Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 36։1-38

36  «Իսկ դու, ո՛վ մարդու որդի, մարգարեացիր Իսրայելի լեռների մասին ու ասա. «Ո՛վ Իսրայելի լեռներ+, լսեցե՛ք Եհովայի խոսքը։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Թշնամին ընդդեմ ձեզ ասել է+. «Ահա՛։ Նույնիսկ վաղեմի բարձր տեղերն են+ մերը դարձել որպես սեփականություն»»»+։  Ուստի մարգարեացիր և ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ ձեզ ամայացրել են+ ու բոլոր կողմերից փորձում են ատամներով բռնել+, որպեսզի դուք դառնաք այն ազգերի սեփականությունը, որոնք մնացել են+, և քանի որ դուք ուրիշների լեզվի վրա եք+ ու ձեր մասին մարդկանց մեջ վատ բաներ են տարածվում+,  ուստի լսեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի լեռներ+։ Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան լեռներին ու բլուրներին, կիրճերին ու հովիտներին, ավերված վայրերին, որոնք ամայացել են+, ու լքված քաղաքներին, որոնք կողոպուտի ու ծաղրուծանակի են ենթարկվել շուրջբոլորը մնացած ազգերի կողմից+։  Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ նախանձախնդրության կրակով կխոսեմ+ այն ազգերի դեմ, որոնք մնացել են, ինչպես նաև ողջ Եդոմի դեմ+։ Ամբողջ սրտով ուրախանալով և հոգում արհամարհանք ունենալով+՝ նրանք արոտավայրերի համար իմ երկիրն իրենց են վերցրել որպես սեփականություն+, որ կողոպտեն այն»»»+։  Ուստի մարգարեացիր Իսրայելի երկրի մասին և ասա լեռներին ու բլուրներին, կիրճերին ու հովիտներին. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իմ նախանձախնդրությամբ ու ցասումով կխոսեմ, որովհետև դուք ազգերի կողմից նվաստացում կրեցիք»»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեռքս բարձրացնելով՝ ես երդվել եմ+, որ ձեզ շրջապատող ազգերն իրենք նվաստացում կկրեն+։  Իսկ դուք, ո՛վ Իսրայելի լեռներ, ոստեր կարձակեք ու ձեր պտուղը կտաք իմ Իսրայել ժողովրդին+, քանի որ նրանք մոտեցել են և շուտով մտնելու են+։  Ես հավանություն եմ տալիս ձեզ ու կշրջվեմ դեպի ձեզ+։ Դուք կմշակվեք ու կսերմանվեք+։ 10  Ձեզ վրա կշատացնեմ մարդկանց՝ Իսրայելի ողջ տունն ամբողջությամբ+։ Քաղաքները կբնակեցվեն+, և ավերակ դարձած վայրերը կվերաշինվեն+։ 11  Այո՛, ձեզ վրա կշատացնեմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին+։ Նրանք կշատանան ու կբազմանան, ու ես այնպես կանեմ, որ դուք առաջվա պես բնակեցված լինեք+։ Ձեզ ավելի շատ բարիք կանեմ, քան նախկինում+, և դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+։ 12  Այնպես կանեմ, որ մարդիկ՝ իմ Իսրայել ժողովուրդը, քայլեն ձեր վրայով։ Նրանք կտիրեն ձեզ+, դուք նրանց ժառանգությունը կդառնաք+ ու այլևս նրանց չեք զրկի+ երեխաներից»»։ 13  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեզ ասում են. «Դու մարդկանց խժռող ես ու դարձել ես մի երկիր, որն իր ազգերին զրկում է երեխաներից»»+։ 14  «Ուստի դու այլևս չես խժռի մարդկանց+ և քո ազգերին չես զրկի երեխաներից+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– 15  Ես այնպես կանեմ, որ էլ չլսվեն ազգերի նվաստացուցիչ զրույցները քո մասին+։ Դու այլևս նախատինք չես կրի ժողովուրդներից+ և սայթաքելու պատճառ չես լինի քո ազգերի համար»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 16  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 17  «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ապրում էր իր երկրում։ Նրանք իրենց բռնած ճանապարհով ու իրենց գործերով այն անմաքուր դարձրին+։ Իմ առաջ նրանց ճանապարհը դաշտանի անմաքրության պես դարձավ+, 18  ու ես իմ ցասումը թափեցի նրանց վրա այն արյան պատճառով, որը նրանք թափել էին երկրի վրա+, այն երկրի, որն իրենց գարշելի կուռքերով*+ անմաքուր էին դարձրել։ 19  Նրանց ցիրուցան արեցի ազգերի մեջ, այնպես որ ցրվեցին երկրների մեջ+։ Նրանց դատեցի իրենց ճանապարհի ու իրենց գործերի համեմատ+։ 20  Այսպիսով՝ նրանք եկան այդ ազգերի մոտ, և մարդիկ սկսեցին պղծել իմ սուրբ անունը+՝ նրանց մասին ասելով. «Սա Եհովայի ժողովուրդն է, նրա երկրից են սրանք դուրս եկել»+։ 21  Ես ցավ կզգամ իմ սուրբ անվան համար, որն Իսրայելի տունը պղծել է այն ազգերի մեջ, ուր եկել է»+։ 22  «Ուստի Իսրայելի տանն ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայելի տուն, ոչ թե հանուն ձեզ եմ անելու սա, այլ հանուն իմ սուրբ անվան, որը դուք պղծել եք այն ազգերի մեջ, ուր եկել եք»»+։ 23  «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը+, որը պղծվում էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ ես ձեր մեջ սրբացվեմ նրանց աչքի առաջ+։ 24  Ես կվերցնեմ ձեզ ազգերի միջից, կհավաքեմ բոլոր երկրներից ու կբերեմ ձեր երկիրը+։ 25  Ձեզ վրա մաքուր ջուր շաղ կտամ, և դուք կմաքրվեք+։ Ձեր բոլոր անմաքրություններից+ ու ձեր բոլոր գարշելի կուռքերից կմաքրեմ ձեզ+։ 26  Նոր սիրտ կտամ ձեզ+ ու նոր ոգի կդնեմ ձեր մեջ+։ Ձեր մարմնից կհանեմ քարե սիրտը և մարմնեղեն սիրտ կտամ ձեզ+։ 27  Իմ ոգին կդնեմ ձեր մեջ+ և այնպես կանեմ, որ քայլեք իմ կանոններով+, պահեք ու կատարեք իմ դատավճիռները+։ 28  Դուք կբնակվեք այն երկրում, որը տվել եմ ձեր նախահայրերին+, և կդառնաք իմ ժողովուրդը, իսկ ես՝ ձեր Աստվածը»+։ 29  «Ես ձեզ կփրկեմ ձեր բոլոր անմաքրություններից+, ձայն կտամ հացահատիկին, կշատացնեմ այն ու ձեզ սովի չեմ մատնի+։ 30  Կշատացնեմ ծառի պտուղն ու դաշտի բերքը, որպեսզի ազգերի մեջ այլևս չնախատվեք սովի պատճառով+։ 31  Դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհներն ու վատ գործերը+ և պիտի զզվեք ինքներդ ձեզնից ձեր հանցանքների ու գարշելի բաների պատճառով+։ 32  Ես դա չեմ անելու հանուն ձեզ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– լա՛վ իմացեք։ Ամաչեք ու ձեզ նվաստացած զգացեք ձեր ճանապարհների պատճառով, ո՛վ Իսրայելի տուն»+։ 33  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր հանցանքներից, այնպես կանեմ, որ քաղաքները բնակեցվեն+ և ավերված վայրերը վերաշինվեն+։ 34  Ամայի երկիրը կմշակվի, թեև ամայացել էր ամեն մի անցորդի աչքի առաջ+։ 35  Մարդիկ կասեն. «Այս երկիրը, որն ամայացած էր, Եդեմի պարտեզի պես է դարձել+, իսկ քաղաքները, որոնք դատարկ, ամայի ու քարուքանդ էին, հիմա ամրակուռ ու մարդաբնակ են դարձել»+։ 36  Այն ազգերը, որոնք կմնան ձեր շրջակայքում, կիմանան, որ ես՝ Եհովաս եմ շինել քարուքանդ եղածը+ և ծառեր տնկել ամայի երկրում։ Ես՝ Եհովաս եմ ասել ու արել դա»+։ 37  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա թե էլ ինչ թույլ կտամ, որ Իսրայելի տունը խնդրի ինձնից, ու ես անեմ նրա համար+. ես նրան կշատացնեմ ոչխարների հոտի պես+։ 38  Ինչպես որ սուրբ մարդկանց բազմությունը և ոչխարների հոտերն են լցնում Երուսաղեմը նրա տոների ժամանակ+, այնպես էլ դատարկ քաղաքները կլցվեն մարդկանցով+, և ժողովուրդը պիտի իմանա, որ ես Եհովան եմ»»։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։