Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 25։1-17

25  Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղիր դեպի Ամմոնի որդիները և մարգարեացիր նրանց դեմ+։  Ամմոնի որդիների վերաբերյալ ասա. «Լսեցեք Գերիշխան Տեր Եհովայի խոսքը։ Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ իմ սրբարանի համար դու ասացիր՝ «քեզ տեղն է», որովհետև այն պղծվել է, ինչպես նաև նույնն ասացիր Իսրայելի երկրի համար, որովհետև այն ամայի է դարձել, և Հուդայի տան համար, որովհետև նա աքսորվել է+,  դրա համար էլ ես քեզ արևելցիների ձեռքն եմ տալիս որպես սեփականություն+։ Նրանք քո մեջ կկանգնեցնեն իրենց պարսպապատ ճամբարները և կդնեն իրենց վրանները։ Նրանք կուտեն քո պտուղը և կխմեն քո կաթը+։  Ռաբան+ ուղտերի արոտավայր կդարձնեմ և Ամմոնի որդիների բնակատեղերը՝ հոտերի համար մակաղատեղի+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»»+։  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դու ծափ տվեցիր+, ոտքերովդ դոփեցիր և ուրախացար՝ ամբողջ հոգովդ արհամարհելով Իսրայելի երկիրը+,  դրա համար էլ ես մեկնել եմ ձեռքս քո դեմ+ ու քեզ կմատնեմ ազգերին, որ կողոպտվես։ Քեզ կվերացնեմ ժողովուրդների միջից ու կոչնչացնեմ երկրների միջից+, կկործանեմ քեզ+, և դու պիտի իմանաս, որ ես Եհովան եմ»։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ Մովաբն+ ու Սեիրն+ ասացին՝ «Հուդայի տունը նման է մյուս բոլոր ազգերին»+,  դրա համար ես կմերկացնեմ Մովաբի լանջը նրա քաղաքների՝ սահմանամերձ քաղաքների հետ մեկտեղ, որոնք երկրի զարդարանքն են՝ Բեթ-Եսիմոթը+, Բաալ-Մեոնը+, նույնիսկ մինչև Կարիաթեմ+, 10  և կտամ արևելցիներին+։ Մովաբն ու Ամմոնի+ որդիներին որպես սեփականություն կտամ նրանց, որպեսզի ազգերի մեջ Ամմոնի որդիներն այլևս չհիշվեն+։ 11  Ես դատաստան կանեմ Մովաբում+։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»+։ 12  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ Եդոմը Հուդայի տնից վրեժ լուծեց, անչափ շատ չարիք գործեց ու վրեժխնդիր եղավ+, 13  դրա համար այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Իմ ձեռքը կմեկնեմ Եդոմի դեմ+ ու կվերացնեմ թե՛ մարդուն, թե՛ ընտանի կենդանուն+։ Թեմանից+ մինչև Դեդան+ այն ավերակ կդարձնեմ։ Նրանք սրով կընկնեն։ 14  «Եդոմից վրեժ կառնեմ իմ Իսրայել ժողովրդի ձեռքով+։ Նա Եդոմում կգործի իմ բարկության ու ցասման համեմատ։ Եվ նրանք կիմանան, թե ինչ է իմ վրեժը»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»։ 15  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ փղշտացիները, իրենց հոգում արհամարհանք ու դարավոր թշնամություն ունենալով+, վրեժ լուծեցին+ ու վրեժխնդիր եղան, որ ավերում բերեն+, 16  ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կմեկնեմ իմ ձեռքը փղշտացիների դեմ+, կվերացնեմ քերեթցիներին+ ու կորստյան կմատնեմ ծովեզերքի բնակիչների մնացորդին+։ 17  Ընդդեմ նրանց կատաղի հանդիմանություններով վրեժխնդրության մեծ գործեր կանեմ+։ Եվ երբ նրանց վրա բերեմ իմ վրեժխնդրությունը, նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»»+։

Ծանոթագրություններ