Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 20։1-49

20  Յոթերորդ տարվա հինգերորդ ամսում՝ ամսվա տասներորդ օրը, Իսրայելի երեցներից ոմանք եկան Եհովայից հարցնելու+ և նստեցին իմ առաջ+։  Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, խոսիր Իսրայելի երեցների հետ ու ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դուք գալիս եք ինձնից հարցնելո՞ւ+։ «Կենդանի եմ ես. ձեզ չեմ պատասխանելու»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»»։  Պատրա՞ստ ես նրանց դատելու, պատրա՞ստ ես նրանց դատելու, ո՛վ մարդու որդի+։ Նրանց իմացրու իրենց նախահայրերի գարշելի բաների մասին+։  Նրանց ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այն օրը, երբ ընտրեցի Իսրայելին+, ձեռքս բարձրացնելով+՝ երդվեցի Հակոբի տան սերնդին+ և Եգիպտոսում իմացրի նրանց, թե ով եմ ես+։ Ձեռքս բարձրացնելով՝ երդվեցի նրանց ու ասացի. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»+։  Այդ օրը ձեռքս բարձրացնելով+՝ երդվեցի նրանց, որ կհանեմ Եգիպտոսից ու կտանեմ մի երկիր, որը հետախուզել էի նրանց համար, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+. այն բոլոր երկրների զարդարանքն էր+։  Ես ասացի նրանց. «Յուրաքանչյուրդ դեն նետեք այն նողկալի բաները, որոնց վրա հառել եք ձեր աչքերը+, և Եգիպտոսի գարշելի կուռքերով* մի՛ պղծվեք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»+։  Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ+ և չուզեցին ինձ լսել։ Նրանցից ոչ մեկը դեն չնետեց այն նողկալի բաները, որոնց վրա հառել էր իր աչքերը, ու չթողեց Եգիպտոսի գարշելի կուռքերը+։ Ուստի ես խոստացա, որ նրանց վրա իմ ցասումը կթափեմ, Եգիպտոսում իմ բարկությունն իսպառ կթափեմ նրանց վրա+։  Բայց ես գործեցի հանուն իմ անվան, որպեսզի այն չպղծվի ազգերի աչքի առաջ, որոնց մեջ նրանք գտնվում էին+, որովհետև երբ նրանց հանում էի Եգիպտոսից, ուրիշ ազգերի աչքի առաջ նրանց իմացրի, թե ով եմ ես+։ 10  Այսպիսով՝ նրանց հանեցի Եգիպտոսից ու բերեցի անապատ+։ 11  Ես նրանց տվեցի իմ կանոնները+ և իմացրի իմ դատավճիռները+, որպեսզի դրանք կատարողը կարողանա ապրել+։ 12  Նաև տվեցի իմ շաբաթները+ որպես նշան իմ ու նրանց միջև+, որպեսզի իմանան, որ ես Եհովան եմ, որը սրբացնում է իրենց։ 13  Սակայն նրանք՝ Իսրայելի տունը, ապստամբեցին իմ դեմ անապատում+։ Նրանք չքայլեցին իմ կանոններով+ ու մերժեցին իմ դատավճիռները+, որոնք կատարելով մարդ կապրի+։ Իմ շաբաթներն ամբողջովին պղծեցին+, ուստի ես խոստացա, որ իմ ցասումը նրանց վրա կթափեմ անապատում, որպեսզի վերացնեմ նրանց+։ 14  Բայց ես գործեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի առաջ, որոնց աչքի առաջ հանեցի նրանց+։ 15  Եվ ես, ձեռքս բարձրացնելով, երդվեցի անապատում+, որ նրանց չեմ բերի այն երկիրը, որը նրանց էի հատկացրել, և որտեղ կաթ ու մեղր է հոսում+ (այն բոլոր երկրների զարդարանքն է)+, 16  քանի որ նրանք մերժեցին իմ դատավճիռները, իմ կանոններով չքայլեցին և իմ շաբաթները պղծեցին, որովհետև նրանց սիրտը իրենց գարշելի կուռքերի հետևից էր գնում+։ 17  Բայց իմ աչքը խնայեց նրանց և հետ պահեց ինձ, որ չկործանեմ նրանց+, ու ես անապատում չվերացրի նրանց։ 18  Անապատում+ ասացի նրանց որդիներին. «Ձեր նախահայրերի կանոններով չքայլեք+, նրանց դատավճիռները չպահեք+ ու նրանց գարշելի կուռքերով չպղծվեք+։ 19  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը+։ Իմ կանոններով քայլեք+ և իմ դատավճիռները պահեք+ ու կատարեք+։ 20  Սրբացրեք իմ շաբաթները+, և դրանք նշան կլինեն իմ ու ձեր միջև, որպեսզի իմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»+։ 21  Սակայն նրանց որդիներն ապստամբեցին իմ դեմ+, չքայլեցին իմ կանոններով, չպահեցին ու չկատարեցին իմ դատավճիռները. չէ՞ որ դրանք կատարելով մարդը կապրի+։ Իմ շաբաթները պղծեցին+։ Ուստի ես խոստացա, որ իմ ցասումը նրանց վրա կթափեմ, անապատում իմ բարկությունն իսպառ կթափեմ նրանց վրա+։ 22  Բայց ես հետ քաշեցի ձեռքս+ և գործեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի առաջ, որոնց աչքի առաջ նրանց հանեցի+։ 23  Եվ ես, ձեռքս բարձրացնելով, երդվեցի անապատում+, որ նրանց կցրեմ ազգերի մեջ ու ցիրուցան կանեմ երկրների մեջ+, 24  քանի որ նրանք չկատարեցին իմ դատավճիռները+, մերժեցին իմ կանոնները+, պղծեցին իմ շաբաթները+ և իրենց աչքերը հառեցին իրենց նախահայրերի գարշելի կուռքերի վրա+։ 25  Ես թույլ տվեցի, որ նրանք անօգուտ կանոններ և այնպիսի դատավճիռներ ունենան, որոնք կատարելով նրանք չէին կարող ապրել+։ 26  Ես թույլ տվեցի, որ իրենց ամեն առաջնեկին կրակի մեջ նետելով՝ պղծվեն իրենց նվերներով+, որպեսզի կործանեմ նրանց, ու նրանք իմանան, որ ես Եհովան եմ»»+։ 27  Հետևաբար, ո՛վ մարդու որդի, խոսիր Իսրայելի տան հետ ու ասա+. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ձեր նախահայրերն ինձ անպատվեցին նաև նրանով, որ անհավատարմությամբ վարվեցին ինձ հետ+։ 28  Ես նրանց բերեցի այն երկիրը+, որը, ձեռքս բարձրացնելով, երդվել էի նրանց տալ+։ Սակայն ամեն բարձր բլուր+ ու ամեն ճյուղաշատ ծառ տեսնելիս նրանք իրենց զոհաբերություններն էին անում+, իրենց վիրավորական ընծաներն էին բերում, հաճելի բուրմունք էին մատուցում+ և ըմպելիքի ընծա էին թափում+։ 29  Ուստի ասացի նրանց. «Այդ ի՞նչ բարձունք է, ուր գալիս եք, որը մինչև այսօր Բարձունք* պետք է կոչվի»»»+։ 30  Այդ պատճառով ասա Իսրայելի տանը. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի՞թե դուք էլ ձեր նախահայրերի պես չեք պղծում ձեզ+ և նրանց նողկալի բաների հետևից գնալով՝ պոռնկություն չեք անում*+։ 31  Մի՞թե չեք պղծվում մինչև այսօր, երբ հանուն ձեր բոլոր գարշելի կուռքերի+ մատուցում եք ձեր նվերները՝ այրելով* ձեր որդիներին+։ Այդ ամենից հետո մի՞թե ես կպատասխանեմ ձեզ, ո՛վ Իսրայելի տուն»»+։ «Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես չեմ պատասխանի ձեզ+։ 32  Այն, ինչ անցնում է ձեր մտքով*+, ոչ մի դեպքում չի կատարվի+։ Դուք ասում եք. «Եկեք ուրիշ ազգերի և այլ երկրների տոհմերի պես լինենք+. ծառայենք փայտին ու քարին»»»+։ 33  ««Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– հզոր ձեռքով, մեկնած բազկով+ և հորդացող ցասումով ես կթագավորեմ ձեզ վրա+։ 34  Հզոր ձեռքով, մեկնած բազկով և հորդացող ցասումով կհանեմ ձեզ ժողովուրդների միջից ու կհավաքեմ այն երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել+։ 35  Ես ձեզ կբերեմ ժողովուրդների անապատը+ ու ձեզ հետ երես առ երես դատի մեջ կմտնեմ+։ 36  Ինչպես որ Եգիպտոսի անապատում դատի մեջ մտա ձեր նախահայրերի հետ+, այնպես էլ ձեզ հետ դատի մեջ կմտնեմ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– 37  Ես կանցկացնեմ ձեզ գավազանի տակով+ ու ձեզ հետ ուխտ կկապեմ+։ 38  Ձեզ կմաքրեմ նրանցից, ովքեր ապստամբում և օրինազանցություն են անում+ իմ դեմ. նրանց կհանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիր նրանք չեն գա+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»+։ 39  Ո՛վ Իսրայելի տուն, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Յուրաքանչյուրդ գնացեք ու ծառայեք ձեր գարշելի կուռքերին+։ Եվ եթե ինձ դրանից հետո չլսեք էլ, ձեր նվերներով ու գարշելի կուռքերով այլևս չեք պղծի իմ սուրբ անունը»+։ 40  «Իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– այնտե՛ղ՝ այն երկրում, նրանք կծառայեն ինձ՝ Իսրայելի ամբողջ տունը՝ բոլորն անխտիր+։ Այնտե՛ղ ես հաճությամբ կընդունեմ նրանց, այնտե՛ղ կպահանջեմ ձեր նվիրաբերությունները, ձեր լավագույն ընծաները ձեր բոլոր սուրբ բաներից+։ 41  Հաճելի բուրմունքը զգալով՝ ես հաճությամբ կընդունեմ ձեզ+։ Դա կլինի այն ժամանակ, երբ ձեզ հանեմ ազգերի միջից ու հավաքեմ այն երկրներից, որտեղ ցիրուցան եք եղել+։ Ձեզնով ես կսրբացվեմ ազգերի աչքի առաջ»+։ 42  «Դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+, երբ ձեզ բերեմ Իսրայելի երկիր+՝ այն երկիրը, որը, ձեռքս բարձրացնելով, երդվել եմ տալ ձեր նախահայրերին։ 43  Այնտեղ դուք կհիշեք ձեր ճանապարհները+, ձեր բոլոր գործերը, որոնցով պղծում էիք ձեզ+, ու ձեր դեմքը զզվանք կարտահայտի ձեր արած բոլոր չար գործերի պատճառով+։ 44  Դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+, երբ հանուն իմ անվան+ ձեզ հետ չվարվեմ ձեր չար ճանապարհների ու ձեր ապականված գործերի համեմատ+, ո՛վ Իսրայելի տուն»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 45  Եհովայի խոսքը կրկին եղավ ինձ. 46  «Մարդո՛ւ որդի, երեսդ հարավի կողմն ուղղիր+, խոսք ասա+ հարավին ու մարգարեացիր հարավի երկրի անտառին։ 47  Ասա հարավի անտառին. «Լսի՛ր Եհովայի խոսքը։ Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես կրակ եմ վառելու քո դեմ+, և այն լափելու է քո մեջ եղած ամեն ծառ, ինչպես կանաչը, այնպես էլ չորը+։ Բորբոքված բոցը չի հանգչի+, և այն կխանձի բոլորի երեսը*՝ հարավից մինչև հյուսիս+։ 48  Ամեն մարմին կտեսնի, որ ես՝ Եհովաս եմ բորբոքել այն, ուստի այն չի հանգչի»»»+։ 49  Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա։ Նրանք իմ մասին ասում են. «Չէ՞ որ նա առակներ է հորինում»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Եբր.՝ Բամահ՝ կռապաշտների շիրիմի անվանումը։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Բռց.՝ «կրակի միջով անցկացնելով»։
Բռց.՝ «ոգով»։
Կամ՝ «երկրի ողջ երեսը»։