Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 30։1-26

30  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա+. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ողբա, ո՛վ ժողովուրդ, և ասա՝ «ավա՜ղ, այդ օրը գալիս է»+,  որովհետև մոտ է, այո՛, մոտ է Եհովայի օրը+։ Ամպերի օր է այն+, նշանակված ժամանակ, որ ազգերի վրա դատաստան գա+։  Սուրը կգա Եգիպտոսի վրա+, և Եթովպիան սարսափելի ցավերով կբռնվի, երբ Եգիպտոսում սպանվածներ ընկնեն, նրա հարստությունը վերցվի, ու նրա հիմքերը քանդվեն+։  Եթովպիան+, Փութը+, Լուդը, ուրիշ ազգերից կազմված ողջ բազմազգ ժողովուրդը+, Քուբը և ուխտի երկրի որդիները նրանց հետ միասին սրով կընկնեն»»+։  Այսպես է ասում Եհովան. «Եգիպտոսին աջակցողները նույնպես կընկնեն, և նրա զորությունը, որով նա հպարտանում է, կվերանա»+։ «Նրանում՝ Մագդոլից+ մինչև Սուհեն+, սրով ընկածներ կլինեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։–  Նրանք ամայի կդառնան ամայացած երկրների պես, նրա քաղաքները՝ ավերված քաղաքների պես+։  Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կործանվեն+։  Այդ օրը իմ կողմից պատգամաբերներ կգնան նավերով, որպեսզի սարսռեցնեն ինքնավստահ Եթովպիային+։ Նրանց սարսափելի ցավեր կբռնեն Եգիպտոսի կործանման օրը։ Այն, անշուշտ, կգա»+։ 10  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով ես վերջ կտամ Եգիպտոսի բազմությանը+։ 11  Նա և իր ժողովուրդը՝ ազգերի բռնակալները+, կբերվեն, որպեսզի ավերեն երկիրը։ Նրանք սուր կքաշեն Եգիպտոսի վրա ու երկիրը սպանվածներով կլցնեն+։ 12  Ես Նեղոսի ջրանցքները+ կցամաքեցնեմ և երկիրը չար մարդկանց ձեռքը կմատնեմ*+, օտարների ձեռքով կամայացնեմ այն և կզրկեմ լիությունից+։ Ես՝ Եհովաս եմ ասել դա»+։ 13  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կկործանեմ գարշելի կուռքերը*+ և Նոֆից*+ բնաջինջ կանեմ փուչ աստվածները։ Եգիպտոսից այլևս իշխան դուրս չի գա, ու ես վախ կգցեմ նրանում+։ 14  Պաթուրեսն+ ամայի կդարձնեմ, Տայանիսում+ կրակ կգցեմ և Նովում+ դատաստաններ կանեմ։ 15  Իմ ցասումը կթափեմ+ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա ու բնաջինջ կանեմ Նովի+ բազմությանը։ 16  Եգիպտոսում կրակ կգցեմ, Սինն անպատճառ սարսափելի ցավերով կբռնվի, Նովը ճեղքերի միջով գերի կտարվի, իսկ Նոֆում նույնիսկ ցերեկը հակառակորդներ կլինեն։ 17  Օնի+ ու Բուբաստի երիտասարդները սրով կընկնեն, և քաղաքները գերության կգնան։ 18  Տափնասում+ օրը կխավարի, երբ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը+։ Նրանում վերջ կտրվի նրա զորությանը, որով հպարտանում է+։ Ամպերը կծածկեն նրան+, և նրա կախյալ քաղաքները գերության կգնան+։ 19  Ես դատաստաններ կանեմ Եգիպտոսում+, և նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»։ 20  Տասնմեկերորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա յոթերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ. 21  «Մարդո՛ւ որդի, ես կկոտրեմ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի բազուկը+։ Այն չեն կապի բուժելու համար ու դրա վրա վիրակապ չեն դնի+, որ չզորանա և սուր չբռնի»։ 22  «Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի դեմ եմ+։ Ես կկոտրեմ նրա բազուկները+՝ թե՛ ուժեղը, թե՛ կոտրվածը+, և այնպես կանեմ, որ սուրն իր ձեռքից ընկնի+։ 23  Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ ու կցրեմ երկրների մեջ+։ 24  Կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները+ և իմ սուրը նրա ձեռքը կտամ+։ Կկոտրեմ փարավոնի բազուկները, և նա կհեծեծա նրա առաջ ինչպես մահացու վիրավոր+։ 25  Ես կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները կթուլանան։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ սուրս տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա Եգիպտոսի դեմ մեկնի այն+։ 26  Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ+ ու կցրեմ երկրների մեջ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կվաճառեմ»։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Մեմֆիսի անվանումը ԵԳ-ում։