Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 38։1-23

38  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի+, երեսդ ուղղիր դեպի Մեսեքի+ ու Թոբելի+ գլխավոր իշխան Գոգը, որը Մագոգ երկրից է+, ու մարգարեացիր նրա դեմ.  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի ու Թոբելի գլխավոր իշխան։  Ես հետ կդարձնեմ քեզ, կարթ կանցկացնեմ քո ծնոտին+, ողջ զորքովդ դուրս կբերեմ քեզ+՝ ձիերով ու ձիավորներով, որոնք բոլորն էլ նրբաճաշակորեն են հագնված+, մեծ բազմություն են՝ մեծ վահաններով ու ասպարներով, բոլորն էլ սուր բռնել գիտեն+։  Պարսկաստանը+, Եթովպիան+ և Փութը+ նրանց հետ են, բոլորը ասպարով ու սաղավարտով են,  նաև Գոմերն+ ու նրա բոլոր զորախմբերը, Թորգոմայի տունը+ հյուսիսի ամենահեռավոր վայրերից ու նրա բոլոր զորախմբերը. շատ ժողովուրդներ են քեզ հետ+։  Պատրա՛ստ եղիր, պատրաստվի՛ր դու և քո ողջ բազմությունը+, որոնք հավաքվել են քեզ հետ։ Դու նրանց առաջնորդը կլինես։  Շատ օրեր անց քեզ ուշադրություն կդարձվի։ Վերջին տարիներին կգաս սրից ազատված ժողովրդի երկիրը+՝ այն ժողովրդի, որը հավաքվել է շատ ժողովուրդներից+ և բերվել է Իսրայելի լեռների վրա, որոնք շարունակ ամայի են եղել։ Այս երկրի ժողովուրդը ուրիշ ժողովուրդներից է հավաքվել։ Նրանք բոլորը ապահով են բնակվում+։  Դու անպայման դուրս կգաս, փոթորկի պես վրա կհասնես+, երկիրը ծածկող ամպերի պես կլինես դու+, քո բոլոր զորախմբերն ու քեզ հետ շատ ժողովուրդներ»»։ 10  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այդ օրը քո սրտում մտքեր կծագեն+, դու դավ կնյութես+ 11  ու կասես. «Ես կբարձրանամ այդ երկրի՝ պարիսպ չունեցող գյուղական վայրերի վրա+, կգնամ հանգիստ ու ապահով բնակվողների վրա։ Նրանք բոլորը առանց պարսպի են բնակվում+, չունեն ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ»։ 12  Դու նպատակ կունենաս շատ ավար վերցնելու+, մեծ թալան անելու և ձեռքդ բարձրացնելու վերաբնակեցված վայրերի վրա, որոնք ավերված են եղել+, ու ազգերից հավաքված ժողովրդի վրա+, որը հարստություն և ունեցվածք է դիզում+ և ապրում է երկրի կենտրոնում+։ 13  Սաբան+, Դեդանը+, Թարսիսի վաճառականները+ և նրա բոլոր առյուծները+ կասեն քեզ. «Գալիս ես, որ շատ ավա՞ր վերցնես։ Մեծ թալան անելու համա՞ր ես հավաքել քո բազմությունը, որ ոսկի ու արծաթ տանես, հարստություն և ունեցվածք հափշտակես, մեծ ավար վերցնես»»։ 14  Ուստի մարգարեացիր, ո՛վ մարդու որդի, և ասա Գոգին. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն օրը, երբ իմ Իսրայել ժողովուրդը ապահով բնակվի, դու անպատճառ կնկատես դա+։ 15  Դու կգաս քո տեղից՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից+, դու և շատ ժողովուրդներ քեզ հետ. բոլորը ձիեր հեծած կգան՝ մի մեծ բազմություն, բազմաթիվ զորք+։ 16  Դու անպայման դուրս կգաս իմ Իսրայել ժողովրդի դեմ ինչպես ամպ, որ ծածկում է երկիրը+։ Դա կլինի վերջին օրերում։ Ես կբերեմ քեզ իմ երկրի դեմ+, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ նրանց աչքի առաջ քեզնով սրբացվեմ, ո՛վ Գոգ»»+։ 17  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի՞թե դու+ նա չես, ում մասին ես նախկին օրերում խոսում էի իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, ովքեր այդ օրերին տարիներ շարունակ մարգարեանում էին, որ դու բերվելու ես նրանց դեմ»+։ 18  «Այն օրը, երբ Գոգը գա Իսրայելի երկրի վրա,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– այդ օրը քթիցս մուխ դուրս կգա+։ 19  Ես կխոսեմ մոլեգնած+ ու իմ կատաղության կրակով+։ Այդ օրը մեծ երկրաշարժ կլինի Իսրայելի երկրում+։ 20  Իմ պատճառով կսարսռան ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրայի բոլոր սողուններն ու երկրի երեսին ապրող բոլոր մարդիկ+։ Լեռները կտապալվեն+, ուղղաձիգ ժայռերը ցած կգլորվեն, և ամեն մի պարիսպ գետին կընկնի»։ 21  «Իմ լեռնային շրջանով մեկ ես սուր կկանչեմ նրա դեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։– Յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ կլինի+։ 22  Նրա դատաստանը համաճարակով+ և արյունահեղությամբ+ կտեսնեմ+։ Հորդառատ անձրև, կարկուտ+, կրակ+ ու ծծումբ կտեղամ նրա, նրա զորախմբերի ու շատ ժողովուրդների վրա, որոնք նրա հետ կլինեն+։ 23  Ես կմեծարվեմ, կսրբացվեմ+ ու կճանաչվեմ շատ ազգերի աչքի առաջ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»+։

Ծանոթագրություններ