Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 31։1-18

31  Տասնմեկերորդ տարվա երրորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և նրա բազմությանն ասա+. «Ո՞ւմ ես նմանվել քո մեծությամբ։  Ահա ասորեստանցին գեղեցիկ ոստերով+, տերևախիտ ու ստվերաշատ ճյուղերով բարձրահասակ+ մի մայրի էր Լիբանանում+։ Նրա գագաթը հասնում էր ամպերին+։  Ջրերը մեծացնում էին նրան+, խոր ջրերը՝ բարձրահասակ դարձնում։ Դրանց վտակները հոսում էին այնտեղով, որտեղ նա տնկված էր, և իրենց ջրանցքները դրանք ուղղում էին դեպի դաշտի բոլոր ծառերը։  Ահա թե ինչու նա դաշտի բոլոր ծառերից ավելի բարձրահասակ դարձավ+։ Նրա ոստերը շատանում էին, ճյուղերը՝ երկարում, քանի որ նրան ոռոգող վտակները ջրառատ էին+։  Նրա ոստերի վրա երկնքի բոլոր թռչունները բույն էին դնում+, նրա ճյուղերի տակ դաշտի բոլոր գազանները ձագ էին հանում+, և նրա ստվերի տակ բնակվում էին բազմամարդ բոլոր ազգերը։  Իր մեծությամբ+, իր սաղարթի երկարությամբ նա գեղեցիկ դարձավ, քանի որ նրա արմատները շատ ջրերում էին։  Աստծու պարտեզի մայրիները չէին կարող համեմատվել նրա հետ+։ Գիհիներն իրենց ոստերով նման չէին նրան, և սոսիներն իրենց ճյուղերով զիջում էին նրան։ Աստծու պարտեզի ոչ մի ծառ իր գեղեցկությամբ չէր կարող համեմատվել նրա հետ+։  Խիտ սաղարթով ես գեղեցկացրի նրան+։ Եդեմի բոլոր ծառերը, որոնք ճշմարիտ Աստծու պարտեզում էին, նախանձում էին նրան»+։ 10  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ նա* բարձրահասակ դարձավ, նրա գագաթը նույնիսկ ամպերին հասավ+, և սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ+, 11  ես նրան կմատնեմ ազգերի բռնակալի ձեռքը+, որն անպատճառ կգործի նրա դեմ։ Նրա ամբարշտության համար ես կվռնդեմ նրան+։ 12  Օտարները՝ ազգերի բռնակալները, կկտրեն նրան, և ժողովուրդը նրան լեռների վրա կթողնի։ Նրա սաղարթը կթափվի բոլոր հովիտների վրա, և նրա ճյուղերը կկոտրեն երկրի բոլոր կիրճերում+։ Երկրի բոլոր ժողովուրդները նրա ստվերի տակից դուրս կգան ու կլքեն նրան+։ 13  Նրա ընկած բնի վրա կբնակվեն երկնքի բոլոր թռչունները, իսկ ճյուղերի վրա՝ դաշտի բոլոր գազանները+, 14  որպեսզի ոչ մի ոռոգվող ծառ այլևս չբարձրանա ու իր գագաթով չհասնի ամպերին և որպեսզի ոչ մի ջուր խմող ծառ չհասնի ամպերի բարձրությանը, որովհետև դրանք բոլորը մահվան կմատնվեն+, մարդկանց որդիների հետ գետնի տակ կիջնեն+՝ փոսն իջնողների մոտ»։ 15  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես այնպես կանեմ, որ նրա համար սուգ անեն այն օրը, երբ նա գերեզման* իջնի+։ Նրա պատճառով կփակեմ խոր ջրերը, որպեսզի կանգնեցնեմ դրանց վտակները և զսպեմ շատ ջրերը։ Նրա պատճառով խավար կբերեմ Լիբանանի վրա, և դաշտի բոլոր ծառերը կթառամեն։ 16  Երբ նրան գերեզմանը* գցեմ փոսն իջնողների հետ+, նրա անկման ձայնով կցնցեմ ազգերը, ու Եդեմի բոլոր ծառերը+, Լիբանանի ամենաընտիր ու լավագույն ծառերը՝ ջուր խմող բոլոր ծառերը գետնի տակ կմխիթարվեն+։ 17  Նրա հետ նրանք էլ են գերեզման* իջել+՝ սրով սպանվածների մոտ, ինչպես նաև նրանք, ովքեր որպես նրա սերունդ՝ նրա ստվերի տակ էին բնակվում ազգերի մեջ»+։ 18  «Եդեմի ծառերից ո՞ր մեկը փառքով+ ու մեծությամբ քեզ նմանվեց+։ Սակայն Եդեմի ծառերի հետ գետնի տակ կիջնես+, անթլփատների մեջ, սրով սպանվածների կողքին կպառկես։ Ահա թե ինչ կպատահի փարավոնին ու նրա ողջ բազմությանը»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դու»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։