչև որ կշտանաք+, և այնքան արյուն կխմեք, մինչև որ հարբեք»»։ 20  «Իմ սեղանի շուրջ դուք կկշտանաք ձիերով ու կառապաններով, զորավորներով ու տարբեր ռազմիկներով»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։ 21  «Ես ազգերի մեջ ի հայտ կբերեմ իմ փառքը. բոլոր ազգերը կտեսնեն իմ գործադրած դատաստանները+ և իմ ձեռքը, որը դրել եմ նրանց վրա+։ 22  Եվ Իսրայելի տան մարդիկ պիտի իմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, այդ օրվանից ի վեր+։ 23  Ազգերը կիմանան, որ նրանք՝ Իսրայելի տունը, իրենց հանցանքի պատճառով աքսորվեցին+, քանի որ անհավատարմությամբ վարվեցին իմ հանդեպ։ Դրա համար էլ երեսս ծածկեցի նրանցից+ ու իրենց հակառակորդների ձեռքը մատնեցի, և բոլորն անխտիր սրով ընկան+։ 24  Նրանց հետ վարվեցի իրենց անմաքրության ու անօրենությունների համեմատ+ ու երեսս ծածկեցի նրանցից»։ 25  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հիմա ես կվերադարձնեմ Հակոբի գերիներին+, կողորմեմ Իսրայելի ողջ տունը+ և բացարձակ նվիրվածություն կդրսևորեմ իմ սուրբ անվան նկատմամբ+։ 26  Երբ նրանք ապահով բնակվեն իրենց երկրում+, ու ոչ ոք նրանց չվախեցնի+, նրանք արդեն կրած կլինեն իրենց նվաստացումը+ և իմ հանդեպ իրենց անհավատարմության բոլոր հետևանքները+։ 27  Երբ նրանց վերադարձնեմ ժողովուրդների մոտից, հավաքեմ իրենց թշնամիների երկրներից+, ես ինձ կսրբացնեմ նրանց մեջ շատ ազգերի աչքի առաջ»+։ 28  «Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, երբ նրանց աքսոր ուղարկեմ ազգերի մոտ ու հետո հավաքեմ իրենց երկրում+. նրանցից ոչ մեկին այնտեղ չեմ թողնի+։ 29  Իմ երեսն այլևս չեմ ծածկի նրանցից+, որովհետև ոգիս կթափեմ Իսրայելի տան վրա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Համոն-Գոգի հովիտ»։
Նշ. է «ամբոխ»։ Տե՛ս 11 և 15-րդ համարները։