Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եզեկիել 2։1-10

2  Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի*+, կանգնիր ոտքերիդ վրա, որ խոսեմ քեզ հետ»+։  Հենց որ նա խոսեց, ոգին իմ մեջ մտավ+ և ինձ ոտքի կանգնեցրեց, որ կարողանամ լսել ինձ հետ Խոսողի ձայնը+։  Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, քեզ Իսրայելի որդիների մոտ եմ ուղարկում+՝ այն ապստամբ ազգերի մոտ, որոնք ապստամբել են իմ դեմ+։ Նրանք ու նրանց հայրերը մինչև այսօր հանցանք են գործում իմ դեմ+։  Նրանք պնդերես+ ու համառ սիրտ+ ունեցող որդիներ են. քեզ նրանց մոտ եմ ուղարկում, և դու նրանց կասես. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան»*։  Իսկ նրանք լսեն+ թե մերժեն+ (քանի որ ապստամբ տուն են)+, կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել+։  Բայց դու, ո՛վ մարդու որդի, մի՛ վախեցիր ո՛չ նրանցից+, ո՛չ էլ նրանց խոսքերից, թեև նրանք համառ են+ ու նման են փշերի+, և դու կարիճների+ մեջ ես բնակվում։ Նրանց խոսքերից մի՛ վախեցիր+ և նրանց երեսից մի՛ սարսափիր+, քանի որ նրանք ապստամբ տուն են+։  Իմ խոսքերն ասա նրանց, անկախ նրանից՝ կլսեն թե կմերժեն, քանի որ նրանք ապստամբ են+։  Եվ դու, ո՛վ մարդու որդի, լսիր, թե ինչ եմ քեզ ասում։ Այդ ապստամբ տան նման ապստամբ մի՛ եղիր+։ Բացիր բերանդ և կեր այն, ինչ տալիս եմ քեզ»+։  Ես նայեցի ու տեսա, որ մի ձեռք էր մեկնած դեպի ինձ+, և ձեռքին մի գրություն*+ կար։ 10  Նա բաց արեց գրությունն իմ առաջ. այն ներսից ու դրսից գրված էր+։ Այնտեղ գրված էին ողբերգեր, հեծեծանք ու լացուկոծ+։

Ծանոթագրություններ

Այս արտահայտ-ը «Եզեկիել» գրքում հանդիպող 93 դեպքերից առաջինն է։
Եբր.՝ Ադոնայ Եհովի։ Այս արտահայտ-ը «Եզեկիել» գրքում հանդիպում է 217 անգամ։
Բռց.՝ «գրքի փաթույթ»։