Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 21։1-32

21  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, երեսդ դարձրու դեպի Երուսաղեմ, խոսք ուղղիր+ դեպի սուրբ վայրերը+ և մարգարեացիր Իսրայելի երկրի դեմ+։  Իսրայելի երկրին ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ես քո դեմ եմ+, և սուրս հանելու եմ պատյանից+ ու քո միջից վերացնելու եմ թե՛ արդարին, թե՛ ամբարշտին+։  Սուրս պատյանից դուրս է գալու ամեն մարմնի դեմ՝ հարավից մինչև հյուսիս, որպեսզի ես քո միջից վերացնեմ թե՛ արդարին, թե՛ ամբարշտին+։  Եվ ամեն մարմին կիմանա, որ ես՝ Եհովաս եմ հանել իմ սուրը պատյանից+, և այն այլևս հետ չի դառնա»»+։  Իսկ դու, ո՛վ մարդու որդի, հառաչիր, թող մեջքդ դողա+, դառնությամբ հառաչիր նրանց աչքի առաջ+։  Եվ եթե հարցնեն քեզ՝ «ինչո՞ւ ես հառաչում»+, դու էլ պատասխանիր՝ «լուրի պատճառով»+։ Այն անպատճառ կգա+, և յուրաքանչյուրի սիրտը կհալչի+, բոլորը թևաթափ կլինեն, ամենքի ոգին կընկճվի, ու բոլորի ծնկներով ջուր կհոսի*+։ «Այն անպատճառ կգա+ ու կկատարվի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր ու ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ասա՛. «Սո՛ւր, սո՛ւր+։ Այն սրել են+ ու փայլեցրել, 10  սրել են, որ կոտորած անեն, փայլեցրել են, որ շողշողա»»»»+։ «Մի՞թե չպիտի ցնծանք»+։ ««Արդյոք այն կարհամարհի՞ իմ որդու+ գավազանը+, ինչպես ցանկացած այլ ծառի+։ 11  Այն տալիս են փայլեցնելու, որ հետո ձեռքը վերցնեն։ Սո՛ւրը՝ այն սրել են, սո՛ւրը՝ այն փայլեցրել են, որ սպանողի ձեռքը տան+։ 12  Աղաղակիր ու ողբա+, ո՛վ մարդու որդի, որովհետև սուրը իմ ժողովրդի դեմ է ուղղված+, Իսրայելի բոլոր իշխանների դեմ+։ Նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնվել+։ Ուստի զարկիր ազդրիդ+։ 13  Ստուգումն արդեն կատարվել է+։ Իսկ ի՞նչ կլինի, եթե սուրն արհամարհի նաև գավազանը+. գավազանն այլևս գոյություն չի ունենա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 14  Եվ դու, ո՛վ մարդու որդի, մարգարեացիր, ափերդ իրար զարկիր+, և թող երեք անգամ ասվի՝ սո՛ւր+։ Այն սուր է սպանվողների համար, սուր է սպանվողի համար, որը երևելի է։ Այն շրջապատում է նրանց+։ 15  Ես սրով կկոտորեմ, որ սրտերը հալչեն+, որ շատանան նրանց բոլոր դարպասների+ մոտ ընկածները։ Ավա՜ղ, այն շողշողում է, փայլեցված է, որ կոտորած անի+։ 16  Ցո՛ւյց տուր սրությունդ+, ա՛ջ գնա։ Պատրա՛ստ եղիր, ձա՛խ գնա։ Գնա՛, ուր էլ որ երեսդ ուղղեն։ 17  Ես նույնպես ափերս իրար կզարկեմ+, և իմ ցասումը+ կհանդարտվի+։ Ես՝ Եհովաս եմ դա ասել»։ 18  Եվ Եհովայի խոսքը կրկին եղավ ինձ. 19  «Իսկ դու, ո՛վ մարդու որդի, քեզ համար երկու ճանապարհ սահմանիր, որոնցով կմտնի Բաբելոնի թագավորի սուրը+։ Երկուսն էլ մի երկրից պետք է դուրս գան։ Ուղեցույց նշան պետք է պատրաստվի+ ու դրվի քաղաք տանող ճանապարհի գլխին։ 20  Ճանապարհներից մեկը սահմանիր այն սրի համար, որը դուրս կգա Ամմոնի որդիների Ռաբայի դեմ+, իսկ մյուսը՝ այն սրի համար, որը դուրս կգա Հուդայի դեմ՝ բերդաքաղաք Երուսաղեմի դեմ+, 21  որովհետև Բաբելոնի թագավորը կանգնեց խաչմերուկում՝ երկու ճանապարհների գլխին, որպեսզի գուշակություն անի+։ Նա թափահարեց նետերը, հարցրեց թերափիմներին*+ և նայեց լյարդին։ 22  Գուշակությունը նրա աջ ձեռքում ցույց տվեց, որ նրանք Երուսաղեմ պետք է գնան, որպեսզի պարսպակործան զենքեր դնեն+, կոտորած անելու հրաման տան+, տագնապի ազդանշան արձակեն, պարսպակործան զենքեր դնեն դարպասների դիմաց, պատնեշ կանգնեցնեն ու պաշարման պարիսպ շինեն+։ 23  Բայց այդ գուշակությունը կեղծ թվաց նրանց աչքին+, ովքեր երդումներ էին տվել նրանց+։ Եվ նա հիշում է նրանց հանցանքը+, որպեսզի բռնի նրանց+։ 24  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ ձեր անօրենությունները բացահայտ են դառնում, և ձեր մեղքերը տեսանելի են ձեր բոլոր գործերում, և դրանով ստիպում եք հիշել ձեր հանցանքը, այո՛, քանի որ ստիպում եք հիշել ձեզ+, դրա համար դուք թշնամու ձեռքով կբռնվեք»+։ 25  Իսկ քեզ, ո՛վ Իսրայելի ամբարիշտ իշխան+, որ մահացու վիրավոր ես, և օրդ եկել է վերջին անօրենության ժամանակ+, 26  այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հանիր խույրը և վեր առ պսակը+։ Նմանը այլևս չի լինի+։ Ցածրը բարձրացրու+ և բարձրը ցածրացրու+։ 27  Կործանո՛ւմ, կործանո՛ւմ, կործանո՛ւմ նրան+։ Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով օրինական իրավունք ունի+, և ես այն նրան կտամ»+։ 28  Իսկ դու, ո՛վ մարդու որդի, մարգարեացիր ու ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան Ամմոնի որդիների և նրանց բերած նախատինքի մասին»։ Ասա՛. «Սո՛ւր, սո՛ւր են մերկացրել կոտորելու համար, այն փայլեցրել են, որ շողշողա, փայլեցրել են, որ խժռի+, 29  որովհետև քեզ* համար անիրական բաներ են տեսել, սուտ բաներ են գուշակել+, որպեսզի քեզ դնեն սպանվածների՝ այն ամբարիշտների վզին, որոնց օրը եկել է վերջին անօրենության ժամանակ+։ 30  Այն դիր պատյանի մեջ։ Ես կդատեմ քեզ այն վայրում, որտեղ ստեղծվեցիր՝ քո ծննդավայրում+։ 31  Ես իմ դատապարտությունը կբերեմ քեզ վրա։ Իմ ցասման կրակով կփչեմ քեզ վրա+ ու կմատնեմ անխոհեմ մարդկանց ձեռքը, որոնք հմուտ ավերողներ են+։ 32  Դու վառելիք կդառնաս կրակի համար+, արյունդ երկրի մեջտեղը կթափվի։ Դու չես հիշվի, որովհետև ես՝ Եհովաս եմ դա ասել»»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ վախից կմիզեն։
Տե՛ս Ծն 31։19-ի ծնթ.։
Հվնբր վերաբ. է Ամմոնի որդիների Ռաբային։