Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 29։1-21

29  Տասներորդ տարվա տասներորդ ամսում՝ ամսվա տասներկուերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղիր դեպի փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը+, մարգարեացիր նրա ու ողջ Եգիպտոսի դեմ+ և  ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ փարավոն՝ Եգիպտոսի թագավոր+՝ մեծ ծովահրեշ+, որ փռվել ես Նեղոսի ջրանցքների վրա+ և ասում ես. «Նեղոս գետն իմն է, ե՛ս, ե՛ս եմ ստեղծել այն ինձ համար»+։  Ես քո ծնոտին կարթ կանցկացնեմ+ և այնպես կանեմ, որ քո Նեղոսի ջրանցքների ձկները կպչեն թեփուկներիդ։ Ես քո Նեղոսի ջրանցքներից կհանեմ քեզ և բոլոր ձկներին, որ կպած են թեփուկներիդ։  Քեզ կթողնեմ անապատում, քեզ ու քո Նեղոսի ջրանցքների բոլոր ձկներին+։ Դու կընկնես դաշտում+, և այն, ինչ կմնա քո մարմնից, չեն վերցնի ու չեն հավաքի։ Քեզ որպես կերակուր կտամ երկրի գազաններին ու երկնքի թռչուններին+։  Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի իմանան, որ ես Եհովան եմ+, քանի որ նրանք Իսրայելի տան համար եղեգնյա հենարան եղան+։  Երբ նրանք ձեռքով բռնվեցին քեզնից, դու կոտրվեցիր+, և քո պատճառով նրանց ուսը պատռվեց։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու ջարդվեցիր+, և քո պատճառով նրանց մեջքը դողաց»+։  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես սուր կբերեմ քեզ վրա+ ու քո միջից բնաջինջ կանեմ թե՛ մարդուն, թե՛ ընտանի կենդանուն+։  Եգիպտոսը ամայի ու ավերված վայր կդառնա+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, քանի որ նա ասում էր. «Նեղոս գետն իմն է, ես եմ ստեղծել այն»+։ 10  Դրա համար ես քո ու քո Նեղոսի ջրանցքների դեմ եմ+։ Եգիպտոսը Մագդոլից+ մինչև Սուհեն+ ու մինչև Եթովպիայի սահմանն ավերակ կդարձնեմ, չոր երկիր ու ամայի վայր+։ 11  Նրա միջով չի անցնի ո՛չ մարդ+ և ո՛չ էլ ընտանի կենդանի+, և այն քառասուն տարի անբնակ կլինի+։ 12  Եգիպտոսը ամայի կդարձնեմ ամայացած երկրների մեջ+, և նրա քաղաքները քառասուն տարի ամայի կլինեն ավերակ դարձած քաղաքների մեջ+։ Եգիպտացիներին ցիրուցան կանեմ ազգերի մեջ ու կցրեմ երկրների մեջ»+։ 13  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քառասուն տարվա վերջում+ ես կհավաքեմ եգիպտացիներին այն ժողովուրդների միջից, որոնց մեջ նրանք ցիրուցան կլինեն+։ 14  Ես կվերադարձնեմ եգիպտացիների գերիներին ու հետ կբերեմ Պաթուրես+՝ իրենց ծննդավայրը, և այնտեղ նրանք աննշան թագավորություն կդառնան։ 15  Այն կցածրանա մյուս թագավորություններից և այլևս իրեն բարձր չի դասի ուրիշ ազգերից+։ Նրանց այնքան քիչ կդարձնեմ, որ ուրիշ ազգերի վրա չեն իշխի+։ 16  Իսրայելի տան համար այն այլևս ապավեն չի լինի+, և նրանք այլևս չեն դիմի նրան՝ այդպիսով հիշեցնելով իրենց հանցանքի մասին+, և պիտի իմանան, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»»։ 17  Քսանյոթերորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ. 18  «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ հրամայեց, որ իր զորքը մեծ աշխատանք կատարի ընդդեմ Տյուրոսի+։ Բոլորի գլուխները ճաղատացան, և բոլորի ուսերը հարվեցին+։ Սակայն նա և իր զորքը Տյուրոսից վարձ+ չստացան նրա դեմ կատարած աշխատանքի դիմաց։ 19  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը+, և նա իր հետ կտանի նրա հարստությունը, մեծ ավար կվերցնի+ ու մեծ կողոպուտ կանի. դա՛ կլինի իր զորքի վարձը»։ 20  «Ես նրան Եգիպտոսն եմ տվել Տյուրոսի դեմ կատարած աշխատանքի դիմաց, որովհետև նրանք դա ինձ համար արեցին»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 21  Այդ օրը ես այնպես կանեմ, որ մի եղջյուր աճի Իսրայելի տան համար+, և քեզ հնարավորություն կտամ, որ բերանդ բաց անես նրանց մեջ+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»։

Ծանոթագրություններ